Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-718-25.09.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքի (այսուհետ`Օրենք) վերնագիրը «ԵՐԵՎԱՆ» բառից հետո լրացնել «ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ» բառերով` համապատասխան կետադրությամբ, իսկ «ՔԱՂԱՔՈՒՄ» բառը փոխարինել «ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ» բառով:

Հոդված 2. Օրենքի 1-ին, 2-րդ հոդվածները եւ 4-րդ հոդվածի 1-ին մասը «Երեւան» բառից հետո լրացնել «Գյումրի եւ Վանաձոր» բառերով` համապատասխան կետադրությամբ, իսկ «քաղաքի» բառը փոխարինել «քաղաքների» բառով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերը «Երեւանի» բառից հետո լրացնել «Գյումրիի եւ Վանաձորի» բառերով` համապատասխան կետադրությամբ, իսկ «քաղաքապետի» բառը փոխարինել «քաղաքապետերի» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության

1988թ. աղետալի երկրաշարժից հետո Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում ոչնչացել են բազում բնակելի տների նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթեր, իսկ մի շարք բնակելի տներ էլ կառուցվել են իրենց օթեւան կորցրած քաղաքացիների կողմից սեփական ուժերով:

Սույն օրենքը նպատակ է հետապնդում ճանաչել ֆիզիկական անձանց սեփականությունը իրենց կողմից օրինական կարգով որպես սեփականություն տիրապետվող գույքի նկատմամբ: