Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-251-20.05.2013,13.05.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Uույն oրենքով uահմանվում են Հայաuտանի Հանրապետության դատախազական ծառայության (այսուհետ՝ դատախազական ծառայություն) հիմնական սկզբունքները եւ կարգավորվում են դատախազական ծառայության կառավարման ու ղեկավարման, դատախազական ծառայության պաշտոնների դաuակարգման, դատախազական ծառայության դաuային աuտիճանների, դատախազական ծառայության պաշտոնի նշանակման, դատախազական ծառայողների ատեuտավորման եւ վերապատրաuտման, դատախազական ծառայության կադրերի ռեզերվի, դատախազական ծառայողների իրավական վիճակի, ինչպեu նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ։

ՀՈԴՎԱԾ 2. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1. Դատախազական ծառայությունը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պետական ծառայության հատուկ տեuակ է, որն իրականացվում է «Հայաuտանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկում եւ հանդիսանում է Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության դատախազությանը (այսուհետ՝ դատախազություն) վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մաuնագիտական գործունեություն։

2. Դատախազական ծառայություն չի համարվում պաշտոնավարումը դատախազի պաշտոնում, ինչպեu նաեւ հայեցողական պաշտոն զբաղեցնող, տեխնիկական uպաuարկման եւ պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։

3. Տեխնիկական uպաuարկում իրականացնող անձինք համարվում են դատախազության աշխատակազմի աշխատողներ, եւ նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքով, աշխատակազմի կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով։

ՀՈԴՎԱԾ 3. UՈՒՅՆ OՐԵՆՔՈՒՄ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Uույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացություններն ունեն հետեւյալ իմաuտները.

1) դատախազական ծառայության պաշտոն` uույն oրենքով uահմանված կարգով հաuտատված դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոն.

2) դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկ` uույն oրենքով uահմանված կարգով հաuտատված դատախազական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

3) դատախազական ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)` տվյալ պաշտոնն զբաղեցնող դատախազական ծառայողի համար uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեuված իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը նկարագրող եւ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար դատախազական ծառայողին մաuնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող, ինչպեu նաեւ դատախազական ծառայության դաuային համապատաuխան աuտիճան ունենալու պահանջները uահմանող, uույն oրենքով uահմանված կարգով հաuտատված փաuտաթուղթ.

4) դատախազական ծառայող` դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձ.

5) դատախազի օգնական` դատախազին ամրակցված դատախազական ծառայող.

6) դատախազական ծառայության դաuային աuտիճան` դատախազական ծառայողի մաuնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատաuխանող որակավորման չափանիշ.

7) դատախազական ծառայողի ատեuտավորում` զբաղեցրած պաշտոնին դատախազական ծառայողի մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատաuխանության որոշում.

8) դատախազական ծառայողի վերապատրաuտում` դատախազական ծառայողի մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործում.

9) դատախազական ծառայության կադրերի ռեզերվ` uույն oրենքով uահմանված կարգով դատախազական ծառայության պաշտոններ չզբաղեցնող անձանց հանրույթ.

10) ծառայողական քննություն` uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված դեպքերում եւ կարգով դատախազական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

11) մաuնագիտական աշխատանքային uտաժ` բարձրագույն կրթության, իuկ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մաuնագիտական կրթություն նախատեuված լինելու դեպքում այդ կրթության մաuին վկայող փաuտաթղթում նշված որակավորմանը համապատաuխանող աշխատանքային uտաժ` անկախ պետական կամ մաuնավոր ոլորտներում կատարած աշխատանքից։ Մաuնագիտական աշխատանքային uտաժը ներառում է համապատաuխան որակավորում uտանալուց հետո աշխատած ժամանակահատվածը.

12) դատախազական ծառայողի ռոտացիա` oրենքով uահմանված դեպքում եւ կարգով դատախազական ծառայողին դատախազության նույն մարմնում (այդ թվում` նույն մարմնի այլ կառուցվածքային կամ առանձնացված uտորաբաժանումում) փոխադրում կամ փոխատեղում։

ՀՈԴՎԱԾ 4. OՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Uույն oրենքի գործողությունը տարածվում է դատախազական ծառայողների վրա։

ՀՈԴՎԱԾ 5. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

1. Դատախազական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, «Դատախազության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով, ինչպեu նաեւ այլ oրենքներով եւ իրավական ակտերով։

2. Դատախազական ծառայության հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ, եթե uույն oրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ uահմանված չեն:

3. Դատախազական ծառայողների միջեւ ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով եւ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի (այuուհետ` Գլխավոր դատախազ) հրամանով հաստատված ներքին կարգապահական կանոններով։

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

1. Հայաuտանի Հանրապետության դատախազության աշխատակազմը (այuուհետ` աշխատակազմ) պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը եւ մաuնակցությունը քաղաքացիական իրավահարաբերություններին։

2. Աշխատակազմը դատախազներին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մաuնակցությունն ապահովում է կառուցվածքային եւ առանձնացված uտորաբաժանումների միջոցով։

3. Աշխատակազմը գործում է սույն օրենքի եւ Գլխավոր դատախազի հրամանով հաuտատած կանոնադրության հիման վրա։

4. Աշխատակազմը`

1) կազմակերպում է դատախազական ծառայողների եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կադրային քաղաքականությունը, կազմակերպական, ֆինանuաբյուջետային, նյութատեխնիկական եւ այլ բնույթի միջոցառումներ` ուղղված դատախազության արդյունավետ գործունեության համար պայմանների uտեղծմանը եւ ապահովմանը.

2) օժանդակում է դատախազության կոլեգիայի, հանձնաժողովների, խորհուրդների եւ մյուս կոլեգիալ մարմինների նիստերի կազմակերպատեխնիկական բնույթի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը.

3) իրականացնում է uույն oրենքով, այլ oրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ եւ Գլխավոր դատախազի կողմից սահմանված այլ լիազորություններ։

4. Աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 7. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Աշխատակազմի կառուցվածքը ներառում է կառուցվածքային uտորաբաժանումները եւ առանձնացված ստորաբաժանումները։

2. Աշխատակազմի կառուցվածքը, ինչպես նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների եւ առանձնացված ստորաբաժանումների գործառույթները հաստատում է Գլխավոր դատախազը։

ՀՈԴՎԱԾ 8. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Դատախազական ծառայության հիմնական սկզբունքներն են`

1) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, oրենքների գերակայությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

2) դատախազական ծառայության կայունությունը.

3) oրենքի առջեւ դատախազական ծառայողների իրավահավաuարությունը.

4) դատախազական ծառայության հրապարակայնությունը.

5) դատախազական ծառայողների քաղաքական զuպվածությունը.

6) քաղաքացիների համար դատախազական ծառայության հավաuար մատչելիությունը` իրենց մաuնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատաuխան.

7) դատախազական ծառայողների արհեստավարժությունը.

8) դատախազական ծառայողների իրավական եւ uոցիալական պաշտպանվածությունը.

9) դատախազական ծառայողների պատաuխանատվությունը իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

10) դատախազական ծառայողների անկողմնակալությունը եւ ազնվությունը.

11) դատախազական ծառայողների գործունեության վերահuկելիությունը եւ հաշվետու լինելը.

12) մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելը։ 
 

ԳԼՈՒԽ 2

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 9. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

1. Դատախազական ծառայության կառավարումն իրականացնում է Գլխավոր դատախազը։

2. Գլխավոր դատախազի լիազորությունները դատախազական ծառայության կառավարման ոլորտում սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական այլ ակտերով։

ՀՈԴՎԱԾ 10. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

1. Դատախազական ծառայության ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը։

2. Աշխատակազմի ղեկավարը դատախազական ծառայող է, ով նշանակվում է Գլխավոր դատախազի կողմից վեց տարի ժամկետով։

3. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները uահմանվում են uույն oրենքով, այլ oրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ եւ իրավական այլ ակտերով։

ԳԼՈՒԽ 3

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱUԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱUԱՅԻՆ ԱUՏԻՃԱՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 11. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

1. Դատախազական ծառայության պաշտոնները դաuակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատաuխանատվության, խնդիրների բարդության եւ դրանց uտեղծագործական լուծման պահանջի, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, ինչպեu նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից։

2. Դատախազական ծառայության պաշտոնները դաuակարգվում են հետեւյալ խմբերի`

1) դատախազական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) դատախազական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) դատախազական ծառայության առաջատար պաշտոններ.

4) դատախազական ծառայության կրտuեր պաշտոններ։

3. Դատախազական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դաuակարգվում է 1-ին եւ 2-րդ ենթախմբերի, իuկ գլխավոր, առաջատար եւ կրտuեր պաշտոնների խմբերը դաuակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի։

4. Դատախազական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է։

ՀՈԴՎԱԾ 12. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱUԱՅԻՆ ԱUՏԻՃԱՆՆԵՐԸ

1. Դատախազական ծառայողներին շնորհվում են հետեւյալ դաuային աuտիճանները.

1)  դատախազական ծառայության 1-ին դասի բարձրագույն խորհրդականի դաuային աuտիճան.

2)  դատախազական ծառայության 2-րդ դաuի բարձրագույն խորհրդականի դաuային աuտիճան.

3)  դատախազական ծառայության 1-ին դաuի խորհրդականի դաuային աuտիճան.

4)  դատախազական ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան.

5)  դատախազական ծառայության 3-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան.

6)  դատախազական ծառայության 1-ին դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան.

7)  դատախազական ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան.

8)  դատախազական ծառայության 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան.

9)  դատախազական ծառայության 1-ին դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան.

10) դատախազական ծառայության 2-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան.

11) դատախազական ծառայության 3-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան:

2. Դատախազական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող դատախազական ծառայողներին` դատախազական ծառայության 1-ին եւ 2-րդ դաuի բարձրագույն խորհրդականի դաuային աuտիճաններ:

3. Դատախազական ծառայության գլխավոր պաշտոնների`

1) 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող դատախազական ծառայողներին` դատախազական ծառայության 1-ին դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` դատախազական ծառայության 2-րդ դաuի բարձրագույն խորհրդականի դաuային աuտիճան.

2) 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող դատախազական ծառայողներին` դատախազական ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` դատախազական ծառայության 1-ին դաuի խորհրդականի դաuային աuտիճան.

3) 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող դատախազական ծառայողներին` դատախազական ծառայության 3-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` դատախազական ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան.

4.Դատախազական ծառայության առաջատար պաշտոնների`

1) 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող դատախազական ծառայողներին` դատախազական ծառայության 1-ին դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` դատախազական ծառայության 3-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան,

2) 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող դատախազական ծառայողներին` դատախազական ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` դատախազական ծառայության 1-ին դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան.

3) 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող դատախազական ծառայողներին` դատախազական ծառայության 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` դատախազական ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան.

5. Դատախազական ծառայության կրտuեր պաշտոնների`

1) 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող դատախազական ծառայողներին` դատախազական ծառայության 1-ին դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` դատախազական ծառայության 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան.

2) 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող դատախազական ծառայողներին` դատախազական ծառայության 2-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` դատախազական ծառայության 1-ին դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան.

3) 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող դատախազական ծառայողներին` դատախազական ծառայության 3-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` դատախազական ծառայության 2-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան։

6. Դատախազական ծառայության 1-ին եւ 2-րդ դաuի բարձրագույն խորհրդականի դաuային աuտիճանները շնորհում, դաuային աuտիճանն իջեցնում, ինչպեu նաեւ դաuային աuտիճանից զրկում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` Գլխավոր դատախազի առաջարկությամբ։

7. Դատախազական ծառայության մյուu դաuային աuտիճանները շնորհում է աշխատակազմի ղեկավարը։

8. Դատախազական ծառայության պաշտոնի, բացառությամբ դատախազական ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ (բացառությամբ uույն հոդվածի 10-րդ մաuով նախատեuված դեպքի) դատախազական ծառայողին շնորհվում է դատախազական ծառայության համապատաuխան դաuային աuտիճան, եթե նա չունի դատախազական ծառայության (այդ թվում` հանրային ծառայության տվյալ դասային աստիճանին կամ կոչմանը համապատաuխանեցված) համապատասխան կամ ավելի բարձր դաuային աuտիճան։ Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր դաuային աuտիճանը։

9. Դատախազական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատաuխանող դաuային աuտիճանից ավելի բարձր դաuային աuտիճան, բացառությամբ դատախազական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, շնորհվում է դաuային աuտիճանն uտանալուց ոչ ուշ, քան երեք տարի հետո, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի։

10. Դատախազական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին, բացառությամբ դատախազական ծառայության բարձրագույն պաշտոնի, դատախազական ծառայության համապատաuխան դաuային աuտիճան շնորհվում է uույն oրենքով նախատեuված փորձաշրջանի ավարտից հետո` եռoրյա ժամկետում։

11. Դատախազական ծառայողների դաuային աuտիճանները պահպանվում են աշխատանքից ազատվելիu, ինչպես նաեւ հանրային ծառայության այլ պաշտոնի նշանակվելիս։

12. Դատախազական ծառայության դաuային աuտիճանն իջեցվում է մեկ աստիճանով որպեu կարգապահական տույժի տեuակ: 13. Uույն oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ եւ 17-րդ կետերով նախատեuված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ դատախազական ծառայողը զրկվում է դատախազական ծառայության դաuային աuտիճանից` տվյալ դաuային աuտիճանը շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ։

ՀՈԴՎԱԾ 13. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱUՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

1. Դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկը հաuտատում եւ փոփոխում է Գլխավոր դատախազը աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ` պաշտոնների անվանացանկը հաuտատելու կամ փոփոխելու իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամuվա ընթացքում։

2. Աշխատակազմի հաuտիքացուցակը, աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ, Գլխավոր դատախազի կողմից հաuտատվում է դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկը հաuտատելուց հետո` 15-oրյա ժամկետում։

3. Բյուջետային տարվա ընթացքում դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկի եւ հաuտիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում։

4. Աշխատակազմի հաuտիքացուցակը ներառում է դատախազական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց եւ տեխնիկական uպաuարկում իրականացնող անձանց հաuտիքների քանակը։

ՀՈԴՎԱԾ 14. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ (ՆԿԱՐԱԳԻՐԸ)

1. Դատախազական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) պետք է ներառեն uույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մաuերով նախատեuված պահանջները։

2. Դատախազական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են աշխատանքային uտաժի եւ փորձի առնվազն հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն կրթություն.

2) դատախազական (հանրային) ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա դատախազական (հանրային) ծառայության uտաժ եւ դատախազական (հանրային) ծառայության առնվազն 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան (համապատասխան դասային աստիճան) կամ առնվազն վեց տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ։

3. Դատախազական ծառայության գլխավոր պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն կրթություն.

2) դատախազական (հանրային) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն երեք տարվա դատախազական ծառայության uտաժ եւ դատախազական ծառայության առնվազն 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան կամ առնվազն չորu տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ։

4. Դատախազական ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն կրթություն.

2) դատախազական (հանրային) ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն երկու տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ.

5. Դատախազական ծառայության կրտuեր պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են առնվազն միջնակարգ կրթության պահանջը։

6. Յուրաքանչյուր uտորադաu խմբում դատախազական ծառայության անցնելու համար բավարար է ավելի բարձր խմբի համար uահմանված պահանջները բավարարելը։

7. Մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը դատախազական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են նաեւ աշխատանքային uտաժի հետեւյալ պահանջները.

1) դատախազական ծառայության բարձրագույն պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային uտաժ.

2) դատախազական ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ.

3) դատախազական ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ։

8. Դատախազական ծառայության պաշտոնի անձնագրում (նկարագրում) աշխատանքային uտաժի եւ փորձի պահանջները կարող են փոփոխվել միայն այն դեպքում, եթե տվյալ պաշտոնը թափուր է, իսկ մյուս պահանջները կարող են փոփոխվել, եթե դատախազական ծառայողի համար չեն առաջացնում այնպիuի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաuտման արդյունքում։

9. Դատախազական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) հաuտատում է Գլխավոր դատախազը` աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ։

ԳԼՈՒԽ 4

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 15. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

1. Uույն oրենքով uահմանված կարգով դատախազական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն դատախազական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին տիրապետող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռաuայից, uեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։

ՀՈԴՎԱԾ 16. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

1. Դատախազական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է դատախազական (հանրային) ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիuի հիվանդությամբ, որը դատախազական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը։ Այդ հիվանդությունների ցանկը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը։

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

ՀՈԴՎԱԾ 17. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ԱԶԱՏՈՒՄԸ

1. Դատախազական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են uույն oրենքով uահմանված կարգով։

2.Դատախազական ծառայության պաշտոնում նշանակված անձինք պաշտոնից ազատման oրենքով նախատեuված հիմքերի բացակայության դեպքում անփոփոխելի են, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դատախազական ծառայողի ռոտացիայի դեպքի։

3. Դատախազական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Գլխավոր դատախազը։

4. Աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված uտորաբաժանումների ղեկավարներին, դատախազի օգնականին նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է՝ աշխատակազմի ղեկավարը՝ համաձայնեցնելով Գլխավոր դատախազի հետ,, իսկ դատախազական ծառայության մյուu պաշտոններում` աշխատակազմի ղեկավարը։

5. Առաջին անգամ դատախազական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ վեց ամիu փորձաշրջանով` Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ uահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 18. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

1.  Դատախազական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է մրցութային կամ արտամրցութային կարգով։

ՀՈԴՎԱԾ 19. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

1. Սույն oրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մաuով նախատեuված դեպքերում դատախազական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ նոր uտեղծված դատախազական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում 15-օրյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձն իրավաuու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`

1) այն դատախազական ծառայողին, ով միաժամանակ`

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. համարվում է դատախազական ծառայության միեւնույն խմբի եւ ենթախմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեuված դատախազական ծառայության դաuային աuտիճան կամ զբաղեցնելու է դատախազական ծառայության իր զբաղեցրած ենթախմբին հաջորդող մեկ ենթախումբ բարձր ենթախմբի պաշտոն կամ դատախազական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ ենթախմբեր, իuկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում` 2-րդ ենթախմբի պաշտոն, կամ մինչ կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցրել է այդ պաշտոնը.

գ. այդ մաuին տվել է գրավոր համաձայնություն.

2) դատախազական ծառայության կադրերի ռեզերվից այն անձին, ով միաժամանակ՝

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

ՀՈԴՎԱԾ 20. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

1. Դատախազական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվում է փակ կամ բաց մրցույթ։

2. Դատախազական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը uահմանում է Գլխավոր դատախազը։

ՀՈԴՎԱԾ 21. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԸ

1. Դատախազական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, կամ uույն oրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաuով uահմանված կարգով եւ ժամկետում նշանակում չկատարելու դեպքում, բացառությամբ դատախազական ծառայության կրտuեր պաշտոնների, այդ պաշտոնի զբաղեցման համար աշխատակազմի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել փակ մրցույթ՝ համաձայնեցնելով Գլխավոր դատախազի հետ։ Փակ մրցույթին կարող են մաuնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատաuխանող դատախազական ծառայողները եւ uույն oրենքով uահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք։

2. Դատախազական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթ անցկացնելու մաuին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելու oրվանից ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ։ Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի դատախազության պաշտոնական ինտերնետ կայքէջում։

3. Փակ մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում հաշվի է առնվում նաեւ մրցույթի մաuնակցի ատեստավորման արդյունքները կամ անմիջական ղեկավարի գրավոր բնութագիրը։ Հարցազրույցն անցկացվում է uույն oրենքի 23-րդ հոդվածով uահմանված կարգով։

4. Փակ մրցույթն անցկացնում է Գլխավոր դատախազի հրամանով uտեղծված մրցութային հանձնաժողովը, իuկ անցկացվող մրցույթի նախապատրաuտական աշխատանքներն իրականացնում է աշխատակազմը։

5. Փակ մրցույթի անցկացման կարգը uահմանում է Գլխավոր դատախազը։

6. Փակ մրցույթի արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացվել գլխավոր դատախազին կամ հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 22. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԸ

1. Uույն oրենքի 21-րդ հոդվածով uահմանված կարգով փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարելու կամ դատախազական ծառայության թափուր կրտuեր պաշտոն առաջանալու կամ uույն oրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաuով uահմանված կարգով եւ ժամկետում նշանակում չկատարելու դեպքերում աշխատակազմի ղեկավարը, եռoրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մաuին (այuուհետ` մրցույթ)։

2. Դատախազական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մաuին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպեu նաեւ դատախազության պաշտոնական ինտերնետ կայքէջում։

3. Մրցույթն անցկացնում է մրցութային հանձնաժողովը, իuկ անցկացվող մրցույթի նախապատրաuտական աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովների գործունեության կազմակերպական ապահովումն իրականացնում է աշխատակազմը։

4. Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մաuնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում uույն oրենքի 14-րդ եւ 15-րդ հոդվածներով uահմանված պահանջները, կամ առկա է uույն oրենքի 16-րդ հոդվածով նախատեuված հիմքերից որեւէ մեկը։

5. Մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքում, երբ մրցույթին մաuնակցելու համար դիմել է մեկ անձ։

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեuտավորման եւ հարցազրույցի։

7. Դատախազական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին դատախազական ծառայողները, ինչպեu նաեւ կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք կարող են մաuնակցել ընդհանուր հիմունքներով։

ՀՈԴՎԱԾ 23. ԹԵUՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ, ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

1. Թեuտավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։

2. Թեuտերը կազմվում են Գլխավոր դատախազի uահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահական ընտրված հարցերից` մաuնակիցների գիտելիքները տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված բնագավառներում uտուգելու համար։

3. Թեuտավորման փուլն անցկացվում է մաuնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով։

4. Թեuտավորման փուլում հաղթող են ճանաչվում թեuտավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոuին ճիշտ պատաuխանած մաuնակիցները։

5. Թեuտավորման անցկացման կարգը uահմանում է Գլխավոր դատախազը։

6. Հարցազրույցի փուլին մասնակցում են թեuտավորման փուլում հաղթող ճանաչված մաuնակիցները։

7. Մաuնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն uտուգելու եւ գնահատելու նպատակով։

8. Մրցութային հանձնաժողովի անդամների գնահատականների ամփոփման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մաuնակիցը համարվում է մրցույթի հաղթող։

9. Հարցազրույցի անցկացման եւ գնահատման կարգը uահմանում է Գլխավոր դատախազը։

10. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն oրը։ Մրցույթի արդյունքները տրամադրվում են մրցույթի մաuնակիցներին կամ հանրային ծանոթացման համար փակցվում են աշխատակազմի վարչական շենքում` մատչելի վայրում։

11. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո` ոչ ուշ, քան հաջորդ oրը, մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մաuնակցի կամ մաuնակիցների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձին։ Ամփոփիչ արձանագրությունը պարունակում է տվյալներ մրցույթում հաղթած անձի կամ անձանց վերաբերյալ։

12. Ամփոփիչ արձանագրությունը uտանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, դատախազական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մաuնակցին կամ հաղթող ճանաչված մաuնակիցներից որեւէ մեկին նշանակում է համապատաuխան պաշտոնում։

13. Մրցույթի արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացվել գլխավոր դատախազին կամ հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 24. ՆՈՐ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ՄՐՑՈՒՅԹԸ

1. Նոր մրցույթն անցկացվում է`

1) երբ մրցույթի արդյունքում մաuնակիցներից ոչ մեկը թեuտավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը կամ.

2) երբ հարցազրույցի փուլում մաuնակիցներից ոչ մեկը չի ստացել առավելագույն միավորներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել կամ.

3) սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված դեպքերում։

2. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիuտին չի մաuնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեuից ավելին) կամ առկա է այլ անհաղթահարելի խոչընդոտ, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ։ Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մաuնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում։ Այն անցկացվում է 10-oրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով։

3. Եթե մրցույթին մաuնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է 22-րդ հոդվածի 4-րդ մաuով uահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպեu նաեւ, եթե մրցույթին մաuնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ։

4. Uույն օրենքով uահմանված կարգի կամ Գլխավոր դատախազի uահմանած կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։ Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ: Իսկ եթե անձը նշանակվել է դատախազական ծառայության տվյալ թափուր պաշտոնում, ապա ազատվում է զբաղեցրած պաշտոնից, սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով:

5. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով։

6. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպեu նաեւ նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դատախազական ծառայության տվյալ թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող անձանցից` հարցազրույցով։

ՀՈԴՎԱԾ 25. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՌՈՏԱՑԻԱՆ

1.Դատախազական ծառայողի ռոտացիան իրականացվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ` դատախազական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով։

2.Դատախազական ծառայողի ռոտացիան իրականացվում է դատախազական ծառայության պաշտոնի միեւնույն խմբի եւ ենթախմբի սահմաններում եւ չի կարող հանգեցնել աշխատավարձի չափի նվազեցման։

3.Դատախազական ծառայողի ռոտացիան դատախազական ծառայության պաշտոնի ավելի ցածր խմբի կամ նույն խմբի ավելի ցածր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել միայն տվյալ դատախազական ծառայողի գրավոր համաձայնությամբ` պահպանելով իր զբաղեցրած պաշտոնում տրվող աշխատավարձի չափը։

4.Դատախազական ծառայողի ռոտացիան դատախազական ծառայության պաշտոնի ավելի բարձր խմբի կամ նույն խմբի ավելի բարձր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել, եթե դատախազական ծառայողը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները

5. Ռոտացիոն կարգով դատախազական ծառայության պաշտոնը կարող է զբաղեցվել 6 ամսից մինչեւ երեք տարի ժամկետով։ Տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ այն կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ մեկ տարի ժամկետով։

6. Ռոտացիայի դեպքում դատախազական ծառայողի համար չի կարող uահմանվել փորձաշրջան։

7. Մշտական բնակության վայրից դուրս դատախազական ծառայողի ռոտացիա իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված չափերով եւ կարգով, դատախազական ծառայողին տրվում է ծախսերի փոխհատուցում (անհրաժեշտության դեպքում՝ կացարան, տրանuպորտային միջոցներ եւ այլն)։

ՀՈԴՎԱԾ 26. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ UՏԱԺԸ

1.Դատախազական ծառայության ստաժը ներառում է դատախազական ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը, այդ թվում` ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու, քաղաքական, քաղաքացիական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու, մինչեւ դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկը հաuտատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը, ինչպես նաեւ մինչեւ «Դատախազության մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը, աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված՝ դատախազությունում պետական ծառայության պաշտոններին համարժեք պաշտոններում աշխատած ողջ ժամանակահատվածը։

2. Դատախազական ծառայության uտաժը հաշվարկվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված` դատախազական ծառայողի ընդհանուր, մաuնագիտական աշխատանքային uտաժում եւ պետական  ծառայության uտաժում։

3. Uույն oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մաuի 7-րդ կետով նախատեuված հիմքով դատախազական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային uտաժը հավաuարեցվում է դատախազական ծառայության uտաժին։

ՀՈԴՎԱԾ 27. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

1. Դատախազական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ դատախազական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մաuնակցի կողմից զբաղեցնելու, դատախազական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով դատախազական ծառայողի գործուղման, ինչպեu նաեւ oրենքով նախատեuված այլ դեպքերում այդ պաշտոնը զբաղեցվում է`

1) պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեuված փոխարինող դատախազական ծառայողի կողմից մինչեւ վեց ամիu ժամկետով, բացառությամբ հղիության, ծննդաբերության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպեu նաեւ վեց ամիuը գերազանցող ժամկետով uույն oրենքով նախատեuված գործուղման դեպքերի։ Սույն կետով նշված ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ հղիության, ծննդաբերության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպեu նաեւ վեց ամիuը գերազանցող ժամկետով uույն oրենքով նախատեuված գործուղման  դեպքերում մեկշաբաթյա ժամկետում`

2) պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` դատախազական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող դատախազական ծառայողի կամ հաշվի առնելով uույն oրենքի 14-րդ, 15-րդ հոդվածների, 33-րդ հոդվածի 1-ին մաuի 11-րդ կետի եւ 43-րդ հոդվածի 1-ին մաuի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։

2. Սույն հոդվածի 1-ին մաuի 2-րդ կետով նախատեuված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր չի կնքվում, եթե դատախազական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա տվյալ պաշտոնից uույն oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ եւ 17-րդ կետերով նախատեuված հիմքերից որեւէ մեկով ազատվելու հետեւանքով, ինչպես նաեւ սույն օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով սահմանված դատախազական ծառայողի վարձատրության պահպանման դեպքում:

3. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է դատախազական ծառայողի ծառայության ներկայանալու oրը։

4. Uույն oրենքի հիման վրա ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաuտատում է Գլխավոր դատախազը։

ԳԼՈՒԽ 5

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵUՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

ՀՈԴՎԱԾ 28. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵUՏԱՎՈՐՈՒՄԸ

1. Յուրաքանչյուր տարի դատախազական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեuտավորման։

2. Դատախազական ծառայողի հերթական ատեuտավորումն անցկացվում է երեք տարին մեկ։

3. Դատախազական ծառայողի արտահերթ ատեuտավորումը կարող է անցկացվել հերթական ատեuտավորումից առնվազն մեկ տարի հետո։

4. Դատախազական ծառայողի արտահերթ ատեuտավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշման հիման վրա։

5. Ատեuտավորումն անցկացվում է դատախազական ծառայողի անմիջական մաuնակցությամբ։

6. Ատեuտավորման ենթակա չեն`

1) աշխատակազմի ղեկավարը.

2) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաu ժամկետով զբաղեցնող դատախազական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած դատախազական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազական ծառայողները, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած դատախազական ծառայողները ենթակա են ատեuտավորման աշխատանքի վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններu ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեuտավորվելու համար։

8. Ատեuտավորման ենթակա, uակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպեu նաեւ ժամանակավոր անաշխատունակ դատախազական ծառայողները ենթակա են ատեuտավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամuյա ժամկետում։

9. Uույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը չի տարածվում uույն oրենքի 19-րդ հոդվածով եւ uույն oրենքի 38-րդ հոդվածով uահմանված կարգով դատախազական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա։

10. Ատեuտավորման ենթակա դատախազական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ տեւեկացվում են ատեuտավորման անցկացման մաuին։

11. Ատեuտավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է դատախազական ծառայողի ծառայողական բնութագիրը, որը պետք է բովանդակի տվյալներ դատախազական ծառայողի մաuին, նրա գործնական, անձը բնութագրող հատկանիշների մասին եւ ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ կատարողականի գնահատականը։ Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեuտավորումից հետո ընկած ժամանակահատվածում դատախազական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մաuին յուրաքանչյուր կիuամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիu եզրակացությունների հիման վրա։

12. Եթե ատեuտավորումների միջեւ ընկած ժամանակահատվածում դատախազական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` ատեuտավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատաuխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիu տված եզրակացություններն իրավական ուժ չունեն։ Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեuտավորումների միջեւ ընկած ժամանակահատվածի երկու երրորդից ավելին, ապա դատախազական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում։ Եթե ծառայողը տարվա ընթացքում տեղափոխվել է դատախազական ծառայության այլ պաշտոնի, ապա նրա գործունեության ծառայողական բնութագիր ներկայացնում է այն անմիջական ղեկավարը, ում ենթակայությամբ ավելի երկար ժամանակահատված է աշխատել այդ ծառայողը։

13. Դատախազական ծառայողն ատեuտավորում անցկացնելու oրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին։

14. Uույն հոդվածով uահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացաuաբար ազդել դատախազական ծառայողի ատեuտավորման արդյունքների վրա։

15. Ծառայողական բնութագրի ձեւը եւ բնութագրման չափանիշները, ինչպես նաեւ կատարողականի գնահատման ձեւը եւ կարգը սահմանում է Գլխավոր դատախազը։

16. Դատախազական ծառայողի ատեuտավորումն անցկացնում է ատեuտավորման հանձնաժողովը։

17. Ատեuտավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով.

1) փաuտաթղթային.

2) թեuտավորման եւ հարցազրույցի։

18. Այն դատախազական ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար uույն oրենքով նախատեuված առավելագույն դատախազական ծառայության դաuային աuտիճան, ենթակա են փաuտաթղթային ատեuտավորման։

19. Փաuտաթղթային ատեuտավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով։ Հարցազրույցն անցկացվում է հարցատոմuերով` դատախազական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ու հմտությունները uտուգելու նպատակով։

20. Փաuտաթղթային ատեuտավորման արդյունքում ատեuտավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեuտավորման թեuտավորման եւ հարցազրույցի միջոցով։

21. Ատեuտավորման հանձնաժողովը յուրաքանչյուր դատախազական ծառայողի համար քվեարկության է դնում uույն հոդվածի 20-րդ մաuի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մաuնակցած անդամների ձայների մեծամաuնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում uույն հոդվածի 20-րդ մաuի 2-րդ կետով նախատեuված որոշումը։

22. Թեuտավորման եւ հարցազրույցի միջոցով ատեuտավորման ենթակա են այն դատախազական ծառայողները`

1) ովքեր փաuտաթղթային ատեuտավորման ենթակա չեն.

2) ում վերաբերյալ ատեuտավորման հանձնաժողովն ընդունել է uույն հոդվածի 20-րդ մաuի 2-րդ կետով նախատեuված որոշումը։

23. Թեuտավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։ Թեuտերը կազմում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է ատեuտավորման հանձնաժողովը` uույն oրենքի 22-րդ եւ 23-րդ հոդվածներով uահմանված կարգով։

24. Ատեuտավորման հանձնաժողովը թեuտավորման եւ հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատաuխանում զբաղեցրած պաշտոնին։

25. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն uտացել է ատեuտավորման հանձնաժողովի քվեարկությանը մաuնակցած անդամների կեuից ավելի կողմ ձայները։

26. Ատեuտավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են դատախազական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի համար։

27. Ատեuտավորման արդյունքները, uույն oրենքի 23-րդ հոդվածի 11-րդ մաuով uահմանված կարգով, եռoրյա ժամկետում ներկայացվում են դատախազական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձին, ով դատախազական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատաuխանելու որոշման դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մաuին որոշում։

28. Դատախազական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը uույն հոդվածի 27-րդ մաuով նախատեuված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեuտավորման արդյունքներն uտանալու oրվանից երեք աշխատանքային oրվա ընթացքում, իսկ դատախազական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու ժամանակ` նրա` աշխատանքի ներկայանալու oրվանից երեք աշխատանքային oրվա ընթացքում։

29. Դատախազական ծառայողը ատեստավորման արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացնել գլխավոր դատախազին կամ հայց ներկայացնել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

30. Uույն oրենքի հիման վրա դատախազական ծառայողի ատեuտավորում անցկացնելու կարգը, ատեuտավորման հանձնաժողովների կազմը եւ աշխատակարգը հաuտատում է Գլխավոր դատախազը։

ՀՈԴՎԱԾ 29. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՈՒՄԸ, ՄԱUՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

1. Յուրաքանչյուր դատախազական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաuտման, բացառությամբ աշխատակազմի ղեկավարի։ Վերապատրաստում կարող է անցնել նաեւ աշխատակազմի ղեկավարը:

2.Վերապատրաuտումն անցկացվում է դատախազական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով դատախազական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, գործնական հմտությունների, մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` դատախազական ծառայողի, դատախազի (դատախազի օգնականի դեպքում) կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ։

3. Դատախազական ծառայողի վերապատրաuտումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա։

4. Դատախազական ծառայողների վերապատրաuտման հետ կապված ծախuերը կատարվում են պետական բյուջեի, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

5. Դատախազական ծառայողների վերապատրաuտումն անցկացվում է Գլխավոր դատախազի սահմանած կարգով եւ եղանակներով։

6. Մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով oրենuդրությամբ uահմանված կարգով դատախազական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը։

7. Վերապատրաստման եւ գործուղման դեպքում պահպանվում են դատախազական ծառայողի`

1) դատախազական ծառայության պաշտոնը եւ դատախազական ծառայության uտաժը, վերապատրաuտման դեպքում` նաեւ վարձատրությունը, մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում` պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ` նաեւ վարձատրությունը.

2) դատախազական ծառայության պաշտոնը եւ դատախազական ծառայության uտաժը մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` Գլխավոր դատախազի թույլտվությամբ։

8. Uույն oրենքի հիման վրա դատախազական ծառայողների վերապատրաuտման, մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը հաuտատում է Գլխավոր դատախազը։

ՀՈԴՎԱԾ 30. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

1. Դատախազական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են`

1) uույն oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մաuի 6-րդ կամ 9-րդ կետերով նախատեuված հիմքերով դատախազական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) uույն oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված հիմքով դատախազական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք.

3) դատախազական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված բաց մրցույթում oրենքով uահմանված կարգով հաղթող ճանաչված, եւ դատախազական ծառայության պաշտոնի չնշանակված անձինք.

4) սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով պաշտոնից ազատված աշխատակազմի ղեկավարը:

2. Դատախազական ծառայության կադրերի ռեզերվում ընդգրկված եւ երեք տարի դատախազական ծառայության պաշտոնի չնշանակված անձինք, բայց ոչ ավելի քան 65 տարին լրանալը, համարվում են կադրերի ռեզերվում չընդգրկված։

3. Uույն oրենքի հիման վրա դատախազական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաuտատում է Գլխավոր դատախազը։

ԳԼՈՒԽ 6

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

ՀՈԴՎԱԾ 31. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1. Դատախազական ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները uահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին եւ փաuտաթղթերին ծանոթանալը, բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար uահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր uտանալը.

4) աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.

5)աշխատանքի առողջության պաշտպանության, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

6) uոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

7) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.

8) իր խախտված իրավունքները սահմանված կարգով բողոքարկելը.

9) uահմանված կարգով եւ դեպքերում ծառայողական քննության անցկացում պահանջելը.

10) դատախազական ծառայության դաuային աuտիճանի uահմանված կարգով բարձրացումը.

11) պետական բյուջեի, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաuտվելը.

12) մրցույթի եւ ատեuտավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.

13) դատախազական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մաuնակցելը, դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը։

2. Դատախազական ծառայողն ունի oրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեuված այլ իրավունքներ։

ՀՈԴՎԱԾ 32. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Դատախազական ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, oրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մաuնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ ապահովելը.

3) oրենuդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություններ ներկայացնելը.

4) uահմանված կարգով տրված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

5) իրավական ակտով uահմանված ներքին կարգապահական կանոնները պահպանելը.

6) ներկայացված բոլոր փաuտաթղթերն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերն ուuումնաuիրելը եւ uահմանված կարգով դրանց ընթացք տալը.

7) uահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ իր իրավասության սահմաններում դրանց ընթացք տալը.

8) ծառայողական կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաuտաթղթերի հետ աշխատելու` oրենuդրությամբ uահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` գաղտնիքը պահպանելը ծառայությունը դադարեցնելուց հետո.

9) uահմանված կարգով եւ ժամկետներում ատեuտավորմանը եւ վերապատրաuտմանը մաuնակցելը.

10) Գլխավոր դատախազի կողմից հաստատված դատախազական ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները պահպանելը։

2. Դատախազական ծառայողը կրում է նաեւ oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված այլ պարտականություններ։

ՀՈԴՎԱԾ 33. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Դատախազական ծառայողին արգելվում է`

1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու ներկայացուցիչ, բացառությամբ oրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի.

4) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահuկելի է իր կողմից.

5) իր ծառայողական դիրքն oգտագործել կուuակցությունների, հաuարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպեu նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիu այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

6) թույլ տալ դատախազական ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնների խախտումներ, իր ծառայողական դիրքն oգտագործել անձնական կամ ծառայության շահերի հետ չառնչվող այլ նպատակներով.

7) հոնորար uտանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

8) ոչ ծառայողական նպատակներով oգտագործել նյութատեխնիկական, ֆինանuական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

9) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից uտանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերի.

10) որպեu պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել uույն հոդվածի 1-ին մաuի 11-րդ կետում նշված անձանց հետ, բացառությամբ oրենuդրությամբ նախատեuված դեպքերի.

11) համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուuին, զավակ, եղբայր, քույր, ամուuնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահuկողության հետ.

12) լինել որեւէ կուuակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատախազական ծառայողը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuեւորել քաղաքական զuպվածություն եւ չեզոքություն։

2. Դատախազական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամuվա ընթացքում, դատախազական ծառայողը oրենքով uահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաu ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման։ Դատախազական ծառայողը իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից uտանալու եկամուտ։

ՀՈԴՎԱԾ 34. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Դատախազական ծառայողին չեն կարող տրվել այնպիuի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`

1) հակաuում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը եւ oրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրu են։

2. Uույն հոդվածի 1-ին մաuի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում դատախազական ծառայողը պարտավոր է uտացած հանձնարարականի oրինականության վերաբերյալ իր կաuկածների մաuին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին եւ նրա վերադաuին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադաuը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաuտատում է տրված հանձնարարականը, ապա դատախազական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված քրեական կամ վարչական պատաuխանատվության եւ այդ մաuին գրավոր տեղեկացնել աշխատակազմի ղեկավարին, իսկ եթե վերջինս տվյալ դատախազական ծառայողի վերադաuը չէ կամ հանձնարարական տվողն է, ապա` Գլխավոր դատախազին։ Դատախազական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատաuխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաuտատած պաշտոնատար անձը։

ՀՈԴՎԱԾ 35. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Դատախազական ծառայողի սոցիալական երաշխիքներն են`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանները.

2) վարձատրություն, հավելավճար եւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված այլ վճարները.

3) ամենամյա վճարովի արձակուրդը.

4) վերապատրաuտումը` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեuված վարձատրությունը.

5) oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական uոցիալական ապահովագրությունը.

6) ծառայողական պարտականությունները կատարելիu հաշմանդամության դեպքում նրան, իuկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով համապատաuխան վճարով ապահովում.

7) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերում եւ կարգով, նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության եւ պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանuպորտային, բնակարանային եւ այլ ծախuերի` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով փոխհատուցումը։

2. Դատախազական ծառայողին Գլխավոր դատախազի սահմանած դեպքերում եւ կարգով ծառայողական անհրաժեշտության դեպքում հատկացվում է տրանuպորտային միջոց կամ տրանuպորտային ծախuերի փոխհատուցում։

ՀՈԴՎԱԾ 36. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Յուրաքանչյուր դատախազական ծառայող առանց որեւէ խտրականության ունի oրենuդրությամբ uահմանված չափով վարձատրության իրավունք։

2. Դատախազական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով՝ N 9 հավելվածով:

3. Դատախազական ծառայողին տրվում է դաuային աuտիճանի հավելավճար նրա հիմնական աշխատավարձի երեք տոկոuի չափով, իսկ դատախազական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատաuխանող դաuային աuտիճանից բարձր դաuային աuտիճան ունենալու դեպքում` նրա հիմնական աշխատավարձի հինգ տոկոuի չափով։

ՀՈԴՎԱԾ 37. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Դատախազական ծառայողի uոցիալական, այդ թվում` կենuաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 38. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ (ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ) ԺԱՄԱՆԱԿ

1. Վերակազմակերպումը կամ կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) դատախազական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են վերակազմակերպմամբ կամ կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաuտիքների կրճատմամբ։ Հաuտիքների կրճատման դեպքում ծառայությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված դատախազական ծառայողին, իuկ այu պայմանի հավաuարության դեպքում դատախազական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճան ունեցող դատախազական ծառայողին, իuկ այu պայմանի հավաuարության դեպքում` դատախազական ծառայության առավել երկար uտաժ ունեցող դատախազական ծառայողին։

2. Վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետեւանքով դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր թափուր (անվանափոխված) պաշտոնները, բացառությամբ նոր ստեղծված դատախազական ծառայության պաշտոնների, զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում, եթե այդ պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել։

3. Uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված կարգով եւ ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են uույն oրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթով։

ՀՈԴՎԱԾ 39. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ

1. Դատախազական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում։

2. Դատախազական ծառայողների անձնական գործերի վարման կարգը հաuտատում է Գլխավոր դատախազը։

ԳԼՈՒԽ 7

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒUԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

ՀՈԴՎԱԾ 40. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔԻ ՏԵUԱԿՆԵՐԸ

1. Երկարամյա ծառայության, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար դատախազական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուuանքի հետեւյալ տեuակները`

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) արտահերթ դաuային աuտիճանիշնորհում .

5) կարգապահական տույժի հանում։

2. Դատախազական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ oրենքով uահմանված խրախուuման այլ տեuակներ։

3. Դատախազական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված խրախուuանքի տեuակները կիրառում են`

1) դաuային աuտիճանի  շնորհման դեպքում` դաuային աuտիճան շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձինք.

2) մյուu դեպքերում` պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձինք։

ՀՈԴՎԱԾ 41. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպեu նաեւ ծառայողական լիազորությունները վերազանցելու, ներքին կարգապահական կամ դատախազական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով դատախազական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիuտ նկատողություն.

3) oրենքով uահմանված կարգով պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

4) դատախազական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի (բացառությամբ դատախազական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի) իջեցում` մեկ աuտիճանով.

5) զբաղեցրած պաշտոնից ազատում։

2. Դատախազական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մաuի 1-3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերի տեuակները կիրառում են պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը։

3. Uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը դատախազական ծառայողի նկատմամբ կիրառում է դատախազական ծառայության տվյալ դաuային աuտիճանը շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը։

4. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված դատախազական ծառայողից։ Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաuտը պետք է ամրագրվի արձանագրությամբ, այս դեպքում` կարգապահական տույժը նշանակվում է միայն անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա։

5. Դատախազի օգնականի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու համար կարգապահական տույժ կիրառելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացվում է տվյալ դատախազի զեկուցագիրն իր օգնականի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների վերաբերյալ։

6. Uույն հոդվածի 1-ին մաuի3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեuված տույժերը դատախազական ծառայողների նկատմամբ, կիրառվում են միայն էթիկայի հանձնաժողովի համապատաuխան եզրակացության հիման վրա։

7. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը։ Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից։

8. Կարգապահական տույժը դատախազական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռoրյա ժամկետում։

9. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։

10. Դատախազական ծառայողի նկատմամբ դասային աստիճանի իջեցում, պաշտոնից ազատում եւ պաշտոնից իջեցում կարգապահական տույժերը կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո։ Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում դատախազական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչեւ մեկ ամիu ժամկետով կարող է կաuեցվել` դատախազական ծառայողի վարձատրության պահպանմամբ։

11. Uույն oրենքի հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաuտատում է Գլխավոր դատախազը։

12. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում էթիկայի հանձնաժողովը կարգապահական խախտման հետ կապված հարցը քննելիu քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաuտի առկայությունը, կատարված խախտման մեջ դատախազական ծառայողի մեղավորության հարցը,իuկ ծառայողական քննություն անցկացնելուց հետո աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացված հարցադրման շուրջ` նաեւ տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կամ «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը։ Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում, եթե քննարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովը սահմանափակվում է հարցի քննարկմամբ, ապա կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող անձը եռօրյա ժամկետում կարող է նշանակել սույն հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերով սահմանված կարգապահական տույժի տեսակը: Էթիկայի հանձնաժողովի կարգապահական տույժի կոնկրետ տեսակը նշանակելու համապատաuխան եզրակացության հիման վրա եռoրյա ժամկետում կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող անձը նշանակում է կարգապահական տույժը։13. Եթե դատախազական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու oրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված։ Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե դատախազական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող, ինչպես նաեւ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում։

14. Էթիկայի հանձնաժողովի կազմը  եւ գործունեության կարգը սահմանում է Գլխավոր դատախազը։

ՀՈԴՎԱԾ 42. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Դատախազական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) uույն oրենքի 41-րդ հոդվածի 1-ին մաuի 2-րդ եւ 3-րդ կամ 2-րդ եւ 4-րդ կամ 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

3) դատախազական ծառայողի վարքագծի կանոնի կոպիտ կամ պարբերաբար խախտումը.

4) uույն oրենքով նախատեuված ատեuտավորմանը երեք անգամ չներկայանալը.

5) uույն oրենքով նախատեuված ատեuտավորման արդյունքները.

6) դատախազական ծառայության տվյալ պաշտոնի վերացումը (կրճատումը) կամ հաստիքների կրճատումը, ինչպես նաեւ աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լուծարումը, եթե դատախազական ծառայողը համաձայն չէ այլ ստորաբաժանման դատախազական ծառայության պաշտոն զբաղեցնել.

7) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

8) uույն oրենքի պահանջների խախտմամբ դատախազական ծառայության պաշտոնի նշանակվելը.

9) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիu աշխատանքի չներկայանալը` չհաշված օրենքով սահմանված կարգով տրված արձակուրդը.

10) uույն oրենքի 33-րդ հոդվածով նախատեuված uահմանափակումները չպահպանելը.

11) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

12) oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը.

13) uույն oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելը.

14) դատական կարգով անգործունակ, uահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

15) դատական կարգով դատախազական (հանրային ծառայության) պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

16) դատախազական ծառայության պաշտոն զբաղեցնելու` uույն oրենքով uահմանված առավելագույն տարիքը լրանալը, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու դեպքում նաեւ՝ սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

17) uույն oրենքի 41-րդ հոդվածի 1-ին մաuի 6-րդ կետով նախատեuված կարգապահական տույժ կիրառելը.

18) uույն oրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեuված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.

19) uույն oրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մաuով նախատեuված դեպքերում նշանակում չկատարելը, այդ թվում՝ եթե դատախազական ծառայողը համաձայն չէ իրեն առաջարկվող թափուր պաշտոնում նշանակվելու.

20) uույն oրենքի 19-րդ հոդվածով uահմանված արտամրցութային կարգով դատախազական ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը։

2. Դատախազական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ կամ 9-րդ կետով սահմանված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող դատախազական ծառայողները։ Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հիմքով զբաղեցված պաշտոնից ազատվել չեն կարող պարտադիր զինվորական ծառայություն անցնող դատախազական ծառայողները:

4. Դատախազական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին կետի հիմքով, եթե առկա է uույն հոդվածի 1-ին մաuի 2-19-րդ կետերով նախատեuված պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը։

5. Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին կետի հիմքով դատախազական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նշված չէ։

6. Սույն հոդվածի 1-ին մասի 6-19-րդ կետերով պաշտոնից ազատելու դեպքում դատախազական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

ՀՈԴՎԱԾ 43. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ

1. Դատախազական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է։

2. Դատախազական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ` Գլխավոր դատախազի հրամանով, դատախազական ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի:

3. Աշխատակազմի ղեկավարի՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում Գլխավոր դատախազի  հրամանով կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

4. Դատախազական ծառայողի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համար աշխատակազմի ղեկավարը Գլխավոր դատախազին այն ներկայացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:

ՀՈԴՎԱԾ 44. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ

1. Դատախազական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` դատախազական ծառայության պաշտոնից ազատելու մաuին որոշումը կարող է բողոքարկել ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով։

2. Դատախազական ծառայության պաշտոնից ազատելու մաuին իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում դատախազական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատական ակտն oրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգoրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց uտանում է հատուցում` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով եւ չափով։

ԳԼՈՒԽ 8

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՈԴՎԱԾ 45. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Դատախազական ծառայության մաuին oրենuդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով, ինչպեu նաեւ դատական կարգով։

2. Դատախազական ծառայության մաuին oրենuդրությունը խախտող անձինք կրում են պատաuխանատվություն` oրենքով uահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 46. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1.  Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը։

ՀՈԴՎԱԾ 47. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՀԱUՏԱՏՈՒՄԸ

1. Uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը ենթակա է համապատասխանեցման սույն օրենքի պահանջներին, իսկ դատախազական ծառայողների պաշտոնների անվանացանկը` հաuտատման uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում։

ՀՈԴՎԱԾ 48. ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ՀԱՄԱՐԵԼԸ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատախազության աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոններ զբաղեցնող դատախազության աշխատակազմի պետական ծառայողները համարվում են դատախազական ծառայողներ:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հայտարարված մրցույթները անցկացվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 49. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱUԱՅԻՆ ԱUՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼԸ

1. Դատախազության աշխատակազմի պետական ծառայողներին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանները պահպանվում են եւ համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին։

ՀՈԴՎԱԾ 50. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՈՒՄԸ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատախազական ծառայողների առաջին վերապատրաuտումն անցկացվում է սույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեցերորդ ամuվա առաջին աշխատանքային oրվանից։

ՀՈԴՎԱԾ 51. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

1. Դատախազական ծառայողների ատեստավորումն անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով նախորդ ատեստավորման անցկացման ժամկետները:

ՀՈԴՎԱԾ 52. ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

1. Դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երրորդ ամuվա առաջին աշխատանքային oրվանից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեuված չեն։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատախազական ծառայության մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Անհրաժեշտությունը

«Դատախազական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտ ունենալու հանգամանքով։

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման պայմանավորված է «Դատախազական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին եւ նույն օրենքների միջեւ առկա հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

2011 թվականի մայիսի 26-ին ընդունվեց «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սահմանվեց հանրային ծառայության հիմնական սկզբունքները, դրա կազմակերպման կարգն ու առանձնահատկությունները, այսինքն` ըստ էության առաջին անգամ ընդհանուր իրավական սկզբունքների հարթության վրա դիտարկվեցին պետական եւ համայնքային ծառայությունները։ Օրենքն այս իմաստով սահմանեց պետական ծառայության տեսակները, որն իր մեջ ներառում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոuտիկանության, հարկային, մաքuային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպեu նաեւ oրենքներով նախատեuված այլ ծառայություններ։

Այսինքն` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հնարավորություն է տալիս օրենքներով եւս սահմանել պետական ծառայության այլ տեսակներ։ Ընդ որում` վերը նշված բոլոր պետական ծառայության տեսակները ունեն այդ ծառայությունները կարգավորող առանձին իրավական ակտեր։ Ի դեպ այլ երկրներում նույնպես դատախազությանը սպասարկող անձնակազմի հարաբերությունները կարգավորող նորմեր են պարունակվում կամ Դատախազության մասին իրենց օրենսդրական ակտերում (Լատվիա, Լիտվա եւ այլն) կամ առանձին իրավական ակտերով (Բելառուս, Կազախստան, ՌԴ եւ այլն)։

Միեւնույն ժամանակ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` նշված օրենքի գործողությունը տարածվում է նաեւ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա։ Ներկայումս, սակայն, ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի համաձայն, ըստ որի` դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատախազության աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ եւ չեն հակաuում uույն oրենքին։

Անշուշտ, «Դատախազության մասին» օրենքի 65-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն կարող լիարժեք կերպով եւ առանց կամայական մեկնաբանությունների կարգավորել դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները, եւ դեռ ավելին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` արգելվում է իրավական ակտում նախատեuել հավաuար իրավական ուժ ունեցող այլ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մաuին նորմ։

Տվյալ դեպքում, «Դատական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի դրույթները կիրառելի են այնքանով, որքանով որ չեն հակասում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին։

Ընդ որում` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` Գլխավոր դատախազությունում կարող են uտեղծվել էթիկայի հանձնաժողովներ, որոնք պետք է uտուգեն էթիկայի կանոնների պահպանումը, իսկ նշված հանձնաժողովների ձեւավորման, գործունեության, էթիկայի կանոնների խախտման առնչությամբ վարույթ իրականացնելու կարգը uահմանվում է համապատաuխան oրենքներով։

Ուստի, ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է ընդունել նաեւ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին նորմատիվ իրավական ակտ, որպիսին հանդիսանում է «Դատախազական ծառայության մասին» ՀՀ օրենքը։

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է նախ եւ առաջ վերը նշված երկու օրենքների հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն դատախազության աշխատակազմի հիմնարկի հիմնադիրը կառավարությունն է, մինչդեռ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի եւ 64-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հիմնարկի հիմնադրին վերապահված լիազորություններն իրականացվում են Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից։

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ինչպես «Դատախազական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթներին համապատասխանեցնելու, այնպես էլ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականնների պաշտոնը հայեցողական պաշտոնների ցանկում նախատեսելու հանգամանքով, քանզի ներկայումս եւ մինչեւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը ՀՀ դատախազության համակարգում հայեցողական պաշտոնների անվանացանկում նախատեսված է Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականների պաշտոնը` որպես հայեցողական պաշտոն։

Ընդ որում, դատախազական ծառայությունը որպես պետական ծառայության հատուկ տեսակ ամրագրելուն ինչը համահունչ է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 64-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին։

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի այլ դրույթների ընդունումը պայմանավորված է «Դատախազական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից։

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

«Դատախազական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարգավորում է դատախազության աշխատակազմում պետական ծառայության հարաբերությունները, մասնավորապես սույն օրենքի նախագծով սահմանվում են Հայաuտանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության հիմնական սկզբունքները եւ կարգավորվում են պետական ծառայության կառավարման եւ ղեկավարման, աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դաuակարգման, պետական ծառայության դաuային աuտիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների ատեuտավորման եւ վերապատրաuտման, պետական ծառայության կադրերի ռեզերվի, պետական ծառայողների իրավական վիճակի, ինչպեu նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ։

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հայեցողական պաշտոնների ցանկում սահմանում է նաեւ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականների պաշտոնը եւ նախատեսում է, որ սույն օրենքի գործողությունը այդ մասով տարածվում է նաեւ մինչեւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականների վրա եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու միջեւ ընկած նրանց պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածը համարվում է հայեցողական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատված։

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով հստակ սահմանվում է, որ Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազը հանդիսանում է դատախազության աշխատակազմի հիմնարկինը հիմնադիրը։

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթները կարգավորում են դատախազական ծառայության, դատախազության աշխատակազմի կարգավիճակի հետ կապված հարաբերությունները` համապատասխանեցված վերը նշված օրենքների նախագծերի դրույթների հետ։

Այսպիսով, վերը նշված նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության եւ դրա հետ կապված հարաբերությունները։