Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության (1997 թվական, հունիսի 24, ՀՕ-137-Ն) oրենքը 11-րդ հոդվածից հետո լրացնել նոր 11.1 հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 11.1 Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին բյուջետային երաշխիքի տրամադրումը
1. Այն դեպքում, երբ հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը եւ/կամ վճարունակությունը), Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին Կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել առնվազն երեք տարի ժամկետով բյուջետային երաշխիք` առանց ապահովման միջոցի:
2. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին տրամադրվող բյուջետային երաշխիքը ստորագրվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որոշման հիման վրա:
3. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության եւ 4-րդ մասի կանոնները չեն տարածվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին բյուջետային երաշխիք տրամադրելու հարաբերությունների վրա:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: