Հոդված 1. «Աշխատանքի վարձատրության մասին» 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-226 Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու այս նախաձեռնությունը վերաբերում է հետեւյալ հիմնական հարցերին`
1. ամենամյա արձակուրդից աշխատողի հետ կանչման եւ վերջինիս կողմից աշխատանքի ներգրավումը հաճախ չի վարձատրվում այն պատճառաբանությամբ, որ անձը ստացել է արձակուրդային վճար: Իսկ առանձին դեպքերում կատարվում է արձակուրդային վճարի եւ պայմանագրով նախատեսված աշխատավարձի փոխարինում (հաշվանցում): Մինչդեռ այս երկու վճարները տարբերվում են իրարից թե իրենց տրամաբանությամբ եւ նաեւ հաճախ իրենց չափերով: Արձակուրդային վճարը աշխատողի նախորդ աշխատած ժամանակահատվածով (օրենսգրքի 164 հոդվածի համաձայն այդպիսի նվազագույն ժամկետ է սահմանվում, որպես կանոն, 6 ամսյա անընդհատ աշխատանքը) վաստակած իրավունքն է եւ անկախ նրանից անձը կշարունակի իր աշխատանքային հարաբերությունները տվյալ գործատուի մոտ թե ոչ, նա այդ իրավունքը ձեռք է բերել: Պատահական չէ, որ օրենսգրքի այլ դրույթներ (օրինակ` 170 հոդվածի 2-րդ մասը) վերաբերում են հենց այս իրավունքի ամբողջական իրացմանը: Բացի այդ, 170 հոդվածի 1-ին մասի համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Այլ կերպ ասած, արձակուրդի համար կատարվող վճարումը աշխատավարձով փոխարինելը հակասում է նաեւ իրավական այս նորմին: Հետեւաբար առաջարկվող լրացմամբ հստակ սահմանվում է, որ թեկուզ անձը գտնվում է ամենամյա արձակուրդի մեջ, սակայն գործատուի կողմից հետ է կանչվել, ապա վերջինս պետք ստանա իր հետկանչման պահից սկսած կատարած աշխատանքի դիմաց` ընդհանուր սկզբունքով:
2. Օրինագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման նպատակն է իրացնել աշխատանքի դիմաց վճարվող նվազագույն եկամուտը չհարկելու իրավական պահանջը, ինչը բխում է թե ՀՀ սահմանադրությունից եւ թե միջազգային իրավունքի նորմերից: Բացի այդ, այս համակարգը ներկայումս արտացոլված է նաեւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում` անձնական նազեցման տեսքով:
3. Օրինագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունն ու լրացումը նպատակ են հետապնդում ապահովել աշխատողի աշխատավարձ ստանալու եւ այն հնարավորիս հավասարակշռված ծախսելու պահանջը: Ամսական առնվազը երկու անգամ վարձատրություն ստանալու մեխանիզմը ներկայումս հանրապետության մասնավոր սեկտորի շատ կազմակեպություններում ընդունված պրակտիկա է եւ համապատասխանում է միջազգային փորձին: Մյուս կողմից այն լրացուցիչ բեռ չի դառնա գործատուների վրա եւ էականորեն կարող է նպաստել առեւտրաշրջանառության ոլորտի արդյունավետ կարգավորմանը:
Անդրադառնալով Աշխատանք վարձատրության մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրինագծին հարկ է արձագրել, որ «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է դեռեւս 2001 թվականի սեպտեմբերի 11-ին: Այս օրենքով սահմանված մի շարք նորմեր իրենց արտացոլումն են ստացել 2004 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված աշխատանքային օրենսգրքում, որի գործողության մեջ դնելու մասին նույն ամսաթվին ընդունված օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ օրենսգիքրը գործողության մեջ դնելուց հետո 1 տարվա ընթացքում անհրաժեշտ է օրենսգրքին համապատասխանեցնել աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը: Բացի այդ, այս օրենքի ընունումից հետո, 2005թ. ՀՀ սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ, ՀՀ-ն միացել է մի շարք միջազգային փաստաթղթերի (օրինակ` Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվեցիային, 2005թ., Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային, 2004թ. եւ այլն), որոնց դրույթներով առաջարկվող կարգավորման սխեմաներից շատերն արատացոլված են նաեւ աշխատանքային օրենսգրքում եւ տարբերվում են «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մոտեցումներից (օրինակ` աշխատավարձի վճարման ձեւի համար օրենսգրքի 178 հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ այն վճարվում է դրամով, մինչդեռ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը նախատեսում է տարիֆային աշխատավարձի մինչեւ 20 տոմոսի չափով վճարում գործատուի արտադրանքով): Ըստ էության ներկայումս ձեւավորվել է օրենսդրական տարբեր ակտերի միջեւ հակասություն, որոնց վերացման նպատակով առաջարկվում է ուժը կորցրաց ճանաչել այս օրենքը:
Այսպես. օրենքը բաղկացած է 13 հոդվածներից, որոնց վերաբերյալ ներկայումս առկա օրենսդրական ապահովվածությունը ներկայացվում է ստորեւ.
Հոդված 1. օրենքի կարգավորման առարկան եւ ոլորտը | |
Հոդված 2. աշխատանքի վարձատրության մասին օրենսդրությունը | |
Հոդված 3. աշխատանքի վարձատրության համակարգը, | |
Հոդված 4. աշխատողների կատեգորիաները եւ գործատուները | |
Հոդված 5. աշխատանքի վարձատրության իրավական հիմքերը | |
Հոդված 6. աշխատանքի վարձատրության նվազագույն չափը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասի | |
Հոդված 7. աշխատանքի վարձատրության տարրերը եւ ըստ աշխատանքի վարձատրոջթյունը | |
Հոդված 8. աշխատանքի վարձատրության կարգը | |
Հոդված 9. աշխատանքի վարձատրությունն աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում | |
Հոդված 10. պարապուրդի վճարումը | |
Հոդված 11. ոչ լրիվ աշխատաժամանակի վարձատրությունը | |
Հոդված 12. աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների համակարգը | օրենսգրքի ընդհանուր մասին նորմերով, ինչպես նաեւ հոդվածներ 200-214 |
Հոդված 13. եզրափակիչ դրույթներ | օրենսգրքի ընդհանուր մասի դրույթներով, օրեսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքով, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթներով |