Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001թ.) հոդված 7-ը լրացնել նոր` 8-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«8. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխվելու դեպքում, բացառությամբ` ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող հողամասերի, հողամասի սեփականատերը` ըստ գույքի գտնվելու վայրի, եռամսյա ժամկետում համապատասխան բյուջե (համայնքների վարչական սահմաններում` տեղական, համայնքների վարչական սահմաններից դուրս` պետական) մուծում է հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: