Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում խաղատների գործունեության կազմակերպումից, շահումով խաղային ավտոմատների շահագործումից, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումից ստացվող եկամուտները:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով`
«զ) խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գծով կատարված ծախսերը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: