Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-721-25.09.2009-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-197-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 20-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«20) տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային եւ դրամաշնորհային ծախսային ծրագրերով սույն օրենքով նախատեսված հատկացումների (Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման մասով) գումարների ավելացման եւ (կամ) նախատեսման անհրաժեշտության առաջացման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ նպատակով 2009 թվականին կատարվելիք միջծրագրային վերաբաշխումները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված միջծրագրային վերաբաշխումների 2009 թվականի առավելագույն թույլատրելի սահմանաչափի իրացման մակարդակը որոշելիս հաշվի չեն առնվում:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետում «փոփոխություններ» բառից հետո լրացնել «եւ (կամ) լրացումներ» բառերը:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ վերջինիս գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: