Armenian ARMSCII Armenian
Կ-7791-27.11.2009-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4.1-րդ կետով.

«4.1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը սույն օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս սույն հոդվածի 4-րդ կետի`

1) 3-րդ  ենթակետով  նախատեսված  եզրակացություն  է  համարվում կառավարության բյուջետային ուղերձը.

2) 4-րդ ենթակետով նախատեսված ամփոփաթերթ չի ներկայացվում, իսկ հանրային քննարկումների ընթացքում ստացված` կառավարության ընդունած դիտողությունները եւ առաջարկությունները ներառվում են սույն օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետով  սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող ամփոփաթերթում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: