Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի ժդ) կետը «oրենքով uահմանված» բառերից հետո լրացնել «առողջության ապահովագրության եւ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ ենթակետով`
իը) իրավաբանական անձանց եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից իրենց աշխատակից ֆիզիկական անձանց համար ամսեկան մինչեւ 10 հազար դրամ կատարված առողջության ապահովագրավճարները:
Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։