Armenian ARMSCII Armenian
Կ-790-03.12.2009-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Ամանոր եւ Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի  2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ին (Uուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային oրեր:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ հոդվածով.

«Հոդված 1.1. Uուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային oր:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: