Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-762-11.11.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության  (28 դեկտեմբերի 1998 թվականի ՀՕ-270)  օրենքի  10-րդ հոդվածի  2-րդ մասը լրացնել հետեւյալ  խմբագրությամբ նոր պարբերությունով.

«Այն դեպքերում, երբ Հայաuտանի Հանրապետությունում արտադրվող եւ իրացվող` շրջակա միջավայրին  վնաu պատճառող ապրանքների արտադրությունում օգտագործվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծված շրջակա միջավայրին  վնաu պատճառող ապրանքներ, որոնց ներմուծման համար սույն օրենքին համապատասխան վճարվել են բնապահպանական վճարներ,  սույն մասի 2-րդ պարբերության համաձայն հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է իրացման շրջանառության հաշվարկի մեջ ներառված շրջակա միջավայրին  վնաu պատճառող ապրանքի օգտագործման ծավալին համապատասխանող չափաքանակի ներմուծման համար վճարված բնապահպանական վճարի գումարի չափով, բայց ոչ ավելի տվյալ ապրանքի ներմուծման համար նախապես  վճարված բնապահպանական վճարի գումարից:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տաuներորդ oրը: