Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-748-30.10.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-5-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«որոշում է Երեւանի ենթակայության այն հիմնարկները, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները (այսուհետ` Երեւանի ենթակայության կազմակերպություններ), որոնք հանձնվում են վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը.».

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 15-րդ կետը:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «ՀԵՐԹԱԿԱՆ» բառը.

2)  2-րդ մասի «Նիստերի» բառը փոխարինել «Հերթական նիստերի» բառերով.

3)  հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.

«3. Երեւանի քաղաքապետի կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ  կարող է հրավիրվել ավագանու արտահերթ նստաշրջան:

Արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:»

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ն մասի «երկու շաբաթ» բառերը փոխարինել «մեկ ամիս» բառերով:

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի«uտեղծում է ոչ ավելի, քան 4 մշտական հանձնաժողով» բառերը փոխարինել «կարող է ստեղծել ոչ ավելի, քան վեց մշտական հանձնաժողով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «4.1-րդ» կետով. «4.1.Եթե մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ  մասերով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:»

Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր` 2.1-րդ եւ 2.2-րդ կետերով.

«2.1) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով նա դատապարտվել է ազատազրկման եւ կրում է պատիժը.

2.2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, uահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.»:

Հոդված 7. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի «3» թիվը փոխարինել «վեց» բառով:

Հոդված 8. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Քաղաքապետի կողմից ընդունված ակտերը մասամբ կամ ամբողջությամբ ուժը կորցրած են ճանաչվում  դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով:»:

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Երեւանի քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերը մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են նաեւ քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:»:

Հոդված 9. Օրենքի 50-րդ հոդվածը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Երեւանի ենթակայության կազմակերպությունների» բառերով:

Հոդված 10. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1-րդ կետով.

«3.1) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրության, կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաuտիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.»:

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել 53-րդ հոդվածի 1-ին մասի «2-րդ» եւ «4-րդ» ենթակետերը:

Հոդված 12. Օրենքի 75-րդ հոդվածի 4-րդ մասը «որոշմամբ» բառից հետո լրացնել

«,  բացառությամբ անհետաձգելի դեպքերի» բառերով:

Հոդված 13. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի    «Քաղաքապետը պատաuխանատու է վարչական շրջանի ղեկավարի գործունեության համար.» բառերը  հանել:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղ գտած բացթողումների լրացման եւ նկատված թերությունների վերացման հրամայականով: Մասնավորապես,

ա) գործող օրենքով Երեւանի ենթակայության կազմակերպությունների թվում նշված չեն այն առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնք գործել եւ ներկայումս էլ  գործում են Երեւանի ենթակայության տակ,

 բ) Երեւանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրության, կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաuտիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշումների կայացման լիազորությունը վերապահված է Երեւանի ավագանուն, այն դեպքում, երբ որպես այդ կազմակերպությունների հիմնադիր հանդես է գալիս քաղաքապետը, իսկ նման որոշումների կայացման գործընթացն էլ արհեստականորեն բարդանում եւ ձգձգվում է (ուստի այս առումով առաջարկվում է տվյալ լիազորությունը վերապահել Երեւանի քաղաքապետին),

գ) օրենքը չի նախատեսում Երեւանի ավագանու կողմից արտահերթ նստաշրջանների գումարման հնարավորություն, ինչի անհրաժեշտությունը խիստ ակնհայտ է, որի պատճառով էլ նախագծով առաջարկվում է սահմանել ավագանու արտահերթ նստաշրջան հրավիրելու ինստիտուտը,

դ) ավագանու գործունեությունը կաշկանդող եւ նրա աշխատանքները ռացիոնալ կազմակերպելու առումով բավականին խիստ սահմանափակում է պարունակում օրենքի 33-րդ հոդվածը, որը սահմանում է մինչեւ 4 մշտական հանձնաժողով ստեղծելու իրավասություն, իսկ 4 հանձնաժողովի միջեւ ավագանու լիազորությունների համաչափ բաշխումը գրեթե անհնարին է,

ե) օրենքում թերի են սահմանված Երեւանի քաղաքապետի, որպես կարեւոր պետական պաշտոնյայի, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը, որոնք առաջարկվում է լրացնել  նախագծի 4-րդ հոդվածով,

զ) օրենքում տեղ է գտել նաեւ այնպիսի բացթողում, որն ըստ էության անհնարին է դարձնում քաղաքապետի կողմից մի շարք հարցերի լուծման ընթացքում իր լիազորությունների իրականացումը: Մասնավորապես, նախկին կարգավիճակով (որպես մարզպետ) քաղաքապետի կողմից ընդունված որոշումներում տեղ գտած թերությունները վերացնելու կամ դատական կարգով բողոքարկվելուց հետո նախկինում ընդունված քաղաքապետի որոշումներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, կամ ընդունված որոշումը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության դեպքում արդեն նոր կարգավիճակ ունեցող քաղաքապետը կամ ավագանին (որպես տեղական ինքնակառավարման մարմիններ) զրկված են այդ գործողություններն իրականացնելու իրավական հիմքերից, քանի որ օրենքը հստակ չի սահմանում Երեւանի` նախկինում ունեցած լիազորությունների մասով ներկայիս Երեւանի իրավահաջորդության դրույթը եւ այլն: