Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-734-08.10.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1994 թվականի մայիսի 25-ի, ՀՆ-1062-I «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (հետայսու` օրենք) 6-րդ հոդվածի

ա) առաջին մասում «արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ» բառերը փոխարինել «տրամադրելով ֆինանսական աջակցություն» բառերով,

բ) վերջին մասում «արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ» բառերը փոխարինել «պետական ֆինանսական աջակցություն»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ

ա) հոդվածից հանել «արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար» բառերը:

բ) հոդվածում «վարկեր» բառը փոխարինել «ֆինանսական աջակցություն» բառերով:

Հոդված 3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը բռնադատվածներին տրամադրված բյուջետային վարկերը վերաձեւակերպվում են որպես պետական աջակցություն, վարկառուներին ազատելով վարկային պարտավորության (հիմնական գումարի, տոկոսի, տույժի) մնացորդի վճարային պարտավորություններից:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Օրինագծի հիմնական նպատակն է առավել նպատակային դարձնել բռնադատվածներին պետական աջակցության մեխանիզմը: Խնդիրն այն է, որ օրենքում առկա ձեւակերպումը այդպիսի հիմնական աջակցությունը դիտում է արտոնյալ պայմաններով վարկ տրամադրելով, մինչդեռ այդ միջոցների մեծությունն իրականում չի ապահովում բնակարանի ձեռք բերումը, առակա բնակարանի պատշաճ վերանորգումը կամ անավարտ բնակարանի շինարարության ավարտը (ըստ ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 20-ի թիվ 410 որոշման այդ գումարը չի գերազանցում 5մլն. դրամը եւ որպես կանոն միջինում կազմում է 3,2մլն դրամը):

Մյուս կողմից, կյանքը ցույց է տալիս, որ սոցիալական նկատառումներով անապահով խմբերի համար իրականացվող արտոնյալ վարկային ծրագիրը ձախողվում է` սպասարկման անկարողության եւ ներման մշտական սպասումի պատճառով:

Առկա է նաեւ նախադեպ. երբ, օրինակ աղետի գոտու բնակաշինարարության համար տրամադրված 25 տարի ժամկետով տարեկան 1%-ով վարկերը նախ երկարաձգվեցին, ապա ներվեցին, մի մասը օրենքով, մնացածը` կառավարության որոշմամբ (ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի թիվ 1478 որոշում) , իսկ սոցիալական ուղղվածության վարկային այս ծրագիրը վերափոխվեց աջակցության ծրագրի` բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) ձեւով:

Բռնադատվածների մասով հիմնական պարտավորությունները կետանցված են, արդեն իսկ պարտքի բռնագանձման դատական վարույթներ են ընթանում երկու տասնյակից ավել վարկառուի մասով: Ինչն իր հերթին ծրագիրը դարձնում է խիստ խոցելի, իսկ նպատակն` անիրակականանալի:

Օրինագծի ընդունումը անդրադարձն է ունենալու նաեւ 2010 թվականի պետական բյուջեի օրինագծով ներկայացվող ձեւակերպումների վրա: Ուստի, առաջարկվում է նաեւ 2010թ. բյուջեի նախագծում արտացոլված 200 մլն. դրամանոց վարկային ծրագիրն անհրաժեշտ է փոխարինել նույն գումարով պետական աջակցության ծրագրի: