Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-017-08.07.2003-ՍԱ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի վերջում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման, արտահանման, պահպանման, վաճառքի եւ արտադրության համար բույսերի պաշտպանության ծառայության կողմից տրված բացասական եզրակացությունը ենթակա է բողոքարման դատարանում եւ հիմք է հանդիսանում այդ միջոցների ներկրման, արտահանման, պահպանման, վաճառքի եւ արտադրության վերահսկողությունն իրականացնելու համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: