ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 41-րդ հոդվածից հանել «41.3 » եւ «169.7 » թվերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 413 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «եւ աշխատանքային ռեժիմը չպահպանելը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 169.5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 169.5. ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՇԽԱՏՈՂ ՊԱՀԵԼԸ
Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող համապատասխան իրավական ակտի աշխատող պահելը առաջացնում է
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 169.7 -րդ հոդված ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 198-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անձնագրի» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 1981 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «-41.3 » թիվը փոխարինել «, 41.2 » թվով, հանել «169.7» թվերը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 235-րդ հոդվածից հանել «1981 » թիվը:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: