Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1» կետով.
«զ1) ներդրումային ֆոնդի կառավարչի.».
2) 1-ին մասի 2-րդ պարբերությունը ««ներդրումային ընկերություն»» եւ «ներդրումային ընկերությունը» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, «ներդրումային ֆոնդի կառավարիչ»» եւ «, ներդրումային ֆոնդի կառավարիչը» բառերով.
3) 2-րդ մասում «բարեգործական, ներդրումային եւ կենսաթոշակային հիմնադրամների» բառերը փոխարինել «բարեգործական հիմնադրամների, ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդերի» բառերով.
4) 5-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«4. Պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած այն պարտավորությունները, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների, ենթակա են կատարման նրա հաշվին` ամբողջությամբ կամ համապատասխան պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում` վերջին դեպքում չբավարարող մասով:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում, եւ ժամանակավոր կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:»:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «ժամանակավոր կառավարչի լիազորությունները» բառերից հետո լրացնել «: Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով կառավարիչ չի նշանակվում, եւ կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից» բառերով:
Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«4. Դատարանի կողմից ներդրումային ֆոնդի uնանկության վերաբերյալ գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ:»:
Հոդված 6. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«3. Պայմանագրային ներդրումային ֆոնդի մասնակից պարտապանի` պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ արգելադրումն իրականացվում է նրան պատկանող այդ պայմանագրային ներդրումային ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ արգելադրում իրականացնելու միջոցով:»:
Հոդված 7. Օրենքի 75-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«5. Պայմանագրային ներդրումային ֆոնդի մասնակից պարտապանի` պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի վաճառքն իրականացվում է նրան պատկանող այդ պայմանագրային ներդրումային ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) փայը (փայերը) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով օտարելու միջոցով:»:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ին:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ներդրումային ֆոնդերի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրողների իրավունքների պաշտպանությունն է, կոլեկտիվ ներդրումային համակարգի զարգացումը եւ ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդերի կառավարիչների ստեղծման ու գործունեության համար միասնական կանոնների սահմանումը, ֆինանսական միջնորդության ավելացումը եւ արժեթղթերի շուկայում բնակչության լայն զանգվածների ներգրավումը: Օրենքը կարգավորում է ներդրումային ֆոնդերի տեսակները, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների եւ ներդրումային ֆոնդերի պահառուների իրավական կարգավիճակը, ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդերի կառավարիչների կազմավորման, գործունեության, կառավարման ու դադարեցման, ինչպես նաեւ ներդրողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկեռությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ: