Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի Կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի «դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու,» բառերից հետո լրացնել «բացի խմբագրական եւ տեխնիկական բնույթի (նկատի ունենալով որեւէ իմաստային կամ բովանդակային փոփոխություն չառաջացնող տառային, թվային կամ կետադրական նիշ) փոփոխություններից եւ լրացումներից, որոնք հաստատվում են կուսակցութան մշտական գործող ղեկավար մարմնի կողմից,» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Համաձայն «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի կուսակցությունների կանոնադրական ցանկացած փոփոխություն եւ լրացում կատարվում է համագումարի հաստատմամբ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտություն է լինում կանոնադրության մեջ կատարել զուտ տեխնիկական կամ խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ, որոնք բխում են նաեւ անընդհատ փոփոխվող օրենքների պահանջներից եւ այստեղ առաջանում է անհարմարություն նման առիթով համագումար հրավիրելու ոչ բովանդակային փոփոխությունները եւ լրացումները հաստատելու համար: Այդ պատճառով, սույն փոփոխությամբ առաջարկում եմ դյուրացնել գործընթացը, եւ ոչ բովանդակային` տեխնիկական, խմբագրական փոփոխություններն ու լրացումներն իրականացնել եւ հաստատել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից: