Armenian ARMSCII Armenian
Կ-779-27.11.2009-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 27.1-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը «վերլուծությունն է» բառերից հետո լրացնել  «, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվությունն է» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «նախագիծը» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի)» բառերով.

3) 3-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն է Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձը:».

4) 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումները սկսվում են պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելուց հետո` եռօրյա  ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնելիս սույն կետի առաջին պարբերությունով նախատեսված ամփոփաթերթը չի ներկայացվում, իսկ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների ընթացքում ստացված` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած դիտողությունների եւ  առաջարկությունների ամփոփաթերթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: