Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7543-02.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում խաղատների գործունեության կազմակերպումից, շահումով խաղային ավտոմատների շահագործումից, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումից ստացվող եկամուտները»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ)» կետով.

«զ) խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գծով կատարված ծախսերը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հարկման սկզբունքների վերանայումն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրը. Ներկայումս խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օրենքով սահմանված կարգով գանձվում են հաստատագրված վճարներ` ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների արտադրյալի չափով, ինչպես նաեւ պետական տուրք` համապատասխան լիցենզիա ստանալու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպիչների կողմից ներկայացված ելակետային տվյալների արժանահավատության ստուգումն ուղեկցվում է հարկային վարչարարության որոշակի բարդություններով:

Առկա խնդրի առաջարկվող լուծումը. Նախագծերով առաջարկվում է.

2. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման հարկման ընթացակարգերն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ նկատելիորեն կբարելավվի խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ոլորտում իրականացվող հարկային վարչարարությունը: