Հոդված 1. ««Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի վերջում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
«Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման, արտահանման, պահպանման, վաճառքի եւ արտադրության համար բույսերի պաշտպանության ծառայության կողմից տրված բացասական եզրակացությունը ենթակա է բողոքարման դատարանում եւ հիմք է հանդիսանում այդ միջոցների ներկրման, արտահանման, պահպանման, վաճառքի եւ արտադրության վերահսկողությունն իրականացնելու համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: