Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7423-04.12.2009-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի  18-ի քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածի վերնագրում «ներկայացնելուց» բառը փոխարինել «տրամադրելուց» բառով, իսկ դիսպոզիցիայում «ներկայացնելուց» եւ «ներկայացնելը» բառերը համապատասխանաբար փոխարինել «տրամադրելուց» եւ «տրամադրելը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄԱՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

Օրենքների նախագծերի փաթեթում ներառվող օրենքների նախագծերն ուղղված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովմանը: Մասնավորապես՝

1)  «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով «ՀՀ քրեական օրենսգրքի» 148-րդ հոդվածում օգտագործված բառերը եւ տերմինները համապատասխանեցվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում օգտագործված բառերին եւ տերմինների1 :

2) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.7-րդ հոդվածում կատարվող լրացմամբ «ապօրինաբար տեղեկությունը չհրապարակելը» հավասարեցվում է «ապօրինաբար տեղեկությունը չտրամադրելուն», որն ուղղված է մասնավորապես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում նախատեսված տեղեկությունների հրապարակման ապահովմանը.

--------------------------------------------------------------------------------

1 Տես՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մաս: