Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի մայիuի 5-ի Քաղաքացիական oրենuգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 201-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Ամուuնության ընթացքում ամուuինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ uեփականությունն է, եթե այլ բան նախատեuված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով»:
Հոդված 2. Օրենսգրքի 905-րդ հոդվածի
ա) 1-ին մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ նախադասություններով.
«Ժամկետային ավանդի տարատեսակ է հանդիսանում կուտակային կենսաթոշակային ավանդը, որը ֆիզիկական անձի կողմից պայմանագրով սահմանված պայմաններով բանկին միանվագ կամ պարբերաբար կերպով հանձնված գումարն է: Կուտակային կենսաթոշակային ավանդը եւ նրա վրա հաշվեգրված տոկոսները ֆիզիկական անձը կարող է ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո: Կուտակային կենսաթոշակային ավանդների օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքից շուտ ստանալու պայմանները սահմանվում են օրենքով:»;
բ) 2-րդ մասի առաջին նախադասությունում «բացառությամբ» բառից հետո լրացնել «կուտակային կենսաթոշակային ավանդների եւ» բառերով, իսկ 2-րդ նախադասության «առոչինչ է» բառից հետո լրացնել «,բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների» բառերով;
գ) 3-րդ մասում «որը» բառից հետո լրացնել «կուտակային կենսաթոշակային ավանդ չէ կամ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 907 հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ`
«Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն տարածվում կուտակային կենսաթոշակային ավանդների վրա: Կուտակային կենսաթոշակային ավանդի վրա հաշվեգրված տարեկան տոկոսները ավելանում են ավանդի գումարին եւ հաջորդ տարիներին դրանց հավելագրվում են կուտակային կենսաթոշակային ավանդին հաշվեգրվող տոկոսներ: Կուտակային կենսաթոշակային ավանդների վրա հաշվեգրված տոկոսները վճարվում են ավանդի հետ միաժամանակ` սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 1079-րդ հոդվածում «եկամտահարկով» բառը փոխարինել «եկամտային հարկով» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 1184-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝
«3. Կուտակային կենսաթոշակային ակտիվների եւ կուտակային կենսաթոշակների ժառանգության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»:
Հոդված 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011թ. հունվարի 1-ից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Կուտակային կենսաթոշակների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի ներդրման, դրա կառավարման եւ պետական կարգավորման անհրաժեշտությունից:
ՀՀ-ում ներկայումս գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ, որը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից: Միաժամանակ անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները, նպատակ ունենալով դրանք հասցնել արժանավայել մակարդակի:
Սույն օրենքով ներդրվող համակարգը միջազգային պրակտիկայում կիրառվող լավագույն փորձի օրինակ է, որի կիրառմամբ անմիջական կապ է ստեղծվում մարդու եկամուտների եւ կենսաթոշակի միջեւ: Միեւնույն ժամանակ կուտակային կենսաթոշակային համակարգը ապահովում է մարդու աշխատունակ տարիքում եկամտի եւ կենսաթոշակային տարիքում կենսաթոշակի միջեւ էական տարբերության բացառումը:
Միեւնույն ժամանակ պետությունը կատարում է Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորությունները քաղաքացիների հանդեպ ինչպես «Պետական կենսաթոշակների մասին» եւ սոցիալական բնագավառի այլ օրենքներով սահմանված կարգով, այնպես էլ սույն օրենքով նախատեսվող կուտակային համակարգին անցած անձանց` իրենց վճարումների չափով պետական լրացուցիչ աջակցության միջոցով:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ ժողովրդագրական անբարենպաստ միտումներով` ծնելիության կրճատմամբ, 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքով, ինչպես նաեւ այն փաստով, որ «Ծնելիության Բումի» սերունդն առաջիկա տարիների ընթացքում համալրելու է կենսաթոշակառուների բանակը: Հարկ է նշել, որ կյանքի սպասվող միջին տեւողությունը ավելանալու միտում ունի: Այս փաստերի համադրության դեպքում կարելի է տեսնել, որ միջին եւ երկար ժամկետ ապագայում պետության համար բավականին բարդ կլինի ապահովել կենսաթոշակների արժանավայել մակարդակը եւ պարբերական աճը:
Այսպիսով Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծել մի համակարգ, որը միջին եւ երկար ժամկետում կապահովի կայուն եւ ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ` ապահովելով աշխատողների եւ կենսաթոշակառուների կյանքի որակի ճեղքվածքի նվազումը, ինչպես նաեւ կստեղծի տնտեսությունում երկարաժամկետ ներդրումների համար հիմք:
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: