Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-78324-30.11.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի`

ա) 1-ին մասից հանել «(եկամտահարկին)» բառը,

բ) 2-րդ մասից հանել «եւ (կամ) եկամտահարկի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածից հանել «(եկամտահարկի)» բառը:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 19-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(կամ եկամտահարկի)» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
 

Հիմնավորում

«Եկամտային հարկի մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով: Նախագծի հիմնական նպատակը «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների միասնականացումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում առկա են մի շարք տարբերություններ, որոնք որոշակի դժվարություններ են առաջացնում հարկ վճարողների համար: Մասնավորապես, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է եկամտահարկի բազայի հաշվարկման դրամարկղային մեթոդը, մինչդեռ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվում է եկամուտների հաշվեգրման մեթոդը: Տարբեր են նաեւ եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարման ժամկետները: Միաժամանակ, գործող օրենսդրական դաշտը չի նպաստում կենսաթոշակային ապահովության համակարգի զարգացմանը, որը պետք է դրսեւորվի կենսաթոշակային ապահովության համակարգի ֆինանսական կայունության աստիճանի բարելավմամբ, կենսաթոշակների եւ անհատական եկամուտների միջեւ ուղղակի կապի ձեւավորմամբ եւ փոխհատուցման գործակցի (միջին կենսաթոշակ-միջին աշխատավարձ հարաբերակցություն) բարձրացմամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`
 

  • միասնականացնել «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները,
     
  • կրճատել հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակը,
     
  • միասնականացնել եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման ժամկետներն ու մեթոդները,
     
  • բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք կենսաթոշակային բարեթոխումների համար:

    2. Կարգավորման առարկան. նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների կողմից կատարվող եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների միասնականեցումն ապահովող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման համար նպաստավոր միջավայր ձեւավորող օրենսդրական դաշտն է:

    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ.

  • կկրճատվի հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակը,
     
  • կմիասնականացվի եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգը,
     
  • նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման համար,
     
  •  կբարելավվի կենսաթոշակային ապահովության համակարգի ֆինանսական կայունության աստիճանը,
     
  •  ուղղակի կապ կձեւավորվի կենսաթոշակների եւ անհատական եկամուտների չափերի միջեւ,
     
  •  նկատելիորեն կբարձրանա փոխհատուցման գործակիցը (միջին կենսաթոշակ-միջին աշխատավարձ հարաբերակցություն):

    «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: