Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 41-րդ հոդվածից հանել «41.3» եւ «169.7» թվերը:
Հոդված 2. Օրենսգրքի 41.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «եւ աշխատանքային ռեժիմը չպահպանելը» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 169.5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.5. Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը
Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»:
Հոդված 5. Օրենսգրքի 169.7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենսգրքի 198-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում ,անձնագրիե բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 198.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «, 41.3» թիվը փոխարինել «, 41.2» թվով, հանել «169.7» թիվը:
Հոդված 9. Օրենսգրքի 235-րդ հոդվածից հանել «198.1» թիվը, իսկ 244.2-րդ հոդվածից` «169.7» թիվը:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: