Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհեր՝ Օրենք) 7-րդ հոդվածի «թ» կետում «ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքի ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով։
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) վերնագրում եւ նախաբանում «ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով։
2) 1-ին կետում՝
ա. «ե» ենթակետում «հինգ էջից» բառերը փոխարինել «քսանհինգ էջից» բառերով.
բ. «ժդ» եւ «ժզ» ենթակետերում «արտոնագրի զիջման» բառերը փոխարինել «արտոնագրատիրոջ իրավուքների զիջման» բառերով :
3) 2-րդ կետում՝
ա. «ե» ենթակետում «հինգ էջից» բառերը փոխարինել «քսանհինգ էջից» բառերով.
բ. «ժ» եւ «ժբ» ենթակետերում «արտոնագրի զիջման» բառերը փոխարինել «արտոնագրատիրոջ իրավուքների զիջման» բառերով:
4) 3-րդ կետում՝
ա. «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արդյունաբերական նմուշի համար) | 38» |
բ. «թ» ենթակետում «արտոնագրի» բառը փոխարինել «վկայագրի» բառով:
5) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝
ա) ապրանքային նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար | 30 |
բ) ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար | 40 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ | 15 |
գ) առաջնության իրավունքից օգտվելու համար | 10 |
դ) ապրանքային նշանի հայտի զատման համար | 15 |
ե) պետական լիազոր մարմնում որեւէ գործընթացի իրականացման ժամկետի բացթողման հետեւանքով կորցրած իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու համար | 20 |
զ) իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար | 50 |
է) ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելուդեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար | 50 |
ը) բաց թողած ժամկետի վերականգնման համար | 30 |
թ) պետական լիազոր մարմնում որեւէ գործընթացի գործողություն կատարելու համար նախատեսված ժամկետի երկարաձգման համար | 10 |
ժ) ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար | 10 |
ժա) ապրանքային նշանի գրանցման համար | 50 |
ժբ) ապրանքային նշանի վկայագրի կրկնակ տալու համար | 30 |
ժգ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապրանքային նշանի համար) | 60 |
ժդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար | 20 |
ժե) ապրանքային նշանի գրանցման դեմ բողոքարկման խորհուրդ առարկություն ներկայացնելու համար | 10 |
ժզ) կոլեկտիվ ապրանքային նշանի եւ հավաստագրային ապրանքային նշանի գրանցման համար (յուրաքանչյուրի) | 90 |
ժէ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու համար | 250 |
ժը) ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար | 120 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար ` լրացուցիչ | 10 |
ժթ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում ապրանքային նշանի լիցենզիայի (ենթալիցենզիայի) գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապրանքային նշանի համար) | 60 |
ի) գրանցված լիցենզիայի (ենթալիցենզիայի) պայմանների փոփոխությունների կամ լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար | 25 |
իա) ապրանքային նշանի գրանցումը զատելու համար | 40 |
իբ) ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար | 50 |
իգ) ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայանագրի արձանագրության 8(7)(a) հոդվածի համաձայն յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ ՀայաստանիՀանրապետությունը 3ter
հոդվածին համապատասխան նշելու համար՝ մեկ դասի ապրանքների համար՝ |
100 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ | 10 |
այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար՝ | |
մեկ դասի ապրանքների համար՝ | 100 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ | 10 |
իդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում եւ ապրանքային նշանների հայտերի ընթացիկ հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված բառային կամ պատկերային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների |
20 |
ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների | 40 |
մեկ սեփականատիրոջը եւ(կամ) հայտատուին պատկանող ապրանքային նշանների | 60: |
6) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ | |
«5. աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝
ա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու համար |
30 |
բ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար | 30 |
գ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի փորձաքննություն անցկացնելու համար | 40 |
դ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտերի վերաբերյալ կայացված ցանկացած որոշման դեմ Բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար | 50 |
ե) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ առարկություն ներկայացնելու համար | 10 |
զ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը հետ կանչելու համար | 10 |
է) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի փաստաթղթերում փոփոխություն, լրացում կամ ճշգրտում կատարել համար | 10 |
ը) փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմնի հարցմանը համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի երկարաձգման համար | 10 |
թ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր տալու համար | 50 |
ժ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի կրկնակ տալու համար | 30 |
ժա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար | 100:»։ |
7) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» եւ «ժա» ենթակետերով ՝ | |
«ժ» ֆրանչայզինգի գրանցման համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) | 60» |
«ժա» գրանցված ֆրանչայզինգի պայմանների փոփոխությունը գրանցելու համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) | 30:»: |
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) վերնագրում «ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով.
2) 3-րդ մասի շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ֆիզիկական անձինք, մինչեւ 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, oգտակար մոդելի արտոնագիր uտանալու եւ այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման եւ դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` uույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ», «թ», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«դ», «է»-«ժ», «ժբ» -«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ»-«ժե» ենթակետերով նախատեuված պետական տուրքերը, ինչպեu նաեւ ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ եւ հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման եւ վկայական uտանալու հետ կապված` uույն oրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-«ժդ» ենթակետերով uահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոu զեղչով, իuկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոu զեղչով:»:
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) վերնագրում «ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, խագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով.
2) 3-րդ մասում «ապրանքային եւ սպասարկման նշանների գրանցման եւ վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ (կամ) օգտագործման իրավունքի վկայական» բառերը փոխարինել «ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու, աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների գրանցման եւ (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման» բառերով.
3) 4-րդ մասում «Արդյունաբերական սեփականության օբյեկտների» բառերը փոխարինել «Գյուտի, օգտակար մոդելի» բառերով.
4) 5-րդ մասում «եւ» ենթակետերով» բառերը փոխարինել «ե» ենթակետերով» բառերով.
5) 8-րդ մասում «Նշանի գրանցման գործողության, ինչպես նաեւ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի» բառերը փոխարինել «Ապրանքային նշանի գրանցման գործողության, ինչպես նաեւ աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի» բառերով։
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հիմնավորում
«Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման
Նշված օրենքների փաթեթի ընդունումը պայմանավորված է ապրանքային նշանների իրավական պահպանության համակարգի կատարելագործման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ մտավոր սեփականությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցմամբ :
Անհրաժեշտություն կա հիմնովին փոխակերպելու աշխարհագրական նշումների իրավական պահպանության համակարգը, ինչը ներկայումս կարգավորվում է տարրական դրույթների նվազագույն ծավալով, իսկ ապրանքի ծագման տեղանունների իրավական պահպանության հետ կապված օրենսդրությունը ունի բազմաթիվ բացեր: Օրենսդրորեն կարգավորված չեն նաեւ այն հարաբերությունները, որոնք վերաբերում են ավանդական արտադրանքի պատրաստմանը եւ այդ արտադրանքի համապատասխան անվանումների պահպանությանը, ինչը կարեւոր նախապայման է երաշխավորված ավանդական արտադրանքի պատրաստման եւ շրջանառության մեջ դնելու համար:
1. Ապրանքային նշանների իրավական պահպանության համակարգի կատարելագործումն առաջին հերթին ենթադրում է իրավական պահպանության տրամադրման մեխանիզմների կատարելագործում, մասնավորապես՝ ապրանքային նշանների փորձաքննության ընթացակարգի։ Անհրաժեշտություն կա, որպեսզի նախատեսվի ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու այնպիսի ընթացակարգ, որը ավելի վաղ ծագած իրավունքնեերի իրավատերերին հնարավորություն կտա նախապես ծանոթանալու եւ հարկ եղած դեպքում առարկելու այն ապրանքային նշանների գրանցումներիմ դեմ, որոնց գրանցման եւ օգտագործման հետեւանքով կխախտվեն իրենց իրավունքները:
Նշված խնդիրն ըստ էության լուծված է նախագծում, որի համաձայն, գրանցված ապրանքային նշանների մասին տեղեկությունները հրապարակելուց հետո երկամսյա ժամկետում ցանկացած շահագրգիռ անձ կարող է բողոք ներկայացնել գրանցման դեմ, որի արդյունքում որոշում է կայացվում տվյալ գրանցումն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու, կամ գրանցումն ուժի մեջ թողնելու մասին: Բոլոր դեպքերում ապրանքային նշանների վկայագրերը տրվում են նշված երկամսյա ժամկետն ավարտվելուց հետո, հաշվի առնելով ստացված բողոքները:
Ապրանքային նշանների մասին գործող օրենքով սահմանված չեն դրույթներ, որոնք հնարավորություն կտան ապահովելու ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը եւ դրանք արգելանքի տակ դնելը, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում, երբ նման անհրաժեշտություն է առաջանում պրակտիկայում:
Ապրանքային նշանների մասին գործող օրենքով նախատեսված չեն նաեւ հավաստագրային ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու պայմաններն ու կարգը, ինչը շատ կարեւոր է համապատասխանության գնահատման բնագավառի համար: Առաջարկվող նախագծով սահմանվել են համապատասխան դրույթներ, որոնք կարգավորում են հավաստագրային ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու կարգն ու պայմանները, ինչպես նաեւ դրանց օգտագործման առանձնահատկությունները:
Ապրանքային նշանների մասին գործող օրենքով նախատեսված չեն նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրին համապատասխան իրականացվող որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել ՀՀ-ից միջազգային հայտեր ներկայացնելիս, ինչպես նաեւ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրոյից ստացված ծանուցագրերին համապատասխան:
Առաջարկվող նախագծում ի թիվս նշված մոտեցումների հաշվի են առնվել նաեւ Եվրամիության բոլոր այն դիրեկտիվների պահանջները, որոնք վերաբերում են ներկայացված օրենքներով կարգավորվող հարաբերություններին:
Այս առումով գործող օրենքի բազմաթիվ դրույթներ հստակեցվել եւ տեղ են գտել ներկայացվող նախագծերում, մասնավորապես ապրանքային նշանի օգտագործմանը, լիցենզիաներին, հայտ ներկայացնելուն եւ առաջնության իրավունքին, ինչպես նաեւ գրանցումների վիճարկմանը վերաբերող դրույթները:
«Ապրանքային նշանների մասին» օրենքի նախագծում տրվել են անցումային դրույթներ, որոնք կարգավորում են նաեւ օրենսդրական փաթեթում ներկայացվող «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված բոլոր հնարավոր իրավիճակները, որոնք կարող են ստեղծվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
2. Աշխարհագրական նշումների իրավական պահպանությունը ներկայումս իրականացվում ՀՀ ՔՕ 11821 եւ 1183 հոդվածներին համապատասխան, ինչպես նաեւ «Ապրանքային եւ սպասարկման մասին, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներին համապատասխան, ընդ որում վերջիններս վերաբերում են այնքանով, որքանով աշխարհագրական նշումները տեղ են գտնում ապրանքային նշաններում: Գործող օրենսդրությամբ աշխարհագրական նշումների պահպանությունը դրանց պարտադիր գրանցում չի ենթադրում, ինչն իր հերթին դրանց վերաբերող դրույթների կիրառումը դարձնում է ոչ արդյունավետ: Մասնավորապես ի սկզբանե անհայտ են դրանք որպես այդպիսիք, օգտագորման իրավունք ունեցողները հստակ սահմանված չեն, հստակ սահմանված չեն նաեւ ապրանքի այն առանձնահատկությունները, որոնց համապատասխանության դեպքում միայն ապրանքի նկատմամբ կարող է կիրառվել աշխարհագրական նշումը: Բացի դրանից ի սկզբանե հայտնի չեն նաեւ այն հիմքերն ու մարմինները, որոնք անհրաժեշտ են աշխարհագրական նշումների օգտագործման նկատմամբ համապատասխան վերահսկողություն իրականացնելու համար:
Ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանությունը կարգավորվում է «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ մասով, սակայն կան մի շարք դրույթներ, որոնք համահունչ չեն Եվրամիության օրենսդրությանը: Մասնավորապես խոսքը վերաբերում է ծագման տեղանվան գրանցման իրավասություն ունեցող անձանց որոշմանը, ապրանքների առանձնահատկությունների ամրագրմանն ու համապատասխան տեխնիկական կանոնակարգերի ստեղծմանը, ապրանքի արտադրության աշխարհագրության հստակեցմանը, ծագման տեղանունների օգտագործման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ստեղծմանն ու դրանց գործունեության կանոնակարգմանը:
Ինչ վերաբերում է երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների իրավական պահպանությանը, ապա դրանք ներկայումս ՀՀ-ում չեն պահպանվում:
Ներկայացված նախագծով կարգավորում են ապրանքի աշխարհագրական նշումների, ապրանքի ծագման տեղանունների (այսուհետ՝ ծագման տեղանուն) եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Ընդ որում, ապրանքների ցանկից հանված են բնական եւ հանքային ջրերը, ինչը պայմանավորված է ԵՎրամիության՝ «Գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների մասին» 2003թ ապրիլի 8-ի (EC) No 692/2003 կանոնակարգի պահանջներով, որով փոփոխվել է (EC) No 2081/92 կանոնակարգը:
Նախագիծը ենթադրում է նշված օբյեկտների իրավական պահպանության հիմքում դնել դրանց պետական գրանցումը, որի համար սահմանված են գրանցման կարգն ու պայմանները: Նախատեսվում է, որ աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը պետական լիազոր մարմին կարող է ներկայացնել միայն խումբը, որը արտադրողների կամ վերամշակողների ցանկացած միավորում է, որոնք գործում են խմբի կանոնադրության հիման վրա եւ արտադրական գործունեություն են իրականացնում հայտում նշված ապրանքների նկատմամբ: Միաժամանակ նախատեսվում է, որ նշված օբյեկտների գրանցման պարտադիր պայմաններից է տեխնիկական պայմանների առկայությունը, ընդ որում աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների տեխնիկական պայմանները պետք է պարունակեն, մասնավորապես, աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը, համապատասխան ապրանքի առանձնահատկությունները բնորոշող մի շարք տվյալներ, ինչպես նաեւ տեխնիկական պայմանների դրույթների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների անվանումները, նրանց հասցեները, ինչպես նաեւ նրանց պարտավորությունները, իսկ երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական պայմանները՝ տվյալ արտադրանքի անվանումը եւ դրա առանձնահատկությունները բնորոշող մի շարք տվյալներ:
Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումն իրականացվում է համարյա նույն ընթացակարգով, որը նախատեսված է ներկայացված «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի նախագծով, ընդ որում, գրանցումը կատարվում է առանց դրա գործողության ժամկետային սահմանափակման:
Գրանցման հիման վրա հայտ ներկայացնող խումբն իրավունք է ստանում օգտագործել տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը:
Գրանցման աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք կարող է ստանալ տվյալ աշխարհագրական գոտու ցանկացած անձ, որը պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան տեխնիկական պայմանների դրույթների համաձայն արտադրում եւ (կամ) վերամշակում եւ (կամ) պատրաստում է ապրանքներ: Օգտագործման իրավոււնքը տրվում է պետական լիազոր մարմին ներկայացված հայտի հիման վրա, 10 տարվա ժամկետով, ամեն անգամ 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող են օգտագործել այն արտադրողները, որոնք պահպանում են տեխնիկական պայմանների պահանջները:
«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքի նախագծում եւս հաշվի են առնվել Եվրամիության բոլոր համապատասխան դիրեկտիվների պահանջները:
Փաթեթի մյուս՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է, հաշվի առնելով վերը նշված երկու օրենքների նախագծերով նախատեսված դրույթները:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածները հիմնականում խմբագրական փոփոխություններ են, որոնք պայմանավորված են նոր ընդունվող օրենքների ձեւակերպումներով:
3-րդ եւ 4-րդ հոդվածների 1-ին կետերով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ պետական լիազոր մարմինը գյուտի եւ օգտակար մոդելի նկարագրությունները հրապարակում է (էլեկտրոնային եղանակով) առանց խմբագրման, հետեւապես զուտ տեխնիկական բնույթի աշխատանքի դիմաց լրացուցիչ պետական տուրքի գանձումը անհրաժեշտ է տարածել ավելի մեծ ծավալի նկարագրության վրա:
6-րդ հոդվածով կատարված փոփոխությունները պայմանավորված են «Ապրանքային նշանների մասին» օրենքի նախագծի ընթացակարգերով նախատեսված նոր գերծողություններով։
7-րդ հոդվածով կատարված փոփոխությունները պայմանավորված են երկու նոր օբյեկտների՝ աշխարհագրական նշումների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման անհրաժեշտությամբ, որոնց հետ կապված համապատասխան գործողությունների համար դրույքաչափերը համապատասխանում են ապրանքի ծագման տեղանվան համար գործող դրույքաչափերը:
8-րդ հոդվածի լրացումները պայմանավորված են Ֆրանչայզինգի գրանցման անհրաժեշտությամբ, ինչը կարող է վերաբերել մտավոր սեփականության մի շարք օբյեկտների, որի պատճառով լրացումները կատարվում են օրենքի 18-րդ հոդվածում:
Նախագծի մնացած հոդվածները պայմանավորված են նոր օրենքներին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: