Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7822-30.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 970-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում «համալիր թույլտվության պայմանագիրը» բառերը փոխարինել «համալիր թույլտվությունը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 1100-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները:»:

Հոդված 3. Օրենսգրքի 1106-րդ հոդվածի 4-րդ կետում՝

1) 2-րդ ենթակետում «(բացառիկ լիցենզիա)» բառերը փոխարինել «(եզակի լիցենզիա)» բառերով.

2) 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք՝ առանց լիցենզատուի կողմից այն օգտագործելու եւ այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (բացառիկ լիցենզիա).».

3) լրացնել 4-րդ ենթակետը հետեւյալ բովանդակությամբ՝

«4) oրենքով թույլատրվող լիցենզիայի այլ տեuակներ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 1171-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ապրանքային եւ սպասարկման նշանը (այսուհետ՝ ապրանքային նշան) այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները եւ (կամ) ծառայությունները այլ անձի ապրանքներից եւ (կամ) ծառայություններից տարբերելու համար։».

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝

1) օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.

2) օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.

3) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն միջազգային գրանցման հիման վրա:».

3) 4-րդ կետում «Ապրանքային եւ uպաuարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մաuին» բառերը փոխարինել «Ապրանքային նշանների մասին» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 1172-րդ հոդվածում՝

1) 1-ին կետում «սեփականատերը» բառը փոխարինել «իրավատերը» բառով.

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առեւտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝

1) նույնական է գրանցված ապրանքային նշանին եւ օգտագործվում է այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.

2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին եւ օգտագործվում է այնպիսի ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին եւ (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումը սպառողների մոտ  շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը.

3) նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը  գրանցված է այլ ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս համբավ ունի (ճանաչված է) Հայաստանի Հանրապետությունում եւ այդ նշանի օգտագործումը  անարդար առավելությունների կբերի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ համբավին (ճանաչվածությանը):».

3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝

1) այդ նիշի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաեւ դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում.

2) այդ նիշով մակնշված ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը, կամ այդ նշանով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը.

3) այդ նիշով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը.

4) այդ նիշի կիրառումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով.

5) այդ նիշի օգտագործումը ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմեն անվանումներում.

6) սույն կետի 1-4-րդ կետերում նշված նպատակներով նիշի բազմացումը, պահեստավորումը կամ վաճառքը։».

4) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

Հոդված 6. Օրենսգրքի 1174-րդ հոդվածում «Ապրանքային եւ uպաuարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մաuին» բառերը փոխարինել «Ապրանքային նշանների մասին» բառերով:

Հոդված  7.   Օրենսգրքի 1175-րդ հոդվածի 1-ին կետում «նշանի սեփականատերը» բառերը փոխարինել «ապրանքային նշանի  իրավատերը» բառերով։

Հոդված 8. Օրենսգրքի 1176-րդ եվ 1178-րդ հոդվածների 1-ին կետերում «սեփականատերը» բառը փոխարինել «իրավատերը» բառով։

Հոդված 9. Օրենսգրքի 69-րդ գլխի 3-րդ պարագրաֆում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«§ 3. Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը եւ երաշխավորված ավանդական արտադրանքը».

2) բոլոր հոդվածներում «ապրանքի ծագման» բառերը փոխարինել «ծագման» բառով.

Հոդված 10. Օրենսգրքի 1179-րդ հոդվածի՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ծագման տեղանուն համարվում է   տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանումը, որը ծառայում է այն  արտադրանքը  նշելու համար, որը ծագել է այդ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից եւ որի որակը կամ այլ բնութագրերը (հատկությունները) գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են այդ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ բնական եւ մարդկային գործոնները, եւ որի արտադրությունը, վերամշակումը եւ պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում:».

2) 3-րդ կետում «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» բառերը փոխարինել «Աշխարհագրական նշումների մասին» բառերով.

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1179.1 եւ 1179.2 հոդվածներով՝

«Հոդված 1179.1. Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը

1. Աշխարհագրական նշում համարվում է  տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանումը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշում է արտադրանքի ծագումը այդ տարածքից, տեղանքից կամ երկրից, եւ  այդ արտադրանքի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնութագրերը հիմնականում պայմանավորված են այդ աշխարհագրական ծագմամբ եւ որի արտադրությունը եւ (կամ) վերամշակումը եւ (կամ) պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում:

2. Աշխարհագրական նշմանն իրավական պահպանություն տրամադրվում է դրա գրանցման հիման վրա:

Գրանցման հիման վրա տրվում է աշխարհագրական անվանման օգտագործման վկայագիր:

3. Աշխարհագրական նշման գրանցման, օգտագործման վկայագիր տալու, գրանցումն ու վկայագրերն անվավեր ճանաչելու եւ դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Աշխարհագրական նշումների իրավական պահպանության հետ կապված եւ սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։

Հոդված 1179.2. Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը

1. Երաշխավորված ավանդական արտադրանք համարվում է  գյուղատնտեսական արտադրանքը կամ սննդամթերքը, որը գրանցված է օրենքով սահմանված կարգով:

2. Երաշխավորված ավանդական արտադրանքին իրավական պահպանություն տրամադրվում է դրա գրանցման հիման վրա:

3. Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, օգտագործման իրավունքի ծագման, դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են  «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված եւ սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։»։

Հոդված 12. Օրենսգրքի 1180-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1180. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը

1. Գրանցված աշխարհագրական նշումը եւ ծագման տեղանունը կարող են օգտագործել  այն անձինք, որոնք «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստացել են դրանց օգտագործման թույլտվություն:

2. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է օգտագործվել ցանկացած անձի կողմից, եթե դա չի հակասում «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

3. Աշխարհագրական նշման ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման oգտագործման իրավունք ունեցող անձը կարող է այդ նշումը կամ անվանումը զետեղել համապատասխան ապրանքի, դրա փաթեթավորման, գովազդի, ազդագրերի ու հաշիվների վրա կամ դա այլ կերպ oգտագործել` տվյալ ապրանքը քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելու կապակցությամբ:»։

Հոդված 13. Օրենսգրքի 1181-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1181. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության ոլորտը

1. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ծագմամբ աշխարհագրական նշմանը եւ ծագման տեղանվանը, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին:

2. Այլ պետության ծագմամբ աշխարհագրական նշմանը եւ ծագման տեղանվանը, ինչպես նաեւ այլ պետությունում արտադրվող  երաշխավորված ավանդական արտադրանքին Հայաuտանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում oրենքով նախատեuված դեպքերում:»։

Հոդված 14. Օրենսգրքի 1182-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1182. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը

1. Գրանցված աշխարհագրական նշման եւ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրերի գործողության ժամկետները սահմանվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը գործում է անժամկետ՝ մինչեւ գրանցման գործողության դադարեցումը:»։

Հոդված 15. Օրենսգրքի 1182.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 16. Օրենսգրքի 1183-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ տեքստում «ապրանքի ծագման տեղանվան եւաշխարհագրական նշման» բառերը եւ դրանց հոլովված ձեւերը փոխարինել «աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման» բառերով եւ դրանց հոլովված համապատասխան ձեւերով.

2) «սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները» բառերը փոխարինել «ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ» բառերով:

Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

Հիմնավորում

«Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման


Նշված օրենքների փաթեթի ընդունումը պայմանավորված է ապրանքային նշանների իրավական պահպանության համակարգի կատարելագործման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ մտավոր սեփականությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցմամբ :

Անհրաժեշտություն կա հիմնովին փոխակերպելու աշխարհագրական նշումների իրավական պահպանության համակարգը, ինչը ներկայումս կարգավորվում է տարրական դրույթների նվազագույն ծավալով, իսկ ապրանքի ծագման տեղանունների իրավական պահպանության հետ կապված օրենսդրությունը ունի բազմաթիվ բացեր: Օրենսդրորեն կարգավորված չեն նաեւ այն հարաբերությունները, որոնք վերաբերում են ավանդական արտադրանքի պատրաստմանը եւ այդ արտադրանքի համապատասխան անվանումների պահպանությանը, ինչը կարեւոր նախապայման է երաշխավորված ավանդական արտադրանքի պատրաստման եւ շրջանառության մեջ դնելու համար:

1. Ապրանքային նշանների իրավական պահպանության համակարգի կատարելագործումն առաջին հերթին ենթադրում է իրավական պահպանության տրամադրման մեխանիզմների կատարելագործում, մասնավորապես՝ ապրանքային նշանների փորձաքննության ընթացակարգի։ Անհրաժեշտություն կա, որպեսզի նախատեսվի ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու այնպիսի  ընթացակարգ, որը ավելի վաղ ծագած իրավունքնեերի իրավատերերին հնարավորություն կտա նախապես ծանոթանալու եւ հարկ եղած դեպքում առարկելու այն ապրանքային նշանների գրանցումներիմ դեմ, որոնց գրանցման եւ օգտագործման հետեւանքով կխախտվեն իրենց իրավունքները:

Նշված խնդիրն ըստ էության լուծված է նախագծում, որի համաձայն, գրանցված ապրանքային նշանների մասին տեղեկությունները հրապարակելուց հետո երկամսյա ժամկետում ցանկացած շահագրգիռ անձ կարող է բողոք ներկայացնել գրանցման դեմ, որի արդյունքում որոշում է կայացվում տվյալ գրանցումն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու, կամ գրանցումն ուժի մեջ թողնելու մասին: Բոլոր դեպքերում ապրանքային նշանների վկայագրերը տրվում են նշված երկամսյա ժամկետն ավարտվելուց հետո, հաշվի առնելով ստացված բողոքները:

Ապրանքային նշանների մասին գործող օրենքով սահմանված չեն դրույթներ, որոնք  հնարավորություն կտան ապահովելու ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը եւ դրանք արգելանքի տակ դնելը, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում, երբ նման անհրաժեշտություն է առաջանում պրակտիկայում:

Ապրանքային նշանների մասին գործող օրենքով նախատեսված չեն նաեւ հավաստագրային ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու պայմաններն ու կարգը, ինչը շատ կարեւոր է համապատասխանության գնահատման բնագավառի համար: Առաջարկվող նախագծով սահմանվել են համապատասխան դրույթներ, որոնք կարգավորում են հավաստագրային ապրանքային նշաններին  իրավական պահպանություն տրամադրելու կարգն ու պայմանները, ինչպես նաեւ դրանց օգտագործման առանձնահատկությունները:

Ապրանքային նշանների մասին գործող օրենքով նախատեսված չեն նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրին համապատասխան իրականացվող որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել ՀՀ-ից միջազգային հայտեր ներկայացնելիս, ինչպես նաեւ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրոյից ստացված ծանուցագրերին համապատասխան:

Առաջարկվող նախագծում ի թիվս նշված մոտեցումների հաշվի են առնվել նաեւ Եվրամիության բոլոր այն դիրեկտիվների պահանջները, որոնք վերաբերում են ներկայացված օրենքներով կարգավորվող հարաբերություններին:

Այս առումով գործող օրենքի բազմաթիվ դրույթներ հստակեցվել եւ տեղ են գտել ներկայացվող նախագծերում, մասնավորապես ապրանքային նշանի օգտագործմանը,  լիցենզիաներին, հայտ ներկայացնելուն եւ առաջնության իրավունքին, ինչպես նաեւ գրանցումների վիճարկմանը վերաբերող  դրույթները:

«Ապրանքային նշանների մասին» օրենքի նախագծում տրվել են անցումային դրույթներ, որոնք կարգավորում են նաեւ օրենսդրական փաթեթում ներկայացվող «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված բոլոր հնարավոր իրավիճակները, որոնք կարող են ստեղծվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

2. Աշխարհագրական նշումների իրավական պահպանությունը ներկայումս իրականացվում ՀՀ ՔՕ 11821 եւ 1183 հոդվածներին համապատասխան, ինչպես նաեւ «Ապրանքային եւ սպասարկման մասին, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներին համապատասխան, ընդ որում վերջիններս վերաբերում են այնքանով, որքանով աշխարհագրական նշումները տեղ են գտնում ապրանքային նշաններում: Գործող օրենսդրությամբ աշխարհագրական նշումների պահպանությունը դրանց պարտադիր գրանցում չի ենթադրում, ինչն իր հերթին դրանց վերաբերող դրույթների կիրառումը դարձնում է ոչ արդյունավետ: Մասնավորապես ի սկզբանե անհայտ են դրանք որպես այդպիսիք,  օգտագորման իրավունք ունեցողները հստակ սահմանված չեն, հստակ սահմանված չեն նաեւ ապրանքի այն առանձնահատկությունները, որոնց համապատասխանության դեպքում միայն ապրանքի նկատմամբ կարող է կիրառվել աշխարհագրական նշումը: Բացի դրանից ի սկզբանե հայտնի չեն նաեւ այն հիմքերն ու մարմինները, որոնք անհրաժեշտ են աշխարհագրական նշումների օգտագործման նկատմամբ համապատասխան վերահսկողություն իրականացնելու համար:

Ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանությունը կարգավորվում է «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ մասով, սակայն կան մի շարք դրույթներ, որոնք համահունչ չեն Եվրամիության օրենսդրությանը: Մասնավորապես խոսքը վերաբերում է ծագման տեղանվան գրանցման իրավասություն ունեցող անձանց որոշմանը, ապրանքների առանձնահատկությունների ամրագրմանն ու համապատասխան տեխնիկական կանոնակարգերի ստեղծմանը, ապրանքի արտադրության աշխարհագրության հստակեցմանը, ծագման տեղանունների օգտագործման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ստեղծմանն ու դրանց գործունեության կանոնակարգմանը:

Ինչ վերաբերում է երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների իրավական պահպանությանը, ապա դրանք ներկայումս ՀՀ-ում  չեն պահպանվում:

Ներկայացված նախագծով կարգավորում են ապրանքի աշխարհագրական նշումների, ապրանքի ծագման տեղանունների (այսուհետ՝ ծագման տեղանուն) եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Ընդ որում, ապրանքների ցանկից հանված են բնական եւ հանքային ջրերը, ինչը պայմանավորված է ԵՎրամիության՝ «Գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների մասին» 2003թ ապրիլի 8-ի (EC) No 692/2003 կանոնակարգի պահանջներով, որով փոփոխվել է (EC)  No 2081/92 կանոնակարգը:

Նախագիծը ենթադրում է նշված օբյեկտների իրավական պահպանության հիմքում դնել դրանց պետական գրանցումը, որի համար սահմանված են գրանցման կարգն ու պայմանները: Նախատեսվում է, որ աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը պետական լիազոր մարմին կարող է ներկայացնել միայն խումբը, որը արտադրողների կամ վերամշակողների ցանկացած միավորում է, որոնք գործում են խմբի կանոնադրության հիման վրա եւ արտադրական գործունեություն են իրականացնում հայտում նշված ապրանքների նկատմամբ: Միաժամանակ նախատեսվում է, որ նշված օբյեկտների գրանցման պարտադիր պայմաններից է տեխնիկական պայմանների առկայությունը, ընդ որում աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների տեխնիկական պայմանները պետք է պարունակեն, մասնավորապես, աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը, համապատասխան ապրանքի առանձնահատկությունները բնորոշող մի շարք տվյալներ, ինչպես նաեւ տեխնիկական պայմանների  դրույթների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների անվանումները, նրանց հասցեները, ինչպես նաեւ նրանց պարտավորությունները, իսկ երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական պայմանները՝ տվյալ արտադրանքի անվանումը եւ դրա առանձնահատկությունները բնորոշող մի շարք տվյալներ:

Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումն իրականացվում է համարյա նույն ընթացակարգով, որը նախատեսված է ներկայացված «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի նախագծով, ընդ որում, գրանցումը կատարվում է առանց դրա գործողության ժամկետային սահմանափակման:

Գրանցման հիման վրա հայտ ներկայացնող խումբն իրավունք է ստանում օգտագործել տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը:

Գրանցման աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք կարող է ստանալ տվյալ աշխարհագրական գոտու ցանկացած անձ, որը պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան տեխնիկական պայմանների դրույթների համաձայն արտադրում եւ (կամ) վերամշակում եւ (կամ) պատրաստում է ապրանքներ: Օգտագործման իրավոււնքը տրվում է պետական լիազոր մարմին ներկայացված հայտի հիման վրա, 10 տարվա ժամկետով, ամեն անգամ 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող են օգտագործել այն արտադրողները, որոնք պահպանում են տեխնիկական պայմանների պահանջները:

«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքի նախագծում եւս հաշվի են առնվել Եվրամիության բոլոր համապատասխան դիրեկտիվների պահանջները:

Փաթեթի մյուս՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է, հաշվի առնելով  վերը նշված երկու օրենքների նախագծերով նախատեսված դրույթները:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածները հիմնականում խմբագրական փոփոխություններ են, որոնք պայմանավորված են նոր ընդունվող օրենքների ձեւակերպումներով:

3-րդ եւ 4-րդ հոդվածների 1-ին կետերով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ պետական լիազոր մարմինը գյուտի եւ օգտակար մոդելի նկարագրությունները հրապարակում է (էլեկտրոնային եղանակով) առանց խմբագրման, հետեւապես զուտ տեխնիկական բնույթի աշխատանքի դիմաց լրացուցիչ պետական տուրքի գանձումը անհրաժեշտ է տարածել ավելի մեծ ծավալի նկարագրության վրա:

6-րդ հոդվածով կատարված փոփոխությունները պայմանավորված են «Ապրանքային նշանների մասին» օրենքի նախագծի ընթացակարգերով  նախատեսված նոր գերծողություններով։

7-րդ հոդվածով կատարված փոփոխությունները պայմանավորված են երկու նոր օբյեկտների՝ աշխարհագրական նշումների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման անհրաժեշտությամբ, որոնց հետ կապված համապատասխան գործողությունների համար դրույքաչափերը համապատասխանում են ապրանքի ծագման տեղանվան համար գործող դրույքաչափերը:

8-րդ հոդվածի լրացումները պայմանավորված են Ֆրանչայզինգի գրանցման անհրաժեշտությամբ, ինչը կարող է վերաբերել մտավոր սեփականության մի շարք օբյեկտների, որի պատճառով լրացումները կատարվում են օրենքի 18-րդ հոդվածում:
 

Նախագծի մնացած հոդվածները պայմանավորված են նոր օրենքներին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: