Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-741-21.10.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. "Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 21-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
"21. Լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը
տալու համար
բազային տուրքի
10-ապատիկի չափով"

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

"Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

"Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի ս.թ. մայիսի 29-ի թիվ 02/23.2/3566-09 հանձնարարականից, ինչպես նաեւ մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի ս.թ. հուլիսի 23-ին կայացած նիստի թիվ 29.17/18842-09 արձանագրության 2-րդ կետով տրված հանձնարարականից:

Նախագծով առաջարկվում է հանել լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներ-դիրի համար նախատեսված պետական տուրքի տեսակը եւ թողնել միայն լիցենզիայի ներ-դիրի կրկնօրինակը տալու համար նախատեսված պետական տուրքը: