Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 47-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ մասով.
«4.1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը սույն օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկանը ներկայացնելիս սույն հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերության`
1) 3-րդ կետով նախատեսված եզրակացություն է համարվում կառավարության բյուջետային ուղերձը,
2) 4-րդ կետով նախատեսված ամփոփաթերթ չի ներկայացվում, իսկ հանրային քննարկումների ընթացքում ստացված` կառավարության կողմից ընդունված դիտողությունները եւ առաջարկությունները ներառվում են սույն օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող ամփոփաթերթում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: