Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ, 32-րդ եւ 33-րդ կետերով`
«31) խաղատների գործունեության կազմակերպումը.
32) շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
33) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: