Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ -160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետից հանել «, որը որոշվում է ուսումնական հաստատությունում դասագիրքը առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում փորձնական կարգով օգտագործելու միջոցով» նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «մասնագիտական գործունեության» բառերը փոխարինել «մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «մարզային (Երեւանի քաղաքային)» բառերը փոխարինել «տարածքային» բառով:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը:
Հոդված 5.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխում է` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նախատեսված ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կողմնորոշիչ չափաքանակներով, որտեղ նախատեսված չէ լրացուցիչ միջոցներ աշխատավարձի բարձրացման համար: