ԳԼՈՒԽ 1.
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է սոցիալական աջակցության հասկացությունը, տեսակները, ձեւերը, սոցիալական աջակցության տրամադրման սկզբունքները, կարգը, այն իրականացնող մարմինների համակարգը, սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց իրավունքները, ինչպես նաեւ այդ անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները, կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Սոցիալական աջակցության մասին օրենսդրությունը
Սոցիալական աջակցության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
բ) զառամյալ տարիք /ծերություն/,
գ) հիվանդություն,
դ) արտադրական վնասվածքի եւ մասնագիտական հիվանդության հետեւանք,
ե) կերակրողի կորուստ
զ) միայնակություն
է) որբություն
ը) առանց ծնողական խնամքի մնալը
թ) աղքատություն
ժ) գործազրկություն
ժա) բնակության մշտական վայրի բացակայություն,անօթեւանություն
ժբ) մշտական բնակության երկրի հարկադիր փոխել,
ժգ) հղիության եւ երեխայի կերակրման ժամանակաշրջան,
ժդ) կայուն հոգեկան կախվածություն, կյանքի ռիսկի հետ կապված իրավիճակ կամ բռնության հետեւանք,
ժե) կենսական դժվարին այլ իրվիճակներ
ժզ) ընտանիքում վեճեր եւ դաժան վերաբերմունք,
Հոդված 4. Սոցիալական աջակցության նպատակները
Սոցիալական աջակցության նպատակներն են`
1. արժանապատիվ կյանք վարելու հնարավորության ապահովումը
2. անձանց եւ ընտանիքների համար կյանքի դժվարին իրավիճակների հաղթահարումը
3. կյանքի դժվարին իրավիճակների ծագման կանխորոշում եւ կանխարգելումը
4. անձանց եւ ընտանիքների սեփական ուժերի ակտիվացումը, ծագող խնդիրների ինքնուրույն լուծման համար պայմանների ստեղծումը
5. անձի արժանապատվությունը չնսեմացնող միջոցներով /անձամբ իրականացնելու անկարողության դեպքում/՝ նրա կենսապահովման անհրաժեշտ նվազագույն պահանջների բավարարումը, ինչպես նաեւ անձի կողմից իր կենսագործունեության պահպանման, հասարակության մեջ ինտեգրվելու կարողության կայացումն ու վերականգնումը, սոցիալական հիմնախնդիրների առաջացման կանխարգելումը։
Հոդված 5.Սոցիալական աջակցության տրամադրման սկզբունքները
Սոցիալական աջակցությունը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա`
1. բնակչության սոցիալական բարեկեցության եւ սոցիալական պաշտպանվածության դասելը ազգային անվտանգության գործոնների շարքին
2. անձանց նվազագույն ծավալով անվճար սոցիալական աջակցության մատուցում
3. սոցիալական աջակցության մատչելիություն՝ անկախ քաղաքացիների բնակության եւ (կամ) գտնվելու վայրից
4. բնակչության սոցիալական աջակցության ոլորտում քաղաքացիների իրավունքների պահպանման համար պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվություն
5. բնակչության սոցիալական աջակցության ոլորտում օրենսդրության խախտման համար պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, եւ դրանց պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների պատասխանատվություն
6. պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, եւ քաղաքացիների շահերի միասնություն եւ գործողությունների կոորդինացիայի պահպանում բնակչության սոցիալական աջակցության բնագավառում
7. բնակչության սոցիալական աջակցության բնագավառում քաղաքացիների իրավունքներն իրականացնելիս սոցիալական արդարություն`անկախ սեռից, ռասսայից, ազգությունից, լեզվից, սոցիալական ծագումից, սոցիալական կարգավիճաից, ընտանեկան դրությունից, բնակության վայրից, հավատից, հասարակական կազմակերպություններին եւ կուսակցություններին պատկանելությունից, առողջական վիճակից /որեւէ հիվանդության առկայություն/ եւ սոցիալական աջակցության հնարավորությունների հավասարության սկզբունքը խախտող այլ պայմաններից
8. սոցիալական աջակցության ստացման կամավորության եւ նրանից հրաժարման
9. սոցիալական աջակցության մարդասիրական բնույթի հասցեագրվածության, գաղտնիության
10. սոցիալական աջակցության մատուցման առաջնահերթութուն կյանքի դժվարին իրավիճակի մեջգտնվող երեխաներին եւ երիտասարդներին, հղի եւ երեխային կերակրող կանանց, զառամյալ տարիքի քաղաքացիներին եւ հաշմանդամներին
11. բնակչության սոցիալական բնույթի գիտելիքների տրամադրման եւ դաստիարակության, կյանքի դժվարին իրավիճակում կանխարգելող միջոցառումների առաջնահերթություն
12. կյանքի դժվարին իրավիճակի եւ այլ սոցիալական խնդիրների կանխարգելման նոր մեթոդների մշակման եւ կանխորոշման բնագավառում գիտական հետազոտություններին պետական աջակցությունը
13. սեփականության բոլոր ձեւերի սոցիալական ծառայությունների գործունեության հավասար պայմաններ
14. բնակչության սոցիալական աջակցության բնագավառում միջազգային համագործակցության զարգացում
Սոցիալական աջակցության տրամադրման սկզբունքներն են՝
1. հասցեականությունը,
2. մարդասիրությունը,
3. գաղտնիության ապահովումը,
4. մատչելիությունը,
5. կամավորությունը,
6. սոցիալական խնամառության բացառումը,
7. երեխաներին սոցիալական աջակցություն տրամադրելու առաջնայնությունը։
Հոդված 6. Սոցիալական աջակցության հիմնական տեսակները
Սոցիալական աջակցության տեսակներն են՝
ա/ ընդհանուր սոցիալական աջակցությունը,
բ/ հատուկ սոցիալական աջակցությունը։
Սոցիալական աջակցությունը կարող է տրամադրվել՝
ա/ միանվագ,
բ/ ժամկետային,
գ/ մշտական /ցկյանս/։
ԳԼՈՒԽ 2.
Սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը
Հոդված 7. Սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը
Սոցիալական աջակցություն ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝ սույն օրենքի 9 հոդվածում նախատեսված հիմքերի առկայության դեպքում։
Հոդված 8. Սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները
1. Սոցիալական աջակցություն ստանալիս քաղաքացիներն իրավունք ունեն՝
ա/ սոցիալական ծառայությունների աշխատողների կողմից հարգալից եւ մարդասիրական վերաբերմունքի
բ/ սոցիալական աջակցության ձեւի եւ կազմակերպության ընտրության
գ/ անվճար տեղեկատվության՝ իրենց իրավունքների, պարտականությունների, տրամադրվող սոցիալական աջակցության տեսակների, կարգի եւ պայմանների մասին
դ/ սոցիալական աջակցության համաձայնության
ե/ հրաժարվել սոցիալական աջակցությունից
զ/ սոցիալական աջակցություն մատուցելու պահին սոցիալական ծառայության աշխատողին հայտնի դարձած անձնական բնույթի տեղեկությունների գաղտնիության
է/ իրենց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության՝ այդ թվում դատական կարգով
2. Սոցիալական աջակցություն տրամադրողներն իրավունք չունեն աջակցառուին ներկայացնել սոցիալական աջակցության տրամադրման հետ կապ չունեցող լրացուցիչ պահանջներ։
Աջակցառուն պարտավոր է սոցիալական աջակցություն տրամադրողին սոցիալական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ, հավաստի տեղեկություններ ներկայացնել, որոնց արժանահավատության համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով։
Սոցիալական աջակցություն ստանալու համար պատճառ հանդիսացող հանգամանքների փոփոխության կամ նորերի առաջացման դեպքում աջակցառուն պարտավոր է մեկ ամսվա ընթացքում տեղեկացնել սոցիալական աջակցություն տրամադրողին։
Աջակցառուն իր հնարավորության սահմաններում պետք է ջանքեր գործադրի սոցիալական աջակցություն ստանալու պատճառ հանդիսացող հանգամանքները հաղթահարելու համար։
Սոցիալական աջակցություն տրամադրողը երաշխավորում է սոցիալական աջակցություն ստացողների մասին տեղեկությունների գաղտնիությունը։
Աջակցառուն պարտավոր է համագործակցել սոցիալական աջակցություն տրամադրողների հետ եւ չխոչընդոտել սոցիալական աջակցություն նշանակելու նպատակով տնային այցելութուն կատարող սոցիալական աշխատողի գործունեությունը։
3. Սոցիալական աջակցությունն իրականացվում է քաղաքացու, նրա խնամակալի, հոգաբարձուի, այլ օրինականան ներկայացուցչի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա:
Հոդված 9. Սոցիալական աջակցության տրամադրման հիմքերը
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է՝
ա/ աղքատության,
բ/ երեխաների առանց ծնողական խնամքի մնալու,
գ/ անօթեւանության,
դ/ գործազրկության,
ե/ հաշմանդամության,
զ/ ծերության,
է/ որբության
ը/ հիվանդության հետեւանքով երկարատեւ /ժամանակավոր/ անաշխատունակության,
ը/ բռնության ենթարկվելու,
թ/ միայնակության
ժ/ բռնության ենթարկվելու
ժա/ երեխաների դաստիարակության հարցում դժվարություններ առաջանալու,
ժբ/ մուրացկանության եւ թափառաշրջիկության,
ժգ/ ալկոհոլամոլության եւ թմրամոլության,
ժդ/ դժբախտ պատահարի,
ժե/ ազատազրկման վայրերից վերադառնալու,
ժզ/ ազատազրկման վայրերում գտնվելու,
ժէ/ մահամերձ վիճակում գտնվելու,
ժը/օրենքով նախատեսված այլ դեպքերում։
ԳԼՈՒԽ 3.
Ընդհանուր սոցիալական աջակցության տրամադրման ձեւերը
Հոդված 10. Ընդհանուր սոցիալական աջակցության տրամադրման հիմնական ձեւերը
Ընդհանուր սոցիալական աջակցություն տրամադրվում է՝
1. խորհրդատվական օգնության,
2. տնային սպասարկման,
3. դրամական օգնության,
4. բնաիրային օգնության,
5. բնակարանի ցմահ ռենտայի ձեւերով։
Սույն օրենքով կարող են սահմանվել ընդհանուր սոցիալական աջակցության տրամադրման այլ ձեւեր։
Հոդված 11. Տնային սպասարկում
1. Տնային սպասարկումն իրականացվում է սոցիալական ծառայությունների աշխատողների կողմից մշտապես կամ ժամանակավոր սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց այլեւայլ բնույթի ծառայություններ մատուցելու ճանապարհով եւ կատարվում է նրանց համար ադապտացիայի եւ վերականգնման եւ /կամ/ բնականոն կենսագործունեության պայմանների մշտական ապահովման, կյանքի դժվարին իրավիճակում օգնության ցուցաբերման, ինչպես նաեւ նման իրավիճակներում կանխագուշակման եւ նախազգուշացման բնական պայմանների ապահովման նպատակներով:
2. Սոցիալական ծառայությունների աշխատողների կողմից մատուցվում է նաեւ տնային սպասարկում միայնակ եւ զառամյալ տարիքի, հիվանդության, հաշմանդամության եւ կյանքի դժվարին իրավիճակում այլ պատճառների հետ կապված ինքնասպասարկման ընդունակությունը մասամբ կորցրած անձանց:Տնային սպասարկումն իրականացվում է սոցիալ-կենցաղային, սոցիալ-բժշկական, հոգեբանամանկավարժական համալիր ծառայությունների մատուցման ձեւով։
Տնային սպասարկման տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը։
Հոդված 12. Դրամական օգնություն
Դրամական օգնության ձեւերեն են՝
ա/ պետական նպաստները,
բ/ նպատակային նշանակություն ունեցող դրամական օժանդակությունը,
գ/ քաղաքացիների որոշակի ծախսերի փոխհատուցումը։
Դրամական օգնության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը։
Հոդված 13. Բնաիրային օգնություն
Բնաիրային օգնություն կարող է տրամադրվել սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին
Բնաիրային օգնության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը։
Հոդված 14. Բնակարանի ցմահ ռենտա
Սոցիալական աջակցության տրամադրման նպատակով տարեց կամ հաշմանդամ անձանց եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմնի կամ հասարակական բարեգործական կազմակերպությունների միջեւ սեփականության իրավունքով անձին պատկանող տան օտարման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահվանված կարգով կարող է կնքվել ցմահ ռենտայի պայմանագիր։
Սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքվող ցմահ ռենտայի պայմանագիրն արտացոլում է վճարման եւ սոցիալական աջակցության տրամադրման կարգն ու առանձնահատկությունները։
Հոդված 15. Հրատապ սոցիալական աջակցություն
Հրատապ սոցիալական աջակցության կարող է տրամադրվել սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին
Հրատապ սոցիալական աջակցության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը։
Հոդված 16. Արտակարգ սոցիալական աջակցություն
Արտակարգ սոցիալական աջակցություն տրամադրվում է օրենքով սահմանված արտակարգ իրավիճակների հետեւանքով տուժած անձանց ՝ հաշվի չառնելով սույն օրենքի 9 հոդվածում նշված հիմքերը։
ԳԼՈՒԽ 4.
Հատուկ սոցիալական աջակցության տրամադրման ձեւերը
Հոդված 17. Հատուկ սոցիալական աջակցության տրամադրման ձեւերը
Հատուկ սոցիալական աջակցությունը տրամադրվում է՝
1. վերականգնողական օգնության,
2. խնամքի կազմակերպման,
3. ժամանակավոր օթեւանի տրամադրման,
4. հոսպիսային օգնության,
5. ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող օգնության ձեւերով։
Սույն օրենքով կարող են սահմանվել հատուկ սոցիալական աջակցության տրամադրման այլ ձեւեր։
Հոդված 18. Վերականգնողական օգնություն
Վերականգնողական օգնության ձեւերն են՝
ա/ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրումը,
բ/ կյանքը թեթեւացնող միջոցների տրամադրումը,
գ/ բժշկական վերականգնումը,
դ/ հոգեբանական վերականգնումը,
ե/ մասնագիտական վերականգնումը եւ աշխատանքային թերապիան։
Վերականգնողական օգնության տրմադրման կարգը սահմանում է կառավարությունը։
Հոդված 19. Խնամքի կազմակերպումը
Խնամքը կարող է կազմակերպվել խնամատարության կազմակերպություններում տարեց, առաջին, երկրորդ խմբի հաշմանդամ անձանց , ինչպես նաեւ հաշմանդամ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար սոցիալ-կենցաղային, ընտանեկանին առավել մոտ պայմաններ ստեղծելու նպատակով, որի ժամանակ ապահովվում է՝
ա/ խնամվողների համար սնունդը, այդ թվում դիետիկ, բժշկական, սանիտարա-հիգենիկ սպասարկումը, մշակութային, կրթական եւ այլ միջոցառումների կազմակերպումը,
բ/ խնամվողների համար համապատասխան վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
գ/ անհրաժեշտության դեպքերում խնամվողների դիսպանսերիզացումը եւ հսպիտալացումը,
Խնամքը կարող է կազմակերպվել շուրջօրյա եւ ցերեկային։
Խնամքի կազմակերպման կարգը սահմանում է կառավարությունը։
Հոդված 20. Ժամանակավոր օթեւանի տրամադրումը
Ժամանակավոր օթեւան տրամադրվում է անօթեւան, մուրացիկ եւ թափառաշրջիկ, ինչպես նաեւ բռնության ենթարկված անձանց ՝ սոցիալական, կենցաղային, բժշկական, հոգեբանական եւ իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Ժամանակավոր օթեւանի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը։
Հոդված 21. Հոսպիսային օգնությունը
Հոսպիսային օգնություն տրամադրվում է մահամերձ վիճակում գտնվող անձանց՝ կյանքի վերջին ամիսների /օրերի/ ընթացքում նրա ֆիզիկական եւ հոգեկան տառապանքները մեղմելու նպատակով։
Հոսպիսային օգնությունը կազմակերպվում է այդ նպատակով ստեղծված հատուկ կազմակերպությունում կամ տնային պայմաններում։
Հոսպիսային օգնության տրամադրման կարգը սահանում է կառավարությունը։
Հոդված 22. Ազատազրկման վայրերում գտնվող անձանց տրամադրվող օգնությունը
Ազատազրկման վայրերում գտնվող անձանց հատուկ սոցիալական աջակցություն տրամադրվում է՝
ա/ սոցիալ-հոգեբանական,
բ/ սոցիալ-բժշկական,
գ/ սոցիալ-մանկավարժական օգնության,
դ/ աշխատանքային թերապիայի ձեւերով։
Ազատազրկման վայրերում գտնվող անձանց օգնության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը։
ԳԼՈՒԽ 5.
Սոցիալական աջակցության համակարգը
Հոդված 23. Սոցիալական աջակցության մասնակիցները
Սոցիալական աջակցության մասնակիցներն են՝
1. սոցիալական աջակցության կազմակերպիչները,
2. սոցիալական աջակցություն տրամադրողները,
3. սոցիալական աջակցություն ստացողները /աջակցառու/։
Հոդված 24. Սոցիալական աջակցության կազմակերպիչները եւ տրամադրողները
Սոցիալական աջակցության կազմակերպիչներ են պետական կառավարման մարմինները։
Սոցիալական աջակցության տրամադրողներ են՝
ա/ ընդհանուր սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպությունները,
բ/ հատուկ սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպությունները։
Հոդված 25. Սոցիալական աջակցությունը մշտական հաստատություններում
Համապատասխան մշտական հաստտություններում սոցիալական աջակցությունը իրականացվում է սոցիալական ծառայությունների աշխատողների կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց եւ մասամբ կամ լրիվ ինքնասպասարկման ընդունակությունը կորցրած եւ մշտապես կողմնակի օգնության կարիք զգացող սոցիալական ծառայության հաճախորդներին այլեւայլ բնույթի սոցիալական ծառայություններ մատուցելու ճանապարհով, ինչպես նաեւ նրանց տարիքին, առողջական վիճակին համապատասխան կենսապայմանների ստեղծման եւ ապահովման, սննդի եւ խնամքի, ուժերի ներածին չափով աշխատանքային գործունեության, հանգստի եւ ժամանցի միջոցառումների կազմակերպման ճանապարհով` կառավարության սահմանած կարգով:
Հոդված 26. Սոցիալական աջակցությունը ժամանակավոր հաստատություններում
Համապատասխան ժամանակավոր հաստատություններում սոցիալական աջակցությունն իրականացվում է սոցիալական ծառայությունների աշխատողների կողմից ցերեկային ժամերին կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող, ինչպես նաեւ իրենց նորմալ կենսագործունեությունը ինքնուրույն պահպանող եւ սոցիալական խնդիրների եւ ճգնաժամերի նախնական փուլերում շահագրգիռ անձանց այլեւայլ բնույթի սոցիալական ծառայություններ մատուցելու եւ կյանքի ծագող դժվարին իրավիճակի կանխագուշակման եւ նախազգուշացման ճանապարհով` կառավարության սահմանած կարգով:
Հոդված 27. Սոցիալական ծառայություններ
1. Սոցիալական ծառայությունն իրականացվում է բնակչությանը կենցաղային, կոմունալ, բժշկական եւ սանատոր-առողջարարական, մշակութային, կրթական, իրավական, ֆիզկուլտուրա-առողջարարական, սոցիալական ծառայությունների մատուցման ճանապարհով:
2. Սոցիալական ծառայություններ կարող են մատուցվել տարբեր նկատառումներով`
սոցիալական ուղեկցման` որպես կյանքի դժվարին իրավիճակների ժամանակ անձանց կանխարգելման նպատակով ցուցաբերվող երկարատեւ եւ կրկնվող բնույթ կրող համալիր ոցիալական ծառայություններ
սոցիալական ադապտացիայի եւ վերականգնման` որպես կյանքի դժվարին իրավիճակից հետո նորմալ կենսագործունեության վերսկսման նպատակով անձանց ցուցաբերվող երկարատեւ եւ կրկնվող բնույթ կրող համալիր եւ սոցիալական ծառայություններ
3. Սոցիալական աջակցությունը պետք է համապատասխանի պետական չափորոշիչներին, որոնք սահմանվում են կառավարության կողմից:
Հոդված 28. Սոցիալական աջակցության դիմաց կատարվող վճարումը
1. Սոցիալական աջակցությունը կարող է իրականացվել վճարովի կամ անվճար հիմունքներով:
2. Անվճար սոցիալական աջակցությունն առանց քաղաքացիների անձնական միջոցների ներգրավման , բյուջետային բոլոր մակարդակների, պարտադիր սոցիալական ապահովագրության միջոցների եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին իրականացվող աջակցության մատուցումն է
3.Պետական սոցիալական ծառայություններում անվճար սոցիալական աջակցությունն իրականացվում է սույն օրենքի 29 հոդվածով նախատեսված հիմքերով:
Անվճար սոցիալական աջակցության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
4. Պետական սոցիալական ծառայություններում վճարովի սոցիալական աջակցություն տրամադրվում է կառավարության սահմանած կարգով:
5. Այլ սեփականության ձեւ ունեցող սոցիալական ծառայություններում սոցիալակն աջակցություն տրամադրելու պայմանները, կանոնները եւ կարգը սահմանվում են իրենց կողմից ինքնուրույն ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Աջակցառուի եւ սոցիալական աջակցություն տրամադրողի միջեւ վճարովի սոցիալական աջակցություն տրամադրելու համար կնքվում է համապատասխան պայմանագիր։
Խորհրդատվության տրամադրումն անվճար է։
Հոդված 29. Պետական սոցիալական ծառայություններում անվճար սոցիալական աջակցության տրամադրման հիքերը
Պետական չափորոշիչներով սահմանված ծավալներով անվճար սոցիալական աջակցությունը պետական սոցիալական ծառայություններում մատուցվում է` սույն օրենքի հոդված 9-ում նախատեսված հիմքերով։
ԳԼՈՒԽ 6.
Սոցիալական աջակցության բնագավառում մասնագիտական գործունեությունը
Հոդված 30. Սոցիալական ծառայության աշխատաողները
Սոցիալական աշխատանքով կարող են զբաղվել սոցիալական ծառայության աշխատողները, ինչպես նաեւ այլ մասնագիտությամբ բարձագույն կրթություն ստացած եւ «սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած քաղաքացին, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի երեք տարվա փորձ։
Սոցիալական ծառայության աշխատողը՝
ա/ տրամադրում է սոցիալական աջակցություն,
բ/ սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնում է հայտնաբերել եւ օգտագործել դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը,
գ/ կենտրոնացնում է համայնքի ռեսուրսները սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով,
դ/ առաջարկություններ է ներկայացնում սոցիալական աջակցության ծրագրերի ձեւավորման եւ դրանց կատարելագործման վերաբերյալ։
Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ կազմակերպությունները պարտավոր են աջակցել սոցիալական աշխատողին իր ծառայողական պարտականությունները կատարելիս։ Սոցիալական աշխատանքով կարող են զբաղվել սոցիալական ծառայության աշխատողները, ինչպես նաեւ այլ մասնագիտությամբ բարձագույն կրթություն ստացած եւ «սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած քաղաքացին, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի երեք տարվա փորձ։
Սոցիալական ծառայության աշխատողը՝
ա/ տրամադրում է սոցիալական աջակցություն,
բ/ սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնում է հայտնաբերել եւ օգտագործել դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը,
գ/ կենտրոնացնում է համայնքի ռեսուրսները սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով,
դ/ առաջարկություններ է ներկայացնում սոցիալական աջակցության ծրագրերի ձեւավորման եւ դրանց կատարելագործման վերաբերյալ։
Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ կազմակերպությունները պարտավոր են աջակցել սոցիալական աշխատողին իր ծառայողական պարտականությունները կատարելիս։
Հոդված 31. Սոցիալական ծառայությունների աշխատողների իրավունքները
1. Սոցիալական ծառայությունների աշխատողները ունեն հետեւյալ իրավունքները`
ա/ աշխատանքի պաշտպանության պահանջներին համապատասխան իրենց գործունեության պայմանների ապահովման
բ/ աշխատանային պայմանագրով աշխատանքի
գ/ իրենց մասնագիտական պատվի ու արժանապատվության պաշտպանության
դ/ստացած գործնական եւ տեսական պատրաստության մակարդակին համապատասխան որոկավորման աստիճանների ստացման
ե/ մասնագիտական գիտելիքների կատարելագործման
զ/մասնագիտական վերապատրաստման իրավունք` առողջական վիճակի պատճառով մասնագիտական պարտականությունները կատարելու անհնարինությա դեպքում , ինչպես նաեւ հաստիքների կրճատման կամ սոցիալական ծառայությունների լուծարման պատճառով աշխատողների կրճատման դեպքում կառավարության կողմից սահմանված կարգով
Հոդված 32. Սոցիալական ծառայությունների աշխատողների պարտականությունները
Սոցիալական ծառայությունների աշխատողները իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են`
1.պահպանել սոցիալական ծառայության սահմանված կարգը
2. չհրապարակել մասնագիտական գաղտնիք պարունակող տեղեկությունները
3.հարգալից եւ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել անձանց նկատմամբ, թույլ չտալ նրանց վնաս եւ /կամ/ կորուստ հասցնող գործողություններ
Հոդված 33. Սոցիալական աջակցության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները
Սոցիալական աջակցության ոլորտում կառավարությունը
ա/ ապահովում է սոցիալական աջակցության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը
բ/ պետական բյուջեի նախագծի կազմում ԱԺ է ներկայացնում սոցիալական աջակցության տարեկան ծրագիրը /այսուհետ` Տարեկան ծրագիր/
գ/ հաստատում է սոցիալական աջակցության չափորոշիչները
դ/ իրականացնում է սոցիալական աջակցության ոլորտի օրենքների եւ նորմատիվ իրավական ակտերի մշակումը
ե/ սահմանում է սոցիալական աջակցության պետական մարմինների կառուցվածքի եւ նրանց գործունեության կարգը
զ/ սահմանում է սոցիալական աջակցության մարմինների գործունեության կոորդինացման եւ մեթոդական ապահովման կարգը
է/ սահմանում է սոցիալական աջակցության ոլորտում պետական միասնական վիաճակագրական հաշվառման եւ հաշվետվության կարգը
ը/ իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:
թ/սահմանում է սոցիալական աջակցության տրամադրման կարգը
ժ/ աջակցում է սոցիալական աջակցության հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին
ի/իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 34. սոցիալական աջակցության ոլորտում սոցիալական ապահովության պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները
Սոցիալական աջակցության ոլորտում սոցիալական ապահովության պետական կառավարման լիազոր մարմինը
ա/ իրականացնում է սոցիալական աջակցության ոլորտի պետական քաղաքականությունը,
բ/ մշակում է սոցիալական աջակցության տարեկան ծրագիրը եւ մասնակցում դրա իրականացմանը
գ/ վերահսկում է սոցիալական աջակցության մասին օրենսդրության պահանջների կատարումը
դ/ մշակում եւ կառավարության հաստատմանն է ներկայացնում սոցիալական աջակցության տրամադրման չափորոշիչները,
ե/ կազմակերպում է սոցիալական աշխատողների վերամասնագիտացման, որակավորման բարձրացման եւ ատեստավորման աշխատանքները,
զ/ հավաքում եւ վերլուծում է սոցիալական աջակցության տրամադրման մասին տեղեկատվությունը,
է/ կազմում է սոցիալական աջակցության բնագավառի իրավական ակտերի նախագծեր, մեթոդական օգնություն է ցուցաբերում սոցիալական աջակցություն տրամադրողներին,
ը/ իրականացնում է սոցիալական աջակցության տրամադրման որակի վերահսկում,
թ/ հաստատում է սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպությունների օրինակելի կանոնադրությունները,
ժ/ կազմակերպում է պետական կառավարման, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների մշակած սոցիալական աջակցության ծրագրերի փորձաքննություն,
ժա/ համակարգում է սոցիալական աջակցություն տրամադրողների գործունեությունը,
ժբ/ համակարգում եւ վերահսկում է սոցիալական աջակցության ոլորտի կազմակերպությունների գործունեությանը
ժգ/ համագործակցում է սոցիալական աջակցության հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ
ժդ/ իրականացնում է այլ լիազորություններ
Հոդված 35. Սոցիալական աջակցության ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների լիազորությունները
Սոցիալական աջակցության ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինները
ա/ համակարգում եւ իրականացնում են մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերը,
բ/ կազմակերպում են մարզային ենթակայության սոցիալական աջակցություն տրամադրողների աշխատանքները,
գ/ վերահսկում են մարզային ենթակայության սոցիալական աջակցություն տրամադրողների գործունեությունը,
դ/ օժանդակում են մարզային ենթակայության սոցիալական աջակցություն տրամադրողներին,
ե/ օժանդակում են սոցիալական ապահովության պետական լիազոր մարմնի փորձաքննությունն անցած սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպությունների գործունեությանը։
Հոդված 36. Սոցիալական աջակցության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
Սոցիալական աջակցության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինները կարող են հանդես գալ որպես սոցիալական աջակցության կազմակերպիչ եւ տրամադրող։
Տեղական ինքնակառավարման մարմինները սոցիալական աջակցություն են տրամադրում՝
ա/ պարտադիր եւ պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին,
բ/ իրենց կողմից կազմակերպված սոցիալական աջակցության տեղական ծրագրերի շրջանակներում, որոնք ֆինանսավորվում են համայնքի բյուջեի միջոցների հաշվին։
Հոդված 37. Ընդհանուր սոցիալական աջակցություն տրամադրողները
Ընդհանուր սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված ընդհանուր սոցիալական աջակցության ձեւերի տրամադրումը։
Ընդհանուր սոցիալական աջակցություն տրամադրողներն են՝
ա/ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները,
բ/ ընդհանուր սոցիալական աջակցություն տրամադրող այլ կազմակերպությունները։
Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները՝
ա/ կազմակերպում են սոցիալական աջակցության տրամադրումը,
բ/ մասնակցում են իրենց սպասարկման տարածքում գտնվող համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակմանը եւ դրանց իրականացմանը,
գ/ իրականացնում են սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների եւ ընտանիքների հայտնաբերումն ու հաշվառումը,
դ/ ընտանիքներին սահմանված կարգով հաշվառում են ընտանիքների անապահովության գնահատման «Փարոս» համակարգում,
ե/ տնային այցելությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրում են սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների /ընտանիքների/ սոցիալական պայմանները,
զ/ ստուգում են սոցիալական աջակցություն ստանալու նպատակով սոցիալական ծառայութունների տարածքային կենտրոն դիմած անձանց ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը,
է/ անձանց համար ապահովում են սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ,
ը/ ապահովում են սոցիալական աջակցության տրամադրման մատչելիությունը եւ կողմնորոշվածությունը դեպի քաղաքացիների անհատական պահանջմունքները,
թ/ ապահովում են սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն դիմած անձանց անհրաժեշտ տեղեկատվությամբ եւ պարզաբանումներով,
ժ/ որոշում են սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն դիմած անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ձեւը, անհրաժեշտության դեպքում ուղեգրում հատուկ սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն,
ժա/ պատասխանատվություն են կրում իրենց սպասարկման տարածքում բնակվող անձանց /ընտանիքների/ սոցիալական աջակցության իրավունքի ապահովման համար։
Հոդված 38. Հատուկ սոցիալական աջակցություն տրամադրողները
Հատուկ սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություններն իրականացնում են սուն օերնքով նախատեսված հատուկ սոցիալական աջակցության ձեւերի տրամադրումը։
Հատուկ սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություններն են՝
ա/ տարեց եւ հաշմանդամ քաղաքացիների տուն-ինտերնատները,
բ/ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մանկատները,
զ/ պրոթեզա-օրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպությունները,
դ/ վերականգնողական կազմակերպությունները,
ե/ հոսպիսային կազմակերպությունները,
զ/ հատուկ սոցիալական աջակցություն տրամադրող այլ կազմակերպությունները։
Հոդված 39. Սոցիալական աջակցություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունները
Սոցիալական աջակցություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունները հասարակական, բարեգործական, հովանավորչական կազմակերպություններն են, որոնց գործունեությունն ուղղված է սույն օրենքով սահմանված նպատակների իրականացմանը։
Հասարակական, բարեգործական, հովանավորչական կազմակերպությունները կարող են հանդես գալ սոցիալական աջակցության կազմակերպիչ եւ տրամադրող։
Հոդված 40. Սոցիալական աջակցություն իրականացնող կազմակերպությունների գործընկերությունը եւ համագործակցությունը
Սոցիալական աջակցություն իրականացնող պետական մարմինները սոցիալական աջակցության պետական քաղաքականությունն իրականացնելիս համագործակցում են հասարակական, բարեգործական, հովանավորչական կազմակերպությունների եւ դրանց միությունների հետ։
Սոցիալական աջակցություն իրականացնող պետական եւ ոչ պետական կազմակերպություններն իրեց գործառույթներն իրականացնելիս կարող են միմյանց տեղեկություններ տրամադրել սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիների եւ ստացած սոցիալական աջակցության մասին։
Սոցիալական աջակցության պետական կազմակերպիչները կարող են պայմանագիր կնքել հասարակական, բարեգործական եւ հովանավորչական կազմակերպությունների հետ սոցիալական աջակցության պետական կամ տեղական ծրագրերի որոշ գործառույթներ իրականացնելու վերաբերյալ՝ դրա համար տրամադրելով համապատասխան ֆինանսական միջոցներ, տարածք եւ գույք ։
Սոցիալական աջակցության տրամադրման եւ ֆինանսավորման վերաբերյալ սոցիալական աջակցության կազմակերպչի հետ պայմանագիր կնքած հասարակական, բարեգործական եւ հովանավորչական կազմակերպությունը իրեն հատկացված միջոցների օգտագործման վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվութուն է ներկայացնում կազմակերպչին։
ԳԼՈՒԽ 7.
Սոցիալական աջակցության տրամադրման կարգը
Հոդված 41. Սոցիալական աջակցության նշանակումը
Սոցիալական աջակցություն նշանակվում է քաղաքացու, իր խնամակալի կամ ընտանիքի անունից սոցիալական աջակցություն տրամադրելու մասին քաղաքացու կամ ընտանիքի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա։
Ընդհանուր սոցիալական աջակցություն նշանակելու մասին որոշումն ընդունում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, իսկ հատուկ սոցիալական աջակցութուն նշանակելու մասին որոշումը՝ հատուկ սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպությունը՝ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի ուղեգրի հիման վրա։
Հոդված 42. Սոցիալական աջակցություն ստանալու ընտանիքի իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք
Սոցիալական աջակցություն ստանալու ընտանիքի իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չեն համարվում՝
ա/ ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները,
բ/ Հայաստանի Հանրապետության տարածքից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիները /բացառությամբ գործուղվածների/,
գ/ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները,
դ/ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողները,
ե/ տուն-ինտերնատներում եւ մանկատներում խնամվողները։
Հոդված 43. Սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցնելու եւ կասեցնելու հիմքերը
Սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը կարող է դադարեցվել՝
ա/ սոցիալական աջակցություն ստանալու պատճառ հանդիսացող հանգամանքների վերացման կամ փոփոխման,
բ/ աջակցառուի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ ներկայացնելու,
գ/ աջակցառուի սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու,
դ/ աջակցառուի մահվան,
ե/ աջակցառուի բնակության վայրը փոխվելու,
զ/ սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպության լուծարման դեպքերում։
Սույն հոդվածի «բ» կետով սահմանված դեպքում սոցիալական աջակցություն ստանալու իրավունքից զրկված քաղաքացին 12 ամիս անց կարող է կրկին դիմել սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն։
Սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը կարող է կասեցվել՝
ա/ սոցիալական աջակցություն ստանալու պատճառ հանդիսացող հանգամանքների սահմանված կարգով վերանայման,
բ/ աջակցառուի կողմից անընդմեջ երկու ամսվա ընթացքում սոցիալական աջակցությունը չստանալու դեպքերում։
Հոդված 44. Սոցիալական աջակցություն ստանալու իրավունքին վերաբերող որոշումների կայացման ժամկետները եւ բողոքարկման կարգը
Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու որոշման մասին սոցիալական աջակցություն տրամադրող մարմինը 15 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմողին։
Սոցիալական աջակցություն տրամադրողը սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունելու համար լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում դիմողին վերը նշված ժամկետում տեղեկացնում է լրացուցիչ ստուգումներ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Դիմողին վերջնական պատասխան տրվում է ոչ ուշ, քան դիմելուց հետո 30 օրվա ընթացքում։
Սոցիալական աջակցություն ստանալու իրավունքին վերաբերող որոշումը քաղաքացին երկամսյա ժամկետում կարող է բողոքարկել վերադասին եւ /կամ/ դատարան։
ԳԼՈՒԽ 8.
Սոցիալական աջակցության ֆինանսավորումը
Հոդված 45. Սոցիալական աջակցության ֆինանսավորումը
Սոցիալական աջակցության ֆիանսավորումն իրականացվում է՝
ա/ պետական բյուջեի,
բ/ համայնքի բյուջեի,
գ/ հասարակական, բարեգործական եւ հովանավորչական կազմակերպությունների, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, բարեգործական նվիրատվությունների, ինչպես նաեւ վճարովի ծառայություններից ստացված միջոցների հաշվին։ Սոցիալական աջակցության տարածքային ծրագրերի ֆինանսավորումը կարող է իրականացվել պետական, համայնքային եւ հասարակական, բարեգործական եւ հովանավորչական կազմակերպությունների համատեղ միջոցների հաշվին։
Հոդված 46. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանի ստեղծումն ու նպատակները
Սոցիալական ապահովության պետական կառավարման լիազոր մարմինը սոցիալական աջակցության վերաբերյալ ստեղծում է տեղեկատվական շտեմարան։
Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանի ստեղծման նպատակներն են՝
ա/ սոցիալական աջակցության չափերի որոշումը,
բ/ սոցիալական աջակցությունների տրամադրման հեռանկարային զարգացման ուղիների, դրանց ֆինանսավորման հնարավոր միջոցների կանխատեսումը,
գ/ սոցիալական աջակցության տրամադրման համակարգումը։
Սոցիալական աջակցություն տրամադրողները պարտավոր են սոցիալական աջակցություններ տրամադրելու մասին տվյալներ ներկայացնել սոցիալական ապահովության պետական կառավարման լիազոր մարմնին՝ վերջինիս սահմանած կարգով։
ԳԼՈՒԽ 9
Սոցիալական աջակցության պետական քաղաքականության ծրագրային հիմունքները
Հոդված 47. Տարեկան ծրագիրը
Սոցիալական աջակցության աշխատանքներն իրականացվում են տարեկան ծրագրով սահմանված ժամկետներում եւ կարգով: Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում: Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում։ Տարեկան ծրագրի կատարման արդյունքներով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում:
Հոդված 48. Տարեկան ծրագրի բովանդակությունը եւ դրա մշակման սկզբունքները
Տարեկան ծրագիրը ներառում է ՝
ա) ծրագրի հիմնական խնդիրները
բ) նախատեսված աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը
գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները
դ) ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները
ե) սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց դասակարգումը ըստ սոցիալական խմբերի, աջակցության տեսակների, ձեւերի
զ) սոցիալական աջակցության տեսակները, ձեւերը, ծավալները եւ դրանց տրամադրման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները
Է) սոցիալական աջակցության աշխանքների իրականացման եւ դրանց ֆինանսավորման /այդ թվում օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին/ գործընթացի վերահսկողության կարգը
ը) սոցիալական աջակցության չափորոշիչները, ուղղությունները եւ հեռանկարները
թ) սոցիալական աջակցության կարիք ունեցողներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները եւ նախատեսված ծառայությունները
ժ) սոցիալական աջակցության հիմնահարցերովզբաղվող հասարակական կազմակերպություններին ցույց տրվող պետական աջակցության ծավալները
ժա) նախատեսված աշխատանքներն ըստ լիազորված մարմինների
ժբ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:
Տարեկան ծրագրի հետ կառավարությունն ԱԺ է ներկայացնում դրա կատարումն ապահովող օրինագծերը:
Հոդված 49. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը
Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:
ԳԼՈՒԽ 10.
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 50. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 51. Օրենքի կիրառումն ապահովող իրավական ակտերի ընդունումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովում է սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի ընդունումը։
Հոդված 52. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2004թ. հունվարի 1-ից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրինագծի ընդունումը պայմանավորված է բնակչության սոցիալական աջակցության հիմնահարցերի վերաբերյալ պետական քաղաքականության իրականացման եւ սոցիալական հասցեագրված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Նախագիծը նախապատրաստելիս օգտագործել ենք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի համապատասխան կառույցների մշակած «Բնակչության սոցիալական սպասարկման հիմունքների մասին» մոդելային օրենքը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության մշակած «Սոցիալական աջակցության մասին» օրինագծի մի շարք դրույթներ: Կառավարության 2001 թվականի փետրվարի 15 ի որոշմամբ վերոհիշյալ օրինագիծը հանվել է նիստի օրակարգից: Կառավարության որոշման մեջ նշված է, որ 2001 թ. մայիսի 23 ին «Օրինաց երկիր» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծի դրույթներն ամբողջությամբ կրկնում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ՀՀ կառավարության փետրվարի 15 ի նիստի քննարկմանը ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթները: