Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7321-05.10.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-512-Ն oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ`

«Օրենքով նախատեսված դեպքերում պարտադիր աուդիտն իրականացվում է աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակն է ապահովել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ՀՀ կառավարության համատեղ հուշագրի համաձայն ՀՀ ԿԲ կանոնադրական կապիտալում պետական ցպահանջ անտոկոս մուրհակը շուկայականի փոխարինումը: Նշված միջոցառումը նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում:

Խնդիրն այն է, որ Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանuական տարվա արդյունքում առաջացած պահուuտների հանրագումարը գերազանցող վնաuը ծածկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից գործող օրենքի համաձայն տրամադրվող անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը չի համապատասխանում Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով ակտիվի համար սահմանված չափանիշներին, այն է՝

ա/ ակտիվը ճանաչվում է հաշվեկշռում, եթե հավանական է, որ դրա հետ կապված տնտեսական օգուտները կհոսեն կազմակերպություն եւ

բ/ այն ունի արժեք, որը կարող է արժանահավատորեն չափվել:

ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը որպես ակտիվ ճանաչելու  հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ կենտրոնական բանկի արտաքին աուդիտորների եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Որպես խնդրի լուծում առաջարկվել է անտոկոս ցպահանջ մուրհակը փոխարինել տոկոսային արժեթղթերով:

Օրենքով հստակ սահմանվում է նաեւ, որ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանuական հաշվետվության  վերuտուգումն իրականացվում է աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:

««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: