Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-754-02.11.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի`

1) 14.2-րդ մասում «բազային տուրքի 5000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 50000-ապատիկի չափով» բառերով,

2) 14.3-րդ մասում «բազային տուրքի 25000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 400000-ապատիկի չափով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Օրենքի 19-րդ հոդվածի 14.2-րդ եւ 14.3-րդ մասերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ տասներկուերորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամիս` մինչեւ տվյալ ամսվան նախորդող ամսվա 20-ը ներառյալ:»:

Հոդված 3. Անցումային դրույթներ

2010 թվականի հունվար ամսվա համար պետական տուրքը վճարվում է մինչեւ 2010 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: