Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-731-02.10.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի վերջին պարբերությունից հանել «2203» թիվը:

Հոդված 2. Օրենքի 28.6 հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններից հանել «2203» թիվը:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտության մասին

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է հետրեւալ ներքոնշյալ կետերով.

1. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով ՀՀ տարածքում գործում է «Ակցիզային» պահեստ ռեժիմը` որը վերահսկվում է հարկային ծառայողի կողմից: Այս եւ տնտեսական, ինչպես նաեւ ֆինանսական ճգնաժամի պարագայում անիմաստ եւ աննպատակահարմար է դառնում հսկայական գումարներ տրամադրել ծախսաչափային հանգույցների ձեռք բերման համար: