Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի առաջին մասը «վիզայի ռեժիմ» բառակապակցությունից հետո լրացնել հետեւյալ արտահայտությամբ`
«(բացառությամբ Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք եւ Քվեմո-Քարթլի նահաններում րանցված եւ բնակվող հայազի քաղաքացիների)»:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիմնավորում
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախածի ընդունման վերաբերյալ
Ներկայացվող նախածով առաջարկվում է դյուրացնել Վրաստանի Սամցխե-Ջավախք եւ Քվեմո- Քարթլի նահաններում րանցված եւ բնակվող ազությամբ հայ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական բնակությունը:
Վրաստանի վերոնշյալ նահաններում բնակվող մեր հազարավոր հայրենակիցներ բազմաթիվ թելերով կապված են մայր հայրենիքի հետ: Նրանցից շատերը ժամանակավոր, սեզոնային կամ մշտական աշխատում եւ ապրում են Հայաստանում: Մեծ թիվ են կազմում այդ նահաններից կրթություն կամ բուժօնություն ստանալու նպատակով, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության հետեւանքով հայրենիք ժամանած մեր քաղաքացիների թիվը:
Այս նախածի ընդունումը կնպաստի Ջավախքի հայաթափման տեմպերի թուլացմանը:
Ջավախքը առանձնահատուկ տարածաշրջան է եւ հայրենիքի կողմից առանձնահատուկ վերաբերմունք է պահանջվում: