Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-779-27.11.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 27.1-րդ հոդվածի

1) 1-ին մասի առաջին պարբերության «վերլուծությունն է» բառը փոխարինել «վերլուծությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվությունն է» բառերով,

2) 2-րդ մասի առաջին պարբերությունում «նախագիծը» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի)» բառերը,

3) 3-րդ մասը լրացնել նոր չորրորդ պարբերությունով հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձը:»,

4) 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությունով հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումները սկսվում են պետական բյուջեի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը լրացնել նոր պարբերությունով հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնելիս, սույն կետի առաջին պարբերությունով նախատեսված ամփոփաթերթը չի ներկայացվում, իսկ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների ընթացքում ստացված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված դիտողությունների եւ առաջարկությունների ամփոփաթերթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: