Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-787-02.12.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 4-րդ  հոդվածի 1-ին մասում`

1. «Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությունը կարգավորվում է» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են» բառերով.

2. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. աշխատավորների ներկայացուցիչների, ինչպես նաեւ գործատուների միությունների, դրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը.»

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 5. ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ   ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ  ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

1. Գործատուն կարող է ընդունել ներքին եւ անհատական իրավական ակտեր:

Եթե ներքին եւ անհատական իրավական ակտերը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաuտ են, քան աշխատանքային oրենuդրությամբ եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար uահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատաuխան մաuերն իրավաբանական ուժ չունեն:

2. Գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերը ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների  տեuքով, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերով:

3. Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) եւ հանգuտի  ժամանակացույցերը (գրաֆիկները) հաuտատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի եւ հերթապահության ներգրավելու, ինչպեu նաեւ uույն oրենuգրքով եւ այլ իրավական ակտերով նախատեuված դեպքերում:

4. Անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր:

5. Գործատուի ընդունած ներքին եւ անհատական իրավական ակտերը ուժի մեջ են մտնում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Գործատուի ընդունած ներքին եւ անհատական իրավական ակտերը պահպանվում եւ արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը «աշխատանքային հարաբերությունները» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն հարաբերությունների, որոնք վերաբերում են աշխատաժամանակի եւ հանգստի ռեժիմին, աշխատանքի վարձատրությանը,  աշխատողների անվտանգությանը եւ առողջությանը» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 14. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային oրենuդրությամբ uահմանված կարգով կնքված գրավոր կամ բանավոր աշխատանքային պայմանագրի  հիման վրա:»:

Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածում`

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Աշխատող են համարվում նաեւ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի  գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան  անձինք:»:

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1 եւ 2.2 մասեր.

« 2.1 Մինչեւ տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը եւ բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` սույն օրենսգրքի  101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 155-րդ հոդվածին համապատասխան:

2.2 Մինչեւ տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, սպորտային, թատերական եւ համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում եւ ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը եւ (կամ) կատարմանը, ինչպես նաեւ այլ ստեղծագործական աշխատանքների կատարմանը` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի համաձայնության դեպքում, ինչը չպետք է խոչընդոտի նրանց կրթությանը եւ առողջությանը, անվտանգությանը եւ բարոյականությանը` սույն օրենսգրքի  101-րդ, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի, 155-րդ հոդվածներով նախատեսված կարգով»:

3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 3. Մինչեւ տասնութ տարեկան անձիք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին` բացառությամբ սպորտային (մարզական) եւ մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:».

4. լրացնել 4-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Մինչեւ 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:»:

Հոդված 6. Օրենսգրքի 18-րդ հոդվածի`

1.  2-րդ մասը «տեսակից» բառից հետո լրացնել « եւ ֆիզիկական անձը» բառերով.

2.  3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 20-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետը «հատուկ» բառից հետո լրացնել «կամ մասնագիտական» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները` արհեuտակցական միությունները կամ աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված մարմինը: Աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված, աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնող եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանող մարմինը ունի արհեստակցական միությանը հավասար իրավունքներ` բացառությամբ գործադուլ անելու իրավունքից:

Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության դեպքում` աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության եւ շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին: »:

Հոդված 9. Օրենսգրքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 24. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ

Աշխատողների ներկայացուցիչներն աշխատողների աշխատանքային, մաuնագիտական, տնտեuական եւ uոցիալական իրավունքներն ու շահերը պաշտպանելիu ղեկավարվում են  uույն oրենuգրքով, oրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով եւ իրենց կանոնադրություններով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «գործադուլներ» բառից հետո լրացնել  «( այդ թվում` նախազգուշական)» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 33-րդ եւ 35-րդ հոդվածներում, 41-րդ հոդվածի 4-րդ կետում, 250-րդ հոդվածի 3-րդ մասում «արհեստակցական միություններ» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «աշխատողների ներկայացուցիչներ» բառերով իրենց հոլովաձեւերով:

Հոդված 12. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենսգրքի 38-րդ հոդվածում`

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները»:

2. 3-րդ մասի`

1) 4-րդ կետը «մարմնի» բառից հետո լրացնել «կամ գործատուի իրավական» բառերով,

2) 5-րդ կետը «մարմնի» բառից հետո լրացնել ,«գործատուի» բառով, իսկ «հակասող» բառից հետո` «իրավական» բառով:»:

Հոդված 14. Օրենսգրքի 44-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. UՈՒՅՆ OՐԵՆUԳՐՔԻ 2-ՐԴ ԲԱԺՆԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Օրենքով uահմանված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ, uույն oրենuգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառվում են սույն  oրենսգրքով սահմանված կարգով:

2. Հատուկ ծառայությունների աշխատողների,  քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մաuնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում uույն oրենuգրքի 2-րդ բաժնում uահմանված նորմերը:»:

Հոդված 15. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասը «(գործատուի ներկայացուցչի)» բառերից հետո լրացնել «եւ աշխատողների ներկայացուցիչների» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասում «արհեստակցական միության» բառերը փոխարինել «ներկայացուցիչների» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերն են կազմակերպության աշխատողների կոլեկտիվը՝ ի դեմս կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչի, եւ գործատուն՝ ի դեմս կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի:

2. Կազմակերպությունում աշխատողների մեկից ավելի ներկայացուցիչների  առկայության դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է աշխատողների ներկայացուցչական միասնական մարմնի եւ գործատուի միջեւ:

3. Աշխատողների ներկայացուցչական միասնական մարմինը ստեղծում են աշխատողների ներկայացուցիչները՝ համապատասխան բանակցությունների միջոցով: Աշխատողների ներկայացուցիչների համաձայնության բացակայության պատճառով աշխատողների միասնական ներկայացուցչական մարմին չստեղծվելու դեպքում միասնական ներկայացուցչական մարմնի ստեղծման մասին որոշում կարող է ընդունել աշխատողների ժողովը (համաժողովը):

4. Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության պատճառով աշխատողների ներկայացուցչության եւ շահերի պաշտպանության գործառույթները համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը փոխանցված լինելու դեպքում կոլեկտիվ պայմանագրի կողմերն են գործատուն եւ համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությունը:»:

Հոդված 18. Օրենսգրքի 59-րդ հոդվածի`

1. 4-րդ մասի «բացառությամբ» բառից հետո լրացնել «կազմակերպության վերակազմակերպման դեպքի, ինչպես նաեւ» բառերով:

2. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենսգրքի 74-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Կազմակերպությունում արհեuտակցական միության բացակայության  դեպքում գործադուլ (ներառյալ նախազգուշական) հայտարարելու գործառույթները կազմակերպության  աշխատողների կոլեկտիվի ժողովի (համաժողովի) որոշմամբ փոխանցվում է համապատաuխան ճյուղային կամ տարածքային  արհեuտակցական միությանը:»:

Հոդված 20. Օրենսգրքի  12-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»:

Հոդված 21. Օրենսգրքի 83-րդ հոդվածից հանել «կամ մատուցել որոշակի ծառայություններ» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 84-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 84. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 Աշխատանքի ընդունման մասին իրավական ակտում նշվում են`

1) իրավական ակտը ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.

2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաեւ հայրանունը.

3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, իր ցանությամբ` հայրանունը.

4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).

5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.

6) պաշտոնի անվանումը եւ (կամ) աշխատանքային գործառույթները.

7) աշխատավարձի չափը եւ (կամ) այն որոշելու ձեւը.

8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները.

9) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).

10) կողմերի համաձայնությամբ` փորձաշրջանի տեւողությունը.

11) իրավական ակտի ընդունման հիմքը (անձի դիմումը, աշխատողին մեկ այլ գործատուի մոտ տեղափոխելու վերաբերյալ համաձայնությունը, գրավոր աշխատանքային պայմանագիրը եւ այլն)` առկայության դեպքում.

12) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:»

Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել «84.1»  հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 84.1. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԵՎ  ՕՐԵՆՔ

1. Աշխատանքային պայմանագիրը պետք է համապատաuխանի այն կնքելու պահին գործող oրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով uահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

2. Եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է oրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ, որը uահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիu գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացառությամբ այն դեպքերի, երբ oրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով uահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա: Օրենսդրությամբ ավելի բարենպաստ պայմաններ սահմանվելու դեպքում` աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանեցվի օրենսդրության պահանջներին: »:

Հոդված 24. Օրենսգրքի 85-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 85. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԿՆՔՄԱՆ  ԿԱՐԳԸ

1. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է  բանավոր  կամ գրավոր: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր`  կողմերից մեկի  պահանջով, երկու օրինակից`  կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

2. Աշխատանքի ընդունումը  ձեւակերպվում է գործատուի կամ նրա կողմից լիազորված, աշխատանքի ընդունելու  իրավասություն ունեցող անձի ընդունած իրավական ակտով, որը աշխատողին է հանձնվում պատշաճ կարգով:

3. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

4. Աշխատողը պարտավոր է աշխատանքի ընդունման մասին իրավական ակտում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքի ընդունման մասին իրավական ակտում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է այն չեղյալ ճանաչելու վերաբերյալ իրավական ակտ ընդունելու համար: »:

Հոդված 25. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասում`

1. առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատանքի ընդունման մասին իրավական ակտն ընդունելուց առաջ գործատուն պարտավոր է աշխատողից պահանջել հետեւյալ փաuտաթղթերը».

2. Ուժը կորցրած ճանաչել վերջին պարբերությունը:

Հոդված 26. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

«4) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը (լրացվում է լիազոր մարմնի կողմից).

5) պետական այն ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը, որը նորմատիվ իրավական ակտերին համապատասխան հաշվարկվում է աշխատանքային ստաժում (լրացվում է լիազոր մարմնի կողմից).

6) գրառման հիմքը` իրավական ակտի համարը,  ընդունման օրը, ամիսը, տարին:

7) միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը (լրացվում է այն գործատուի կողմից, որի մոտ անձն անցել է աշխատանքի սովորելու ընթացքում կամ ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո).

8) պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը (լրացվում է այն գործատուի կողմից, որի մոտ անձն անցել է աշխատանքի զորացրվելուց հետո):»:

Հոդված 27. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում   «Ընտրության միջոցով աշխատանքի ընդունվողները» բառերը փոխարինել «Ընտրովի պաշտոն զբաղեցնողները» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 95-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 95. ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե uույն oրենuգրքով կամ oրենքներով այլ բան նախատեuված չէ:

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի uահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեuված աշխատանքների ավարտման սահմանումով :

3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաեւ`

1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.

2) համատեղությամբ աշխատանք կատարողների հետ.

3) uեզոնային աշխատանքներ կատարողների հետ.

4) ժամանակավոր (մինչեւ երկու ամիu ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.

5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.

6) օտարերկրացիների հետ ` աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով:

Հոդված 29. Օրենսգրքի 97-րդ հոդվածն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 30. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 31. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`

1.  2-րդ մասը «հիշատակի օրերին» բառերից հետո լրացնել «բացառությամբ մինչեւ 18 տարեկան անձանց» բառերով, իսկ «վճարումը կատարվում է սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված» բառերը փոխարինել «վճարվում է  ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով» բառերով.

2. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 32. Օրենսգրքի 102-րդ հոդվածի`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անօրինական է համարվում առանց սույն օրենսգրքով սահմանված` աշխատանքի ընդունման վերաբերյալ իրավական ակտի կատարվող աշխատանքը:»:

2. լրացնել 1.1 մասով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Աշխատանքի ընդունելու իրավասություն ունեցող անձի համաձայնությամբ (թույտվությամբ) աշխատանքի անցնելը  (փաստացի աշխատանք կատարելը), եթե դա հաստատվում է ապացույցներով,  համարվում է աշխատանքային պայմանագրի կնքում եւ առաջացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրավահարաբերություններ: Այդ դեպքում աշխատանքային իրավահարաբերութունների ծագման սկիզբ է համարվում փաստացի աշխատանքի անցնելու օրը:»:

Հոդված 33. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը «կարող է» բառերից հետո լրացնել «գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 105-րդ հոդվածը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 105. ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  ՓՈՓՈԽԵԼԸ

 1.  Աշխատողին նույն  գործատուի մոտ այլ աշխատանքի կամ այլ վայր փոխադրելը, թեկուզեւ  գործատուի  հետ միաuին, ինչպեu նաեւ այլ  գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելը թույլատրվում է միայն աշխատողի  համաձայնությամբ:

2. Արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները` նույն մաuնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանքը շարունակելու դեպքում:

3. Աշխատանքի վարձատրության չափը, արտոնությունները, աշխատանքի ռեժիմը, ոչ լրիվ աշխատաժամանակ uահմանելը կամ վերացնելը, տարակարգերը եւ պաշտոնների անվանումները, կազմակերպության այլ վայր փոխադրվելն  էական պայմաններ են, որոնց փոփոխելու դեպքում գործատուն   պետք է  աշխատողին տեղյակ պահի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

4. Այլ աշխատանքի փոխադրում չի համարվում եւ աշխատողի համաձայնությունը չի պահանջվում նույն գործատուի մոտ այլ աշխատատեղ, նույն վայրում այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխելը, այլ մեխանիզմի կամ ագրեգատի վրա աշխատանք հանձնարարելը` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատավարձի, մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի սահմաններում:

Աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որը առողջական վիճակի բերումով նրան հակացուցված  է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:

5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իuկ աշխատողը համաձայն չէ աշխատանքը շարունակել նոր պայմաններում, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է uույն oրենuգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:

6. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության պայմանները գործատուն կարող է փոփոխել միայն oրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում:»:

Հոդված 35. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի «1-ին, 3-րդ ու 4-րդ» բառերը փոխարինել «4-րդ եւ 6-րդ» բառերով, իսկ «եւ 2-րդ մասով» բառերը հանել:

Հոդված 36. Օրենսգրքի 109-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 109. Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի համաձայնությամբ.

2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

3) աշխատողի նախաձեռնությամբ.

4) գործատուի նախաձեռնությամբ.

5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

6) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակել աշխատանքը.

7) եթե oրենuդրությամբ uահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.

8) եթե աշխատողը  մինչեւ տաuնվեց տարեկան է, եւ ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն, նրա առողջության նկատմամբ հuկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի պետական տեuուչը պահանջում են աշխատանքային պայմանագրի լուծում.

9) գործատուի մոտ այլ վայր փոխադրվելու դեպքում, եթե  աշխատողը հրաժարվում է այլ վայր աշխատանքի փոխադրվել, ինչպես նաեւ աշխատանքի էական պայմանների փոփոխվելու դեպքում.

10)  ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.

11) աշխատողի մահվան դեպքում.

12) սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն  ներկայացված տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.

13) որոշակի աշխատանքներ կատարելու հատուկ իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի կողմից թաքցնելու դեպքում:»:

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում  աշխատանքային պայմանագրի լուծումը ձեւակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով:»:

Հոդված 37. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 3-րդ մասում «փոխարեն» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են  աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ :»:

Հոդված 38. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի «տասնչորս» բառը փոխարինել «երեսուն» բառով:

Հոդված 39. Օրենսգրքի 113-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 113. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպեu նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`

1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում.

2) արտադրության ծավալների, տնտեuական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի եւ (կամ) հաստիքների կրճատման դեպքում.

3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատաuխանելու դեպքում.

4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում.

5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իր վրա դրված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.

6) աշխատողի նկատմամբ վuտահությունը կորցնելու դեպքում.

7) աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետեւանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 oր անընդմեջ կամ վերջին տաuներկու ամuվա ընթացքում` ավելի քան 140 oր, եթե oրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով uահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).

8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում.

9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում.

10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում.

11) աշխատողի կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարող գործողություններ կատարելու դեպքում.

12) իր եւ այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնական դիրքը օգտագործելու, ինչպես նաեւ կամայականություն դրսեւորելու դեպքում:

2. Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերով նախատեuված  հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային  պայմանագիրը լուծելիu գործատուն պարտավոր է այդ մաuին աշխատողին ծանուցել uույն oրենuգրքի 115-րդ հոդվածով նախատեuված ժամկետներում:

3. Uույն հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեuված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների uահմաններում աշխատողին առաջարկել է նրա մաuնագիտական պատրաuտվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատաuխան այլ աշխատանք, իuկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Գործատուի մոտ համապատաuխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:»:

Հոդված 40. Օրենսգրքի 114-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 1-ին կետը «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «`բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով.

2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1 կետով.

«2.1) հղի կանանց` հղիության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում,»:

3.  3-րդ մասից հանել «կամ գործատուի սնանկ ճանաչման» բառերը.

4. 4-րդ մասի 4-րդ կետն «ընտանեկան դրությունը» բառերից հետո լրացնել «տարիքը,» բառով.

5. 4-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 41. Օրենսգրքի 115-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «3-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով, իսկ երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Uույն oրենuգրքի 109 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով եւ 113-րդ հոդվածի 1-ին մաuի  3-րդ, 7-րդ  կետերով նախատեuված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչեւ վեց ամիս աշխատողին` ոչ ուշ քան 10 օր առաջ, վեց ամսից մինչեւ մեկ տարի  աշխատողին` ոչ ուշ քան 14 օր առաջ, մեկից մինչեւ հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից  մինչեւ տաս տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչեւ տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:».

2. 2-րդ մասում «ժամային» բառը փոխարինել «օրական» բառով :

Հոդված 42. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի  «ազատվող աշխատողների թվաքանակի» բառերից հետո լրացնել «ըստ մասնագիտությունների, ըստ սեռատարիքային կազմի» բառերով :

Հոդված 43. Օրենսգրքի 117-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել :

Հոդված 44. Օրենսգրքի 119-րդ հոդվածի`

1. 1-ին մասից հանել «(արհեստակցական միության)» եւ «եւ 123-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը, «2-րդ, 5-7-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 6-րդ, 8-12-րդ» բառերով.

2. 4-րդ մասից հանել «աշխատանքային» բառը:

Հոդված 45. Օրենսգրքի 120-րդ հոդվածում`

 1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը,  եթե առողջական վիճակի պատճառով աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները կամ աշխատողի մասնագիտական ունակությունները կամ գործնական հատկանիշները չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնի կամ կատարվող աշխատանքի համար օրենսդրությամբ եւ(կամ) գործատուի ներքին իրավական ակտով սահմանված պահանջներին:»:

2. 3-րդ մասում «բժշկական» բառը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննական» բառերով :

Հոդված 46. Օրենսգրքի 121-րդ հոդվածում`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողը ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ:» :

2. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 47. Օրենսգրքի 122-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 122. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎUՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Գործատուն իրավունք ունի uույն oրենuգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաuի 6-րդ կետով նախատեuված հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը վuտահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`

1) դրամական կամ ապրանքային արժեքներ uպաuարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետեւանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս,

2) դաuտիարակչական ֆունկցիաներ կատարող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի  արարք,

3) հրապարակել է պետական, ծառայողական, առեւտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մաuին հայտնել է մրցակից կազմակերպությանը,

4) փչացրել, վնասել, կորցրել է գործատուի գույքը կամ այդ գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ:»:

Հոդված 48. Օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 123. ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՌԱՆՑ  ԾԱՆՈՒՑԵԼՈՒ

Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-12-րդ կետերով նախատեսված դեպքերում թույլատրվում է աշխատանքային պայմանագիրը լուծել` առանց աշխատողին ծանուցելու:» :

Հոդված 49. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի «Ժամկետային» բառից հետո լրացնել «պարտադիր» բառը:

Հոդված 50. Օրենսգրքի 125-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել :

Հոդված 51. Օրենսգրքի 126-րդ հոդվածում «համար» բառից հետո լրացնել «եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի եւ (կամ) հաստիքների կրճատում:» բառերը:

Հոդված 52. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 128. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ  ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԱՀՎԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

Ֆիզիկական անձ  գործատուի մահվան դեպքում   աշխատանքային պայմանագիրը կարող են լուծել գործատուի ժառանգները, այդպիսիք չլինելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված գործատուի մահվան օրը:» :

Հոդված 53. Օրենսգրքի 129-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բացառությամբ սույն oրենuգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-12-րդ կետերով նախատեսված դեպքերի, սույն օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով նախատեuված այլ հիմքերով, ինչպես նաեւ 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով եւ 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում, գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաuտ`

1) մինչեւ վեց ամիս աշխատելու դեպքում` 8 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով,

2) վեց ամսից մինչեւ մեկ տարի աշխատելու դեպքում` 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.

3) մեկից մինչեւ հինգ  տարի աշխատելու դեպքում` 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.

4)  հինգից  մինչեւ տաս տարի աշխատելու դեպքում` 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.

5) տասից մինչեւ տասնհինգ տարի աշխատելու դեպքում` 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.

6)  տասնհիգ տարի եւ ավելի աշխատելու դեպքում` 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով:»

2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեuվել արձակման նպաuտի վճարում ավելի երկար ժամանակահատվածով:»:

Հոդված 54. Օրենսգրքի 130-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում է (տեղափոխվում է) այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:» :

Հոդված 55. Օրենսգրքի 133-րդ հոդվածի «uահմանում է գործատուն` uույն oրենuգրքի պահանջներին համապատաuխան» բառերը փոխարինել «սահմանվում է օրենքով» բառերով :

Հոդված 56. Օրենսգրքի 139-րդ  հոդվածում`

 1. 3-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Աշխատաժամանակի առավելագույն տեւողությունը` ներառյալ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի եւ սնվելու համար ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:».

 2. լրացնել 4.1 մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Ճկուն ռեժիմով աշխատանքներ կատարելիս աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է կողմերի համաձայնությամբ, սույն օրենսգրքի 139-141-րդ հոդվածներով սահմանված ժամկետներով:»:

Հոդված 57. Օրենսգրքի 140-րդ  հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատաժամանակի կրճատ տեւողություն uահմանվում է`

1) մինչեւ յոթ տարեկան երեխաների  համար օրական երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավել քան չորս ժամ,

2) յոթից մինչեւ տասներկու տարեկան երեխաների համար օրական  երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավել քան վեց ժամ,

3) տասներկուսից մինչեւ տասնհինգ տարեկան երեխաների համար օրական չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավել քան տասներկու  ժամ,

4) տաuնհինգից մինչեւ տաuնվեց տարեկան աշխատողների համար`  շաբաթական 24 ժամ,

5)  տաuնվեցից մինչեւ տաuնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ.

6) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնաuակար գործոնների uահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մաuին իրավական ակտերով uահմանված առողջության համար անվտանգ մակարդակի,  աշխատաժամանակը uահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:»:

Հոդված 58. Օրենսգրքի 142-րդ հոդվածում`

1. 1-ին մասում «արհեստակցական միության հետ» բառերը փոխարինել «կոլեկտիվ պայմանագիրը ստորագրած մարմնի հետ» բառերով.

2. 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրակրթական համակարգի աշխատողների համար կարող է սահմանվել  վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգօրյա աշխատանքային շաբաթով:».

3. 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.  « Կազմակերպության աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել  ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց երկու ամիս առաջ: Գործատուն պարտավոր է ապահովել աշխատողների աշխատանքների կատարման հերթափոխության համաչափությունը:».

4. 4-րդ մասը «արգելվում է» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենսգրքի 145 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նախատեսված դեպքի» բառերով:

Հոդված 59. Օրենսգրքի 144-րդ  հոդվածում`

1.  1-ին մասի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

2.  3-րդ մասի 3-րդ կետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) առողջության համար վնասակար եւ (կամ) վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատողները».

3.  5-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 60. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասում`

1. «120 ժամը» բառերը փոխարինել «180 ժամը» բառերով.

2. 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 61. Օրենսգրքի 147-րդ  հոդվածի`

 1. 1-ին մասը «կրճատ» բառից հետո լրացնել «եւ ոչ լրիվ» բառերով.

 2. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 62. Օրենսգրքի 148-րդ  հոդվածի`

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:».

2. 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 63. Օրենսգրքի 155-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «գործատուն» բառով:

2.  6-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «եւ մինչեւ տասնութ տարեկան» բառերը:

Հոդված 64. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «եւ մինչեւ տասնութ տարեկան» բառերը:

Հոդված 65. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում`

1. «օրացուցային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով.

2.  2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 66. Օրենսգրքի 159-րդ հոդվածում`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:».

2. լրացնել նոր «3.» մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ` բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի :»:

Հոդված 67. Օրենսգրքի 160-րդ հոդվածում «մինչեւ 35 օր տեւողությամբ» բառերը փոխարինել «25 աշխատանքային օր տեւողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում եւ 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում» բառերով, իսկ «մինչեւ 48 օր տեւողությամբ» բառերը փոխարինել « 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում եւ 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում » բառերով:

Հոդված 68. Օրենսգրքի 163-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 163. ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ  ՄԱUԵՐՈՎ  ՏԱԼԸ

Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Այդ դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում եւ 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:»:

Հոդված 69. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ կետից հանել  «, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ աշխատողը գտնվում է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.» բառերը:

Հոդված 70. Օրենսգրքի 167-րդ հոդվածում`

1. 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «, կամ գործատուի ու աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չoգտագործված մաuը տեղափոխվում է այլ ժամանակ» բառերը.

2.  3-րդ մասը «աշխատանքային տարում» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ քան 18 ամսվա ընթացքում` սկսած արձակուրդ հատկացնելու աշխատանքային տարվա վերջից:» բառերով:

Հոդված 71. Օրենսգրքի 168-րդ հոդվածում «6-րդ եւ 7-րդ կետերով» բառերը փոխարինել «5-րդ եւ 6-րդ բառերով», «123-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ» բառերը փոխարինել «109-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ», իսկ «արձակուրդը» բառից հետո լրացնել «այդ իրավունքը ձեռք բերած» բառերով:

Հոդված 72. Օրենսգրքի  169-րդ հոդվածի`

 1. 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով ամենամյա արձակուրդի համար կարող են սահմանվել ավելի մեծ վճարումներ, քան սահմանված է սույն օրենսգրքով` բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:»:

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով «Սույն օրենսգրքի 166 հոդվածի համաձայն աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում, այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:».

 Հոդված 73. Օրենսգրքի 170-րդ հոդվածի`

1. 1-ին մասից  հանել «նվազագույն»  բառը.

2. «հետեւանքով» բառից հետո լրացնել «ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած» բառերով.

3. 2-րդ մասից հանել` «անկախ դրա գործողության ժամկետից» բառերը:

Հոդված 74. Օրենսգրքի 171-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը:»:

Հոդված 75. Օրենսգրքի 174-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է եռօրյա արձակուրդ» բառերը  փոխարինել «տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար  երեք աշխատանքային օր» բառերով.

2. 1-ին  եւ 2-րդ մասերում «միջնակարգ» բառը փոխարինել «միջին» բառով.

3. 2-րդ մասը «օր» եւ «օրերի» բառերից առաջ լրացնել «աշխատանքային» բառը:

Հոդված 76. Օրենսգրքի 175-րդ հոդվածի`

1. վերնագրում «աշխատանքից» բառը փոխարինել «աշխատանքային պարտականությունների կատարումից» բառերով.

2. 2-րդ մասը «աշխատողը» բառից հետո լրացնել «, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման  մարմինների աշխատողների  միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից:» բառերով.

3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից մինչեւ վեց աշխատանքային օր ժամկետով` աշխատողների ներկայացուցչական մարմինների միջոցառումներին մասնակցելու կամ որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի անդամ` որակավորումը բարձրացնելու համար: Աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման եւ այդ օրերի համար վճարման կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ:»:

Հոդված 77. Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի քան 60 օր տեւողությամբ:»:

Հոդված 78. Օրենսգրքի 177-րդ  հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 79. Օրենսգրքի 178-րդ  հոդվածի`

1.  3-րդ մասից հանել «ցանկացած եղանակով» բառերը.

2.  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Աշխատողի աշխատավարձը սահմանվում է օրենքով, իրավական այլ ակտերով, կողմերի համաձայնությամբ: Աշխատողի աշխատավարձը կախված  է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից:»:

Հոդված 80.  Օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Աշխատավարձի վարձատրության նվազագույն» բառերը փոխարինել «Նվազագույն աշխատավարձի» բառերով:

Հոդված 81. Օրենսգրքի 180-րդ հոդվածում`

1. 1-ին մասը «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «կամ կոլեկտիվ պայմանագրով» բառերով:

2. 2-րդ մասում «Ժամավճարային» բառը փոխարինել «Ժամային, գործավարձային» բառերով, «պայմանագրերով» բառից հետո լրացնել «կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով»:

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1 մաս.

«2.1. Աշխատողի ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ պայմանագրով, գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված, ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի  վրա բաժանելու միջոցով: »:

Հոդված 82. Օրենսգրքի 183-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 183. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ` ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ,  ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում:

2. Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների եւ ցուցանիշների ցուցակով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների եւ ցուցանիշների ցուցակով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս քան 50 տոկոսի չափով:»:

Հոդված 83. Օրենսգրքի 184-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 184. ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

«Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափից բացի վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:»:

Հոդված 84. Օրենսգրքի 185-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 185. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ` ՏՈՆԱԿԱՆ   ԵՎ  ՀԻՇԱՏԱԿԻ,  ՀԱՆԳUՏՅԱՆ  OՐԵՐԻՆ

1. Հանգստյան եւ սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով,  կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամuվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգuտյան oր, կամ այդ oրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:»:

2.  Աշխատանքի ժամանակացույցով սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով:»:

Հոդված 85. Օրենսգրքի 187-րդ հոդվածում «աշխատած փաստացի» բառերը փոխարինել «փաստացի աշխատած» բառերով:

Հոդված 86. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Աշխատողի մեղքով խոտան արտադրանքի դեպքում աշխատանքը չի վարձատրվում:»:

Հոդված 87. Օրենսգրքի 192-րդ հոդվածի վերնագրից հանել  «վայրը» բառը:

Հոդված 88. Օրենսգրքի 195-րդ հոդվածում`

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված  աշխատավարձի (աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:».

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  2.1,  2.2,  2.3,   2.4 մասեր.

«2.1.  Հաշվառման ենթակա տասներկու  լրիվ ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, արձակուրդում, ոչ իր մեղքով պարապուրդում:

2.2. Եթե սույն հոդվածի 2.1 մասում նշված պատճառներից  որեւէ  մեկով տասներկու լրիվ ամիսները չեն ձեւավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում հնարավոր մյուս բոլոր  լրիվ ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի  ընդհանուր գումարը այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ աշխատողին վճարված պարգեւատրման գումարները, որպես կանոն, միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում աշխատած լրիվ ամիսների համամասնական չափով:

2.3. Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում  աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը:

2.4.  Եթե միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ սույն հոդվածի 2.1 մասով սահմանված կարգով հաշվարկից հանված ամիսներում աշխատողի համար հաշվարկվել են պարգեւատրումներ, ապա պարգեւատրման գումարը միջին աշխատավարձի մեջ հաշվի է առնվում լրիվ ամիսների համամասնական չափով:».

3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21.1-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25.2-ի:

Հոդված 89. Օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք վճարման ենթակա աշխատավարձի 1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:»:

Հոդված 90. Օրենսգրքի 201-րդ հոդվածում «3-րդ եւ 4-րդ » բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ » բառերով:

Հոդված 91. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «201.1» հոդվածով.

«Հոդված  201.1 ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Գործատուն, անհրաժեշտության դեպքում իր միջոցների հաշվին, կազմակերպությունում կարող է կազմակերպել աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում` ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը»:

Հոդված 92. Օրենսգրքի 207-րդ հոդվածում «աշխատանքից» բառը փոխարինել «աշխատանքային պարտականությունների կատարումից» բառերով:

Հոդված 93. Օրենսգրքի 209-րդ հոդվածի`

1. «ծառայողական» բառը հանել.

2. 3-րդ մասը «արգելվում է» բառերից հետո լրացնել «միայնակ» բառով:

Հոդված 94. Օրենսգրքի 210-րդ,  211-րդ եւ 221-րդ  հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 95. Օրենսգրքի 213-րդ  հոդվածի 2-րդ մասի`

1. 3-րդ կետից  հանել «ծառայողական» եւ «կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու» բառերը.

2. 2-րդ պարբերությունում «հրապարակել» բառը փոխարինել «ընդունել» բառով:

3. վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «Այդ օրերի համար գանձումները կատարվում են, եթե աշխատողը աշխատանքից ազատվել է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-12-րդ կետերով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 96. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասում «121-րդ եւ 122-րդ հոդվածների» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-12-րդ կետերի» բառերով:

Հոդված 97. Օրենսգրքի 243-րդ հոդվածում`

1. 2-րդ մասից հանել «կազմակերպության մեծությունը,» բառերը.

2. լրացնել 3 մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Աշխատանքի պայմանների դասակարգումը եւ առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը եւ քանակը սահմանվում են օրենքներով եւ այլ իրավական ակտերով: »:

Հոդված 98. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 5-րդ մասում «Վտանգավոր սարքավորումների» բառերը փոխարինել «Սարքավորումների անվտանգ շահագործման»  բառերով:

Հոդված 99. Ուժը կորցրած ճանաչել 248-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 100. Օրենսգրքի 249-րդ  հոդվածի`

1. 2-րդ մասի «քաղցկեղածին» բառը հանել.

2. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին:»:

3. 7-րդ մասում «սկզբնական» բառը փոխարինել «նախնական» բառով:

Հոդված 101. Ուժը կորցրած ճանաչել 252-րդ հոդվածը:

Հոդված 102. Օրենսգրքի 253-րդ հոդվածում «արհեստակցական միությանը» բառերը փոխարինել «աշխատողների ներկայացուցիչներին» բառերով:

Հոդված 103. Օրենսգրքի 257-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

« Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում մինչեւ տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է:»:

Հոդված 104. Օրենսգրքի 258-րդ  հոդվածի`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:».

2. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի հատկացումը:»

3. 4-րդ մասում «աշխատանքից» բառը փոխարինել «աշխատանքային պարտականությունների կատարումից» բառերով.

4. 5-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կրծքով կերակրող կնոջը` մինչեւ երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգuտի եւ սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար  յուրաքանչյուր երեք ժամը մեկ, տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կեu ժամից ոչ պակաu տեւողությամբ:».

5. 5-րդ մասի 3-րդ նախադասությունում «նորածնին» բառը փոխարինել «երեխային» բառով, իսկ «Կնոջ ցանկությամբ նորածնին կերակրելու համար ընդմիջումները կարելի է միավորել եւ միացնել ընդհանուր ընդմիջմանը կամ տեղափոխել աշխատանքային oրվա վերջ` աշխատանքային oրվա տեւողությանը  համապատաuխան կրճատումով:» նախադասությունը հանել:

Հոդված 105. Օրենսգրքի 259-րդ  հոդվածում «առողջությունը երաշխավորում են» բառերը փոխարինել «առողջության պահպանումը երաշխավորվում են» բառերով.

Հոդված 106. Օրենսգրքի 260-րդ  հոդվածի 2-րդ մասի «դատախազությանը» բառը փոխարինել «ապահովագրողին, ՀՀ ոստիկանությանը» բառերով:

Հոդված 107. Օրենսգրքի 261-րդ  հոդվածի 2-րդ մասում «աշխատանքի գլխավոր պետական տեuուչին կամ» բառերը փոխարինել «վարչական եւ (կամ)» բառերով:

Հոդված 108. Օրենսգրքի 265-րդ  հոդվածում`

1. 1-ին մասում «հրամանը» բառը փոխարինել «անհատական իրավական ակտը» բառերով, «կարող են վերականգնվել» բառերը փոխարինել «վերականգնվում են» բառերով:

2. 2-րդ մասում «աշխատավարձի» բառից հետո լրացնել «կրկնակի» բառը:

Հոդված 109. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
 

Տեղեկանք-հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման մասին.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հաշվի առնելով ՀՀ աշխատանքային  օրենսգիրքը (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) գործողության մեջ դնելուց հետո իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 26-ի N775-Ն որոշմամբ սահմանված գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման 8-րդ կետի պահանջը: ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ են հետապնդում նաեւ պարզեցնել ու հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, դրանց կարգավորման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով` ԱՄԿ-ի կոնվեցիաներով եւ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված առանձին դրույթների պահանջներին:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո իրավակիրառական պրակտիկայում առաջ են եկել մի շարք  խնդիրներ, որոնք  կարելի է տարանջատել հետեւյալ խմբերի`
 

  • Օրենսգրքում տեղ գտած որոշակի իրավական նորմերի ներքին հակասության, իրավական դրույթների ոչ սահուն շարադրման արդյունքում դրանց ոչ միանշանակ, տարաբնույթ ընկալման հետեւանքով առաջացող խնդիրներ,
     
  • որոշակի հարաբերությունների կարգավորված չլինելու եւ առանձին հարաբերությունների կարգավորման մեխանիզմները ոչ հստակ լինելու հետեւանքով առաջացող խնդիրներ:


    Նախագծում ներառված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղ գտած եւ դրա կիրարկումից հետո ծագած խնդիրների կանոնակարգման հետեւյալ հիմնական մոտեցումներն ու լուծումները`

    1. քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող   քաղաքացիների մասնակցությամբ  աշխատանքային այն հարաբերությունների կարգավորում, որոնք վերաբերում են աշխատաժամանակի եւ հանգստի ռեժիմին, աշխատանքի վարձատրությանը, աշխատողների անվտանգությանը եւ առողջությանը.

    2.աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտի ներդրում. Այս ինստիտուտի ներառումը նպատակ ունի հնարավորինս նվազեցնել աշխատանքի ընդունվելու ժամանակ տարվող փաստաթղթային ձեւակերպումները՝ սահմանելով, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է բանավոր, եթե այն բովանդակում է միայն աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն պայմանները, բացառությամբ աշխատավարձի չափի, հակառակ դեպքում՝ պայմանագիրը կնքվում է գրավոր: Աշխատանքային պայմանագիրը ցանկացած դեպքում կնքվում է գրավոր (նույնիսկ  նվազագույն պայմանների), եթե դա պահանջում է կողմերից մեկը:

    3. ժամանակավոր բնույթ կրող աշխատանքներում մինչեւ 16 տարեկան անձանց ներգրավելու պայմանների սահմանում` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածով ամրագրված դրույթը. Նախագծում նաեւ սահմանվում են մինչեւ 16 տարեկան անձանց աշխատանքի ընդունվելու առանձնահատկությունները, մինչդեռ գործող աշխատանքային օրենսգիրքը արգելում էր մինչեւ 14 տարեկան անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ներգրավելը:  Սահմանելով մինչեւ 14 տարեկանների աշխատանքի ընդունվելու հնարավորություն՝ Նախագիծը միաժամանակ նշում է այն աշխատանքների սպառիչ ցանկը, որոնց կատարմանը  վերջիններս կարող են ներգրավվել:

    4. կազմակերպության վերակազմակերպման դեպքում կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետին առնչվող հարաբերությունների համալիր կարգավորում.

    5. Օրենսգրքի համապատասխան դրույթներում արտաժամյա եւ գիշերային աշխատանքի համար տրվող  հավելումների չափերի նվազեցում եւ հստակեցում, գիշերային աշխատանքի առավել իրատեսական սահմանման ներառում,  մասնավորապես` 184-րդ հոդվածով նվազեցվել է արտաժամյա եւ գիշերային աշխատանքի վարձատրության չափը՝ գործող օրենսգրքով սահմանված ժամային դրույքաչափի մեկ ու կես անգամից ոչ պակասի փոխարեն սահմանելով առաջին դեպքում 50%, երկրորդ դեպքում 30% հավելում:

    6. աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում լրացուցիչ երաշխիքների սահմանում կոնկրետ աշխատանքների եւ մասնագիտությունների համար.

    7.  տվյալ տարվա ընթացքում արձակուրդի տրամադրման եւ վճարման, աշխատանքից ազատվելու դեպքում արձակուրդից չօգտվելու պարագայում դրամական փոխհատուցման, արձակուրդից հետ կանչելու դեպքում աշխատողին աշխատած օրերի համար եւ արձակուրդի չօգտագործած օրերի համար վճարման խնդիրների հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորում.

    8. պետական կամ հասարարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված պետական եւ տեղական ինքնակառավարման  մարմինների աշխատողների աշխատավարձերի վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորում.

    9. միջին ամսական աշխատավարձի հաշվարկման մեխանիզմների հստակեցում.

    10. աշխատողների մասնագիտական ուսուցման պայմանների սահմանում:

    Նախագծով նախատեսվում են նաեւ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման, արձակման նպաստի վճարման,  նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում վերջնահաշվարկի, փորձաշրջանի ընթացքում աշխատանքի վարձատրության կարգավորման նոր մեխանիզմներ:  Մասնավորապես` Նախագծի 28-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է ներկայացվում 95-րդ հոդվածը, որով օրենսգրքից հանվում է  ժամկետային պայմանագրերի կնքման ժամկետների սահմանափակումը:

    Նախագծի 45-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է ներկայացվում գործող օրենսգրքի 120-րդ հոդվածը, որով գործատուին հնարավորություն է տրվում լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները կամ աշխատողի մասնագիտական ունակությունները կամ գործնական հատկանիշները չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնի կամ կատարվող աշխատանքի համար օրենսդրությամբ եւ/կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված պահանջներին:

    Նախագծի մեկ այլ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում 117-րդ հոդվածը եւ 114-րդ հոդվածով սահմանվում է, որ միայն գործատուի նախաձեռնությամբ արգելվում է լուծել աշխատանքային պայամանագիրը հղի կանանց հետ:

    Նախագծի 53-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է ներկայացվում գործող օրենսգրքի 129-րդ հոդվածը, որով հստակ սահմանվում են աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վճարվող արձակման նպաստի չափերը՝  կախված տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժից. որքան շատ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է վճարվող գումարը:

    Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում 100-րդ հոդվածի 3-րդ մասը, 101-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 177-րդ հոդվածը` նպատակ ունենալով ամենամյա արձակուրդ չհատկացնել եւ ամենամյա արձակուրդի դիմաց դրամական հատուցում չվճարել ամենամյա արձակուրդի իրավունքը ձեռք չբերած անձանց:

    Միաժամանակ, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված պահանջը, նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանում ամրագրված որոշակի դրույթներ հակասում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին եւ որ Նախագծով ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում կարգավորվում են «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունները:

    ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 26-ի N775-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 1-ին կետի 1.3 ենթակետով նախատեսված պահանջի` ՀՀ պետական կառավարման մարմիններին ներկայացվող հաշվետվություների կազմի եւ բովանդակության վերանայում եւ կրճատման նպատակով փոփոխություններ են կատարվել նաեւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում:

    Նշյալ նախագծերը դիտարկելով ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 26-ի N775-Ն որոշմամբ սահմանված գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի տեսանկյունից՝  առանձնացվում են մի շարք խնդիրներ, մասնավորապես`  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ուժը կորցրած է ճանաչվում «Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը»` վերտառությամբ 1697-րդ հոդվածը, որով այլեւս դադարում է աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելու կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելու համար վարչական պատասխանատվությունը. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 24-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է ներկայացվում գործող օրենսգրքի 85-րդ հոդվածը, որից համապատասխանաբար հանվում է  աշխատանքային պայմանագիրը գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում գրանցելու գործատուի պարտականությունը: