Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
78348-30.11.2009-ՍՀ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 60-րդ հոդվածի 1-ին մասը «գույքով» բառից հետո լրացնել «`բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 6-րդ մասը «Բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

Հոդված 3. Օրեսգրքի 90-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Վստահության վրա հիմնված ընկերակցություն հանդիսացող ներդրումային ֆոնդերի առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ մասը ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 189-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«6. Պայմանագրային ներդրումային ֆոնդերի ակտիվների նկատմամբ պայմանագրային ներդրումային ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականության հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով:»:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել 52.1-րդ գլխով` հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 52.1. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 968.1. Պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագիր

1. Պայմանագրային ներդրումային ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարման պայմանագրով մեկ կողմը (ֆոնդի մասնակիցը) մյուս կողմի (ֆոնդի կառավարչի) հրապարակած ֆոնդի կանոնների համաձայն դրամական միջոցներ է տրամադրում նրան, իսկ մյուս կողմը պարտավորվում է համապատասխան վճարի դիմաց միավորել այդ միջոցները տվյալ ֆոնդի կանոնների համաձայն իրեն տրամադրված այլ դրամական միջոցների եւ (կամ) դրանց ներդրման արդյունքում ձեռք բերված այլ գույքի հետ մեկ միասնական ակտիվների համախմբում (ֆոնդ) եւ կառավարել ֆոնդը օրենքին, այլ իրավական ակտերին եւ ֆոնդի կանոններին համապատասխան:

2. Օրենքին համապատասխան ֆոնդը կարող է բաժանվել առանձին ակտիվների համախմբերի (ենթաֆոնդ), որոնք ունեն գործունեության միասնական կանոններ եւ միմյանցից տարբերվում են իրենց ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման եւ (կամ) հետգնման վճարներով, իրենց ակտիվների արժույթով, կառավարչի պարգեւավճարով կամ դրանց համակցությամբ:

3. Ֆոնդում դրամական միջոցների ներդրմամբ դադարում է ֆոնդի մասնակցի սեփականության իրավունքն այդ միջոցների նկատմամբ, եւ նա ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ֆոնդի (ենթաֆոնդի) բոլոր ակտիվների նկատմամբ` իր ներդրմանը համապատասխան որոշվող բաժնեմասով:

4. Ֆոնդի կառավարիչը ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները պայմանագրային ֆոնդի կանոններին համապատասխան եւ ի շահ մասնակիցների արժեթղթերում եւ (կամ) այլ գույքում ներդնելու, այդ ներդրումների արդյունքում ձեւավորված եկամուտը օրենքով եւ ֆոնդի կանոններով սահմանված կարգով եւ պայմաններով ֆոնդի մասնակիցների միջեւ բաշխելու, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ իրավաբանական եւ փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:

5. Ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) կառավարիչ, եւ որ այդ գործարքներով իր ստանձնած պարտավորությունները կատարվում են բացառապես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) ակտիվների հաշվին: Սույն մասով նախատեսված նշումը կատարվում է կնքվող գործարքի ձեւին համապատասխան եղանակով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված նշման բացակայության դեպքում ֆոնդի կառավարչի կողմից կնքված գործարքները երրորդ անձանց համար դիտվում են որպես ֆոնդի կառավարման հետ չկապված, որոնցով ստանձնված պարտավորությունների նկատմամբ չեն տարածվում սույն օրենսգրքի 968.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթները:

7. Հրապարակային ֆոնդի եւ դրա առանձին տեսակների կառավարման պայմանագրերի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 968.2. Ֆոնդի կառավարման օբյեկտը

1. Ֆոնդի ակտիվներն են ֆոնդի մասնակիցների կողմից ներդրված դրամական միջոցները, այն ակտիվները, որոնցում ներդրվել են այդ միջոցները եւ կառավարման արդյունքում ստացված եկամուտները:

2. Ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվները հանդիսանում են ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականությունը: Ընդ որում, ֆոնդի մասնակցի` ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող ֆոնդի փայի օտարման եւ իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման արդյունքում ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից իր մասնաբաժինն ստանալու, ինչպես նաեւ, օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված դեպքերում, ֆոնդի ակտիվների կառավարմանն առնչվող հարցերով որոշումներ կայացնելուն մասնակցելու իրավունքներով:

3. Օրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել ֆոնդերի (ենթաֆոնդերի) համար:

Հոդված 968.3. Ֆոնդի մասնակից

Ֆոնդի մասնակիցը ֆոնդի փայը ձեռք բերած անձն է:

Հոդված 968.4. Ֆոնդի կանոնները

1. Ֆոնդի կանոններն այն պայմաններն են, որոնց համապատասխամ կնքվում են տվյալ ֆոնդի կառավարման պայմանագրերը: Սույն մասով նախատեսված պայմանները միասնական են տվյալ ֆոնդի բոլոր մասնակիցների համար, եւ ֆոնդի կառավարման պայմանագրով չեն կարող սահմանվել լրացուցիչ այլ պայմաններ: Ֆոնդի կանոններով նախատեսվում են իր կազմում առկա ենթաֆոնդերի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման եւ (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների արժույթի, կառավարչի պարգեւավճարի առանձնահատկությունները (առկայության դեպքում):

2. Ֆոնդի կանոնները պետք է առնվազն ներառեն նաեւ`

1) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, այդ թվում՝ ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը եւ այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային եւ այլն) սահմանափակումները.

2) ֆոնդի փայերի թողարկման, տեղաբաշխման եւ հետգնման կարգը եւ պայմանները (այդ թվում` դրանց տեղաբաշխման եւ (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսներ, զեղչատոկոսներ), ինչպես նաեւ հետգնման ու հետգնման կասեցման դեպքերը եւ ժամկետները).

3) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը, կարգը եւ պայմանները.

4) ֆոնդի կառավարչին վճարվող պարգեւավճարների եւ այլ վճարների տեսակները, չափը եւ հաշվարկման կարգը.

5) ֆոնդի փայի հաշվարկային արժեքի, ինչպես նաեւ տեղաբաշխման եւ հետգնման (մարման) գների որոշման եւ ֆոնդի մասնակիցների տեղեկացման կարգն ու ժամկետները.

6) ֆոնդի ակտիվների գնահատման եւ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը.

7) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում):

Հոդված 968.5. Ֆոնդի կառավարման պայմանագրի ձեւը

Ֆոնդի կառավարման պայմանագիրը կնքվում է ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի փայի ձեռքբերմամբ:

Հոդված 968.6. Ֆոնդի ակտիվների առանձնացումը

1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել իր սեփական ակտիվների եւ իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի ակտիվների, ինչպես նաեւ տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում եւ առանձնացված հաշվառում:

2. Ֆոնդի ակտիվները կարող են օգտագործվել բացառապես տվյալ ֆոնդի կառավարման նպատակով:

3. Ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել ֆոնդի կառավարչի պարտավորությունների դիմաց` բացառությամբ այն գործարքներով ստանձնված պարտավորությունների, որոնք կապված են ֆոնդի կառավարման հետ, եւ որոնք կնքվել են սույն օրենսգրքի 968.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

4. Ֆոնդի մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում արգելվում է ֆոնդում նրա մասնաբաժնի առանձնացման պահանջի ներկայացումը: Սույն մասով նախատեսված դեպքում ֆոնդի մասնակցի պարտավորությունների դիմաց կարող է բռնագանձում տարածվել նրան պատկանող ֆոնդի փայի (փայերի) (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի) նկատմամբ՝ այդ փայի հաշվարկային արժեքի եւ ֆոնդի մասնակցի պարտավորության տարբերության փոխհատուցման պայմանով՝ հանելով ֆոնդի փայի իրացման, այդ թվում` հետգնման ներկայացման հետ կապված ծախսերը:

Հոդված 968.7. Ֆոնդի կառավարչի իրավունքները եւ պարտականությունները

1. Ֆոնդի կառավարիչը հանդիսանում է ֆոնդի ակտիվների անվանատերը, որի անունով են առանձնացված հաշվառվում եւ գրանցվում այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը եւ այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքները` առանց այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման:

2. Ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում ֆոնդի կառավարչի ձեռք բերած իրավունքները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում: Սույն մասով նախատեսված գործողությունների արդյունքում առաջացած պարտականությունները կատարվում են բացառապես ֆոնդի ակտիվների հաշվին` բացառությամբ սույն օրենսգրքի 968.9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է`

1) ֆոնդի կառավարման իր պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրականացնել իր իրավունքները եւ կատարել իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն).

2) ձեռնպահ մնալ իր եւ ֆոնդի մասնակիցների միջեւ շահերի բախման առարկա հանդիսացող գործարքների կնքումից՝ դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով վերջինների շահերին.

3) իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր եւ ֆոնդի մասնակիցների, ինչպես նաեւ վերջինների եւ իր այլ հաճախորդների միջեւ շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ դրանք նվազեցնելու համար:

4. Ֆոնդի կառավարիչը իր կողմից կառավարվող ֆոնդի կառավարման համար խոչընդոտներ առաջանալու դեպքում պարտավոր է պահանջել վերացնել դրանք (274-րդ, 275-րդ, 277-րդ եւ 278-րդ հոդվածներ): Ընդ որում, սույն մասով նախատեսված խոչընդոտների վերացման հետ կապված ֆոնդի կառավարչի ստացած հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:

5. Ֆոնդի կառավարիչը օրենքով, այլ իրավական ակտերով եւ (կամ) ֆոնդի կանոններով սահմանված կարգով եւ ժամկետներում ֆոնդի եւ դրա կառավարման հետ կապված իրականացված գործողությունների մասին հաշվետվություն է ներկայացնում ֆոնդի մասնակիցներին:

6. Օրենքով ֆոնդի կառավարչին կարող են ներկայացվել պահանջներ եւ նրանց համար սահմանվել լրացուցիչ պարտականություններ:

Հոդված 968.8. Ֆոնդի կառավարման գործառույթների պատվիրակումը

Ֆոնդի կառավարիչը կարող է ֆոնդի կառավարման գործառույթների մի մասը պատվիրակել երրորդ անձին` առավել արդյունավետ կառավարման նպատակով, եթե այդպիսի հնարավորություն նախատեսված է ֆոնդի կանոններով: Այդ դեպքում ֆոնդի կառավարիչը շարունակում է պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթների պատշաճ կերպով եւ բարեխղճորեն իրականացման համար:

Հոդված 968.9. Ֆոնդի կառավարչի պատասխանատվությունը

1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել ֆոնդի կառավարման համար օրենքով, այլ իրավական ակտերով եւ (կամ) ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում` ֆիդուցիար պարտականությունների խախտման հետեւանքով ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասը, ինչպես նաեւ բաց թողնված օգուտը, եթե չի ապացուցում, որ նշված խախտումը հետեւանք է անհաղթահարելի ուժի: Սույն մասով նախատեսված դեպքում ֆոնդի կառավարչի կողմից տրված հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:

2. Ֆոնդի կանոնների խախտմամբ կնքված գործարքով պարտավորությունները կատարվում են ֆոնդի կառավարչի հաշվին: Եթե գործարքին մաuնակցող երրորդ անձինք չգիտեին եւ չպետք է իմանային նշված խախտման մաuին, ապա սույն օրենսգրքի 968.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով կնքված գործարքից ծագած պարտավորությունները կատարվում են ֆոնդի ակտիվների հաշվին, իսկ դրանց անբավարար լինելու դեպքում` ֆոնդի կառավարչի հաշվին: Այդ դեպքում ֆոնդի մասնակիցները, իսկ օրենքով նախատեսված դեպքում նաեւ այլ անձինք ձեռք են բերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆոնդի ակտիվների կազմում ներառման ենթակա հատուցում պահանջելու իրավունք:

3. Եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ, ապա ֆոնդի կառավարման կապակցությամբ ծագած պարտավորությունների մարման համար ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում բռնագանձումը կարող է տարածվել ֆոնդի կառավարչի գույքի վրա միայն վերջինիս կողմից համապատասխան գործարքով իր պարտականությունների կատարման ժամանակ անբարեխղճություն կամ ոչ պատշաճ ողջախոհություն դրսեւորելու դեպքում:

Հոդված 968.10. Ֆոնդի կառավարման պայմանագրի փոփոխումը

1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը փոփոխվում է ֆոնդի կանոնների փոփոխության միջոցով:

2. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից` ֆոնդի մասնակիցների առնվազն մեծամասնության համաձայնությամբ: Ընդ որում, ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող փոփոխության կամ այլ էական փոփոխության համար իր համաձայնությունը չտված ֆոնդի մասնակիցը ունի ողջամիտ ժամկետում լուծել ֆոնդի կառավարման պայմանագիրը:

3. Ֆոնդի մասնակցի պահանջով դատարանի վճռի հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է փոփոխվել ֆոնդի կառավարչի փոփոխության ձեւով վերջինիս կողմից օրենքով, այլ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների էական խախտման դեպքում:

Հոդված 968.11. Ֆոնդի կառավարման պայմանագրի դադարումը

1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը դադարում է որպես հետեւանք`

1) ֆոնդի փայի օտարման, այդ թվում` հետգնման (ֆոնդի կառավարման պայմանագրի լուծում).

2) ֆոնդի դադարեցման:

2. Ֆոնդը դադարեցվում է հետեւյալ դեպքերում.

1) լրացել է ֆոնդի կանոններով նախատեսված դրա գործելու ժամկետը.

2) լուծարման, մահվան կամ օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված այլ հիմքերով ֆոնդի կառավարումն իրականացնող անձն ազատվել է ֆոնդի կառավարման պարտականություններն իրականացնելուց եւ չի փոխարինվել այլ անձով:

3) օրենքով եւ ֆոնդի կանոններով նախատեսված այլ դեպքերում:

3. Ֆոնդի դադարեցումը պետք է իրականացվի այնպիսի ժամկետներում (առնվազն երկու ամիս) եւ այնպիսի կարգով (համապատասխան հրապարակայնության ապահովում), որպեսզի ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը իրական հնարավորություն ունենան այդ գործարքներով իրենց պահանջները ներկայացնել ֆոնդի ակտիվների նկատմամբ: Ֆոնդի դադարեցումից հետո ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը նշված գործարքներով իրենց պահանջները կարող են ներկայացնել ֆոնդի կառավարչի գույքի նկատմամբ միայն այն դեպքում, եթե վերջինս չի ապահովել ֆոնդի դադարեցման կարգի նկատմամբ սույն մասով նախատեսված պահանջները:

4. Ֆոնդի դադարեցման հիմքով ֆոնդի կառավարման պայմանագրի դադարման դեպքում ֆոնդի կառավարման արդյունքում առաջացած բոլոր պահանջները սույն գլխով նախատեսված կարգով ֆոնդի ակտիվների հաշվին կատարվելուց հետո ֆոնդի (ենթաֆոնդի) մնացած ակտիվները բաշխվում են ֆոնդի (տվյալ ենթաֆոնդի) մասնակիցների միջեւ ֆոնդում նրանց մասնակցության չափին համամասնորեն:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ին:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ներդրումային ֆոնդերի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրողների իրավունքների պաշտպանությունն է, կոլեկտիվ ներդրումային համակարգի զարգացումը եւ ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդերի կառավարիչների ստեղծման ու գործունեության համար միասնական կանոնների սահմանումը, ֆինանսական միջնորդության ավելացումը եւ արժեթղթերի շուկայում բնակչության լայն զանգվածների ներգրավումը: Օրենքը կարգավորում է ներդրումային ֆոնդերի տեսակները, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների եւ ներդրումային ֆոնդերի պահառուների իրավական կարգավիճակը, ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդերի կառավարիչների կազմավորման, գործունեության, կառավարման ու դադարեցման, ինչպես նաեւ ներդրողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկեռությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ: