Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-786-02.12.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 32-րդ կետով.

«քննարկում է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ Պալատի եւ այլ իրավասու պետական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքները եւ իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 171-րդ կետի պահանջից եւ պայմանավորված է համայնքների ավագանիների կողմից Վերահսկիչ պալատի եւ այլ պետական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքների պարտադիր քննարկման պահանջի  օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ: