Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-409 7-րդ հոդվածի երրորդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ`
«Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերի միջինի կրկնապատիկը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունումը նպատակ ունի հնարավորինս միասնականացնել Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության համակարգը կարգավորող օրենսդրական մոտեցումները:
Հայաստանի Հանրապետության պետական ծառայության համակարգը կարգավորող գործող օրենսդրական դաշտը տարբերակված մոտեցում ունի ծառայության տարբեր տեսակների նկատմամբ: Օրենքի ընդունումը մեկ քայլ կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների սոցիալական երաշխիքները, կոնկրետ այս պարագայում վարձատրությունը, ներդաշնակեցնել պետական ծառայության մյուս տեսակների ծառայողների (հարկային, մաքսային, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի քաղաքացիական ծառայողների) վարձատրության հետ:
Օրենքի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների, ինչպես նաեւ պետական ծառայության մյուս տեսակ հանդիսացող Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վարձատրությունը որոշ չափով համահունչ կդառնա պետական ծառայության մյուս տեսակների ծառայողների վարձատրությանը: