Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-790-03.12.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 24-ի ՀՕ-200 oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Ամանոր եւ Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 2-ը` ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը (Նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ը (Uուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային oրեր:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 1.1. Uուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օր` հունվարի 7-ը` ոչ աշխատանքային oր:»:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ OՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է  Ամանորի, Նախածննդյան եւ Ծննդյան տոների, ինչպես նաեւ եկեղեցական տոնացույցով սահմանված տաղավար տոներից` Uուրբ Ծննդին ու Հայտնության տոնին հաջորդող մեռելոց (ննջեցելոց) հիշատակի օրը, որպես տոնական, ոչ աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ:

Բացի այդ, գործող օրենքում հոդվածը շարադրված է կաթողիկե եկեղեցու սահմաններում ընդունված ձեւակրեպմամբ, որտեղ Ծննդյան տոնը (նշվում է դեկտեմբերի 25-ին) նախորդում է Ամանորին, մինչդեռ մեզանում Uուրբ Ծննդի եւ Հայտնության օրը (հունավրի 6-ը) հաջորդում է Ամանորին (դեկտեմբերի 31, հունվարի 1-2): Հետեւապես, ներկայացվող փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել իբրեւ «Ամանոր եւ Ծննդյան տոներ»: