Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 18-ի ՀO-175 օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումների արդյունքոււմ ՀՀ կառավարությանն օրենքի ուժ ունեցող որոշումների ընդունման լիազորության վերացման հետեւանքով «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրաց ճանաչելու անհրաժեշտությամբ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»