Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0742-31.10.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 25-ի ՀՕ-55 օրենքի 15 հոդվածը լրացնել նոր ''9, 10 եւ 11'' մասերով.

«9. Գովազդային վիճակախաղի իրային եւ դրամական շահումների գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է:

10. Յուրաքանչյուր հեռուստաալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում հաղորդումները եւ տեղեկատվությունները նրանց մասին 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 12 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում 90 վայրկյանը:

11. Վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների ցուցադրումը:»: