Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7541-02.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքում (այսուհետ` Օրենք) ուժը կորցրած ճանաչել 7-րդ հոդվածի «ժգ)», «ժդ)» եւ «ժդ1 )» կետերը, «Գլուխ 14-ը» եւ «Գլուխ 15-ը»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ մասերում «տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի եւ ինտերնետ շահումով խաղերի» բառերը փոխարինել «տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 98-րդ հոդվածից հանել «ժգ», «ժդ» թվարկումները:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հարկման սկզբունքների վերանայումն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրը. Ներկայումս խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օրենքով սահմանված կարգով գանձվում են հաստատագրված վճարներ` ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների արտադրյալի չափով, ինչպես նաեւ պետական տուրք` համապատասխան լիցենզիա ստանալու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպիչների կողմից ներկայացված ելակետային տվյալների արժանահավատության ստուգումն ուղեկցվում է հարկային վարչարարության որոշակի բարդություններով:

Առկա խնդրի առաջարկվող լուծումը. Նախագծերով առաջարկվում է.

2. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման հարկման ընթացակարգերն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ նկատելիորեն կբարելավվի խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ոլորտում իրականացվող հարկային վարչարարությունը: