Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետությունը» բառից հետո լրացնել «տարիքային կենսաթոշակի իրավունք եւ» բառերը, իսկ «որի չափը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը» բառերը փոխարինել ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված մեծության` գիտության թեկնածուի համար ամսական 50 տոկոսի, իսկ գիտության դոկոտրի համար` 100 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված հավելավճարները վճարվում են կենսաթոշակի հետ միասին` կենսթաշակային օրենսդրությամբ սահմանված կարգով:» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն է կյանքի կոչել դեռեւս 2000 թվականից նախատեսված, կենաթոշակի իրավունք ունեցող գիտնականների (գիտական կոչում ունեցողների) այս իրավունքը: Առաջարկվող մոտեցումը հնարավորություն է տալիս նախ հստակեցնել վճարման չափերը եւ բացի այդ, սահմանել վճարման ընթացակարգ` կիրառելով կենսաթոշակային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված նշանակման եւ վճարման նույնատիպ մեխանիզմը:
Օրինագիծը համահունչ է գիտաշխատողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից հայտարարաված քաղաքականությանը:
Ըստ մեր հաշվարկների խնդիրը վերաբերում է մոտ 3000 գիտության թեկնածուներին եւ դոկտորներին կամ պետական բյուջեից պահանջվող գումարը կկազմի մոտ 700 մլն. դրամ: