Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
757-04.11.2009,13.11.2009-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ  Է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2010 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:
 
 
 
  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ
ԾՐԱԳԻՐ
 
Հ/Հ
Վերահսկողության թեմա
1.
«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն
2.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն
3.
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն
4.
Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում եւ բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարում եւ օգտագործում
4.1
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ
4.2
ՀՀ կառավարության աշխատակազմ
4.3
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
  • ՀՀ համայնքային բյուջեներին սուբվենցիաների տրամադրում
  • Համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների սուբվենցիաների տրամադրում /Խողովակաշարային եւ այլ տրանսպորտ
  • Արխիվային ծառայություններ
  • Համայնքային ծառայողների վերապատրաստում
  • Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ
  • Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ
  • Փախստականների եւ նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում
4.4
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
- Պետական աջակցություն «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ՊՈԱԿ-ներին
- Հիդրոօդերեւութաբանական ծառայություններ
- Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ
- Նյութական ռեսուրսների ՀՀ պետական պահուստի ձեւավորում եւ պահպանում
- Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում
- Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն
4.5
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
4.6 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
4.7
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
  • բարձրագույն ուսումնական հաստատություններ
    - Հայկական պետական ճարտարագիտական համալսարան ՊՈԱԿ
    - Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան ՊՈԱԿ
    - Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան ՊՈԱԿ
    - Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ՊՈԱԿ
    - Հայկական պետական ագրարային համալսարան ՊՈԱԿ
    -  Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ
4.8
«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն եւ դրա համակարգի գիտական պետական ոչ առեւտրային կազմակերպություններ
4.9
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
  • Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն
  • Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն
  • Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
4.10
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
  • Սոցիալական ապահովության պետական ծառայություն
4.11
ՀՀ ոստիկանություն
  • «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն
4.12
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
4.13
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
4.14
ՀՀ Տավուշի մարզպետարան
5
ՀՀ ֆինանսների նախարարություն
  • աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատանքների արդյունավետություն
6
ՀՀ մշակույթի նախարարություն
  • հուշարձանների վերականգնման գծով պետական պատվեր
  • մշակութային միջոցառումների իրականացում
7
Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության եւ ընդերքի օգտագործման մասին (ընտրանքային)
8
ՌԴ Դաշնային Անվտանգության Ծառայության ՀՀ Սահմանապահ վարչությանը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
9
Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործում, համայնքային բյուջեի մուտքերի ապահովում, ինչպես նաեւ համայնքային սեփականության կառավարում եւ օգտագործում
9.1
ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներ
9.2
ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներ
9.3
ՀՀ Տավուշի մարզի համայնքներ
10
«Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ
  • Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ  իրականացվող «Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման ծրագիր»
  • Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի զարգացման ծրագիր»
  • Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության ֆինանսավորմամբ իրականացվող «Բնակարանային ֆինանսավորման ծրագիր»
  • Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսական մատչելիության ծրագիր»
11
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագիր
12
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիր եւ վերջինիս լրացուցիչ ֆինանսավորում
13
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիր
14
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող  Ոռոգման համակարգի զարգացման ծրագիր
15
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող  Ոռոգման համակարգի զարգացման երկրորդ ծրագիր
16
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող  Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիր
17
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Քաղաքային ջեռուցման ծրագիր
18
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի բարեփոխումների ծրագիր
19
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագիր»
20
Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության աջակցությամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր»
21
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պատվարների անվտանգության ծրագիր»
22
Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված պետական վարկի միջոցների օգտագործում




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱՀՍԿԻՉ  ՊԱԼԱՏԻ 2010  ԹՎԱԿԱՆԻ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՏԱՐԵԿԱՆ  ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2010 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

17 նոյեմբերի 2009 թվականի,
քաղ. Երեւան
ԱԺՈ-175 - Ն

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ