Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-736-08.10.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 43-րդ հոդվածում «ստուգման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուuումնաuիրության» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Ավելացված արժեքի հարկի» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը ավելացված արժեքի հարկի գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը ավել ցույց տալու դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով 50 տոկոս տուգանք է նախատեսված պակաս հաշվարկված կամ ավել հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարների նկատմամբ` անկախ բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներ առաջանալու հանգամանքից: Հաշվի առնելով, որ ԱԱՀ-ի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի հաշվարկման համար հիմք է ընդունվում ԱԱՀ-ի հաշվարկը, ապա գործող նորմը ուղղակիորեն նշանակում է, որ ԱԱՀ-ի հաշվարկով գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մեծությունը ավել ցույց տալու դեպքում արդեն իսկ նախատեսված է 50 տոկոս տուգանք: Խնդիրը պարզապես կայանում է նրանում, որ նշված տուգանքը կիրառվում է հարկային ստուգումների ժամանակ, մինչդեռ գերավճարների գումարների ճշտության նպատակով իրականացվում են ուսումնասիրություններ, որի ընթացքում խախտումներ հայտնաբերվելու դեպքում 50 տոկոս տուգանք կարող է կիրառվել, եթե օրենքով սահմանված կարգով ուսումնասիրությունը փոխարինվի ստուգման:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է օրենքով հնարավորություն նախատեսել գերավճարների գումարը ավել ցույց տալու դեպքում օրենքով նախատեսված տուգանքը նաեւ ուսումնասիրության ժամանակ կիրառելու` առանց ուսումնասիրությունը ստուգմամբ փոխարինելու:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ավելացված արժեքի հարկի գերավճարները կամ գերավճարներից տարբերվող գումարներն ավել ցույց տալու համար կիրառվող տուգանքներն են:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կնվազեն ԱԱՀ-ի գերավճարները կամ գերավճարներից տարբերվող գումարներն ավել ցույց տալու դեպքերը, ինչի արդյունքում կբարձրանա նաեւ վարչարարության արդյունավետությունը: