Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7834-30.11.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3?ը հուլիսի 2002 թվականի, ՀՕ-402-Ն) 49-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքն է:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կենսաթոշակների մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 1487-Ն որոշման թիվ 2 հավելվածի 2.2 կետի:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայամանավորված է գործող պետական կենսաթոշակային համակարգի եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19-ը նոյեմբերի 2002 թվականի,  ՀՕ-519, այսուհետ` օրենք) հիմքում դրված մոտեցումների ու սկզբունքների անհամապատասխանությամբ, ինչպես նաեւ` ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով եւ Կայուն զարգացման ծրագրով պետական կենսաթոշակային համակարգում նախատեսվող փոփոխություններով եւ նպատակ ունի պետական կենսաթոշակային համակարգի գործունեության սկզբունքները համապատասխանեցնել կենսաթոշակային ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

ՀՀ կենսաթոշակային գործող համակարգը սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող բաշխողական համակարգ է:

Գործող օրենքի համաձայն` պետական կենսաթոշակային համակարգը ընդգրկում է
պետական (պարտադիր) կենuաթոշակային ապահովագրությունը եւ պետական կենսաթոշակային ապահովությունը:

Սակայն, վերջին տարիներին պետական կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման սկզբունքների եւ կենսաթոշակային ոլորտի կառավարման համակարգի  փոփոխությունների արդյունքում օրենքի հիմքում դրված մոտեցումները ամբողջությամբ կիրառելի չեն:

Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ հանրապետությունում ներկայումս ընթացքի մեջ են կենսաթոշակային բարեփոխումները, որի շրջանակներում նախատեսվում է կենսաթոշակային համակարգում ներդնել նաեւ կուտակային բաղադրիչ: Վերը նշվածի համատեքստում ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով եւ Կայուն զարգացման ծրագրով նախատեսվում են նաեւ համապատասխան փոփոխություններ պետական կենսաթոշակային համակարգում:

Միաժամանակ, կենսաթոշակների նշանակումը եւ վճարումը կարգավորվում է տարբեր օրենքներով:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Վերը նշված իրողությունները առաջացրել են պետական կենսաթոշակային համակարգի ընդհանուր սկզբունքների վերանայման անհրաժեշտություն, ինչը, հաշվի առնելով ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով եւ Կայուն զարգացման ծրագրով նախատեսվող փոփոխությունների բնույթն ու ծավալները` ենթադրում է նոր օրենքի ընդունում:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագիծը կարգավորում է պետական կենuաթոշակային ապահովության կառավարմանը եւ ֆինանuավորմանն առնչվող հարաբերությունները, uահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները, պետական կենuաթոշակների տեuակները, իրավունք տվող պայմանները, նշանակման եւ վճարման կարգը:

Նախագծում ներառվել են նաեւ ներառված են նաեւ զինծառայության հետ կապված կենսաթոշակներին վերաբերող դրույթներ (համապատասխան դրույթները հանվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքից եւ այլ օրենքներից):

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագծի ընդունմամբ կապահովվեն ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով եւ Կայուն զարգացման ծրագրով նախատեսված` կենսաթոշակային համակարգի բաշխողական բաղադրիչի պարամետրիկ բարեփոխումները:

Մասնավորապես, ներկայացվող նախագծի ընդունմամբ. 

  • Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կառուցվածքն ու բաղադրիչները կհամապատասխանեցվեն կենսաթոշակային բարեփոխումների տրամաբանությանը,
     
  • աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի իրավունք տվող նվազագույն ստաժը գործող օրենքով սահմանված` 5 տարվա փոխարեն սահմանվում է 10 տարի,
     
  • անցում է կատարվում կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի,
     
  • ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունքը սահմանվում է Հայաստանի Հանրապետութունում բնակության իրավունք ունենալու (բնակվելու) ժամանակահատվածի համար,
     
  • սահմանվում է, որ անձը աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանում է անկախ բնակության վայրից (ՀՀ-ում բնակվելու հանգամանքից),
     
  • սահմանվում է, որ չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են ամբողջ ժամանակահատվածի համար (ներկայումս այն վճարվում է առավելագույնը 3 տարվա համար) եւ այլն,
     
  • կոդիֆիկացվում է պետական բյուջեից վճարվող կենսաթոշակների նշանակումը եւ վճարումը կանոնակարգող օրենսդրությունը` «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի` կենսաթոշակներին վերաբերող դրույթները արտացոլելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում:

    «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապա՟հո՟վության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», »Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա՟պե՟տության օրենքի նախագծի ընդունմամբ: