Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0171-08.07.2003--010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի վերջում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման, արտահանման, պահպանման, վաճառքի եւ արտադրության համար բույսերի պաշտպանության ծառայության կողմից տրված բացասական եզրակացության հիման վրա ագրարային պետական տեսուչն իրավունք ունի նշանակել վարչական տույժեր, ինչպես նաեւ այդ մասին հաղորդել իրավասու պետական մարմիններին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: