Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69-Ն oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.2-րդ հոդվածով.
«Հոդված 38.2. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին վարկերի տրամադրումը
Եթե հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը եւ/կամ վճարունակությունը), ապա Կենտրոնական բանկը կարող է իր խորհրդի սահմանած կարգով, պայմաններով եւ ժամկետներով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին տրամադրել բյուջետային երաշխիքով ապահովված վարկեր` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1 հոդվածով նախատեսված բյուջետային երաշխիքի տրամադրման դեպքում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: